ԱՄՆ դեսպանն ի՞նչ հիմքերով է երթևեկում գույնզգույն փարոսիկները միացրած և մգեցված ապակիներով. Բալասանյան
Ներքաղաքական
«Հետաքրքիր է ԱՄՆ դեսպանին սպասարկող սպիտակ գույնի Նիսսան Պատրոլ 01D001ARM դիվանագիտական կարմիր համարներով մեքենան ինչ հիմքերով է երթևեկում գույնզգույն փարոսիկները միացրած և մգեցված ապակիներով: Նառուշիլովկա՞ ունի դեսպանը, թե՞ այս հարցը կարգավորվել է հայ-ամերիկյան վերջին «դարակազմիկ» պայմանագրով», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: