Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Վաշինգտոնը ցույց տվեց Փաշինյանին իր իրական տեղը. այց առանց Թրամփի և առանց արդյունքների. Դանիելյան

Թեմա
«Հայկ Կոնջորյանը ստում է՝ պնդելով, թե Փաշինյանը առաջին ղեկավարն է, ով այցելել է Սպիտակ տուն։ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, մինչդեռ Փաշինյանին ընդունել է միայն փոխնախագահը։ Սա ցույց է տալիս ԱՄՆ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի ներկա ղեկավարության նկատմամբ։
 
Թրամփի մերժումը – հստակ ազդանշան, որ Փաշինյանը չի դիտարկվում որպես լուրջ գործընկեր։
 
Պայմանավորվածությունների բացակայություն – ո՛չ զենք, ո՛չ ներդրումներ, ո՛չ անվտանգության երաշխիքներ։
 
Կրկնակի ստանդարտներ – Հայաստանը չի ստանում այն աջակցությունը, ինչ ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները։
 
Թույլ դիվանագիտություն – այց հանուն լուսանկարների, ոչ թե կոնկրետ ձեռքբերումների։
 
Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, այլ ոչ թե քաղաքական շոուներ՝ առանց իրական բովանդակության։
 
Հ.Գ- ԱՄՆ-ում ապրում են հարյուր հազարավոր հայեր, և նոր վարչակազմը չի կարող անտեսել Հայաստանը իր ռազմավարական հաշվարկներում։ Հենց այս պատճառով նրանք ընդունեցին Փաշինյանին, բայց ոչ բարցր դիվամագիտական մակարդակով։ Վաշինգտոնը հստակ ազդակ տվեց՝ նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, բայց ոչ Փաշինյանի», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ