Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկում ԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարով Հալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձ «Ախմատի» նախկին մարտիկ Հայկազ Քարմանյանն ինքն իրեն դարձրել է Ռուսաստանի եռակի հերոս Երրորդ ռուսական տանկերը խոցվել է Բրիտանիայի կողմից համակարգված` ուկրաինական անօդաչի կողմից (Տեսանյութ) Հայկ Սարգսյանը նեղացա՞ծ է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին

«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս4)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am)

Այսպիսով` դեռ 1999թ. հոկտեմբերյան ողբերգությունից հետո ամերիկյան հայտնի դիվանագետ ու միեւնույն ժամանակ լոբբիստական գործունեությամբ աշխարհում ամենաազդեցիկներից մեկը համարվող Ամերիկայի հրեական կոմիտեի կարկառուն դեմքերից մեկը հանդիսացող, այսինքն` աշխարհաքաղաքական գլոբալ ինտրիգներից հույժ քաջատեղյակ Փիթեր Ռոզենբլաթը (ով «համատեղության» կարգով էլ հիմնադրման պահին դարձավ «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների պատվո խորհրդի անդամ) «Մեղրիի տարբերակի» հետ կապված միանշանակ ակնարկում էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղյակ էր, այլ նաեւ դրա կողմնակիցն էր, ինչպես նաեւ, թե. «Հոկտեմբերի 27-ի սոսկալի սպանության նախօրեին վարչապետ Վազգեն Սարգսյանը նախագահի հետ ամբողջովին համաձայն է եղել»: Ավելին` դիվանագետը նաեւ պնդում է. «Ինձ ասել են, որ համաձայն է եղել նաեւ Ազգային ժողովի նախագահը»:

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷԻՆ ԽՈՍՈՒՄ ԱԼԻԵՎՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋ 1999Թ.

Փոխարենը, Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի հետ կապված քիչ չեն հակառակը պնդող աղբյուրները, եւ հենց նրանց կտրուկ դեմ լինելն էր, որ ծնունդ տվեց «Հոկտեմբերի 27-ը «Մեղրիի տարբերակով» բացատրելու այդպես էլ մինչ օրս չհերքված վարկածին:

Անշուշտ, կարելի է նաեւ նկատել, որ «Մեղրիի տարբերակին» Վ. Սարգսյանի եւ Կ. Դեմիրճյանի դեմ լինելու մասին հետագայում հիմնականում արտահայտվել են նրանց երբեմնի մերձավոր զինակիցները, հարազատները: Այսինքն, կարելի է եւ մտածել այսպես. Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը վաղուց են զոհվել եւ նրանց անունից ով ինչ ուզենա, կասի: Բացի այդ էլ` ասենք Վ. Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, քանիցս «Մեղրիի տարբերակի» մասին արտահայտված Ստեփան Դեմիրճյանը` Կ. Դեմիրճյանի որդին, վաղուց են ընդդիմադիր դաշտում, եւ նրանց վկայությունները կարող են եւ քաղաքական խաղերի բաղադրիչներ լինել: Ի՞նչ կա, թեեւ չնչին հավանականությամբ, սա էլ է տարբերակ: Բայց փոխարենը Փ. Ռոզենբլաթն ամենեւին էլ արեւմտյան միակ հեղինակավոր աղբյուրը չէ, ով այսքան թափանցիկորեն ակնարկել է Ռ. Քոչարյանի «Մեղրիի տարբերակով» հրապուրված լինելու մասին: Ամեն դեպքում «հայաստանյան ներքաղաքական խաղեր» տրամաբանության տեսանկյունից ոչ մի կերպ չես բացատրի բրիտանացի ճանաչված լրագրող Թոմաս դե Վաալի պնդումները, որոնք նա ներկայացրել է իր «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջեւ» աշխատությունում, որը, միանշանակ, արտերկրում հրապարակած ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ամենահայտնի գրքերից մեկն է, եթե ոչ թիվ մեկը: Եվ ահա այս գրքում հեղինակն անդրադառնում է 1999թ. Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովին, որին ներկա էր նաեւ  Հայաստանի նախագահի աթոռը նոր-նոր զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաեւ նրա ադրբեջանական եւ վրացական գործընկերները` Հեյդար Ալիեւն ու Էդուարդ Շեւարդնաձեն: Թոմաս դե Վաալը նկարագրում է, թե ինչպես են երեք նախագահները միասին ոչ պաշտոնական հանդիպում ունեցել այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի մոտ` վերջինիս աշխատասենյակում. «Օլբրայթը մենակ թողեց Քոչարյանին եւ Ալիեւին, որ նրանք կարողանան դեմ առ դեմ զրուցել: Այդպես, գրեթե պատահական սկսվեց նոր բնույթի երկխոսություն: Երկու քաղաքական գործիչները չէին տեսել իրար 1993թ. մոսկովյան գաղտնի բանակցություններից հետո:

Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրանք գտան փոխըմբռնման հիմք: Երկուսն էլ կոշտ միայնակ-առաջնորդներ էին, ում ավելի ձեռնտու էր բարձր մակարդակով կոնֆեդերեցյան բանակցությունների ձեւաչափը...

Այն փաստը, որ Քոչարյանը ծագումով Ղարաբաղից էր, հեշտացնում էր բանակցություններում Ղարաբաղի ներկայացվածության հարցը. նա փաստորեն ներկայացնում էր նաեւ ղարաբաղյան հայերի շահերը: Հասկանալի էր, որ Քոչարյանի համար բարձրագույն արժեքը Ղարաբաղի դե-ֆակտո անկախությունն էր: Հենց այդ պատճառով էլ երկու քաղաքական առաջնորդները իրենց առաջին իսկ հանդիպումներից մեկում  դիմեցին այսպես կոչված «Գոբլի պլանին»...

Այս գաղափարի հիմնական արժանիքն էր պարզությունը: Բացի այդ Ալիեւը ստանում էր էական մրցանակ, որը այն, ինչպես դրոշ, կկարողանար թափահարել ադրբեջանական հասարակության առաջ, երբ կհայտարարեր այլ ցավագին եւ ոչ ընդունելի կորուստների մասին: Այդ ժամանակ աննկատ չմնաց նաեւ, որ ե´ւ Նախիջեւանի, ե´ւ Ղարաբաղի համար այդքան ձեռնտու այս նախագիծը քննարկվում է հենց այդ տարածաշրջանների ծագումով գործիչների կողմից: Ադրբեջանական էլիտայի շատ ներկայացուցիչներ 1999թ. մերժեցին այդ ծրագիրը, որը նշանակում էր Ղարաբաղի հանձնում: 1999թ. հոկտեմբերին Ալիեւի երեք մերձավոր համախոհները, ակնհայտորեն հենց այդ հարցի շուրջ տարաձայնության պատճառով հրաժարական տվեցին, եւ նախագահն այդպիսով զրկվեց իր ամենափորձառու խորհրդականներից: Նրանք էին արտաքին քաղաքականության գծով բազմամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նախագահական վարչակազմի ղեկավար Էլդար Նամազովը եւ ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:

Հայաստանում «Գոբլի պլանը» առաջ բերեց շատ ավելի մեծ դիմակայություն, քանի որ Մեղրիի կորուստը նշանակում էր նաեւ հարավային սահմանի կորուստ ամենաբարեկամական հարեւանի` Իրանի հետ: Ղարաբաղցի Քոչարյանի համար այն մեղադրանքները, թե նա վաճառում է Հայաստանի Հանրապետության հողերը հանուն Լեռնային Ղարաբաղի ապագայի ապահովման` կլինեին ցավոտ: Ահա թե ինչու, հանուն այդ ծրագիրը կյանքի կոչելու հույսերի` Քոչարյանը շատ էր զգում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակցության կարիքը, ով 1999թ. ամռանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն էր...»:

Ապա, խոսելով 1999թ. խորհրդարանական ընտրությունների, Վ. Սարգսյանի վարչապետ եւ Կ. Դեմիրճյանի ԱԺ նախագահ դառնալու մասին, հեղինակը անցնում է նորանշանակ վարչապետի ամերիկյան հայտնի այցելությանը, որի ժամանակ «նրան հաղորդեցին հայկական սփյուռքի կողմից ֆինանսական օժանդակության կրճատման մասին», ինչը, ըստ էության, նշանակում է լրջագույն քաղաքական ճնշում, որն ուղղված էր առաջին հերթին վարչապետ Վ. Սարգսյանին: Ակնարկն այն է, որ այդկերպ նրան փորձում էին ստիպել համաձայնել «Մեղրիի տարբերակին»: Ավելին. այդ այցելության հետ կապված` կան նաեւ այն շրջանառվող տեղեկությունները, թե ֆինանսական պատժամիջոցներից զատ Վ. Սարգսյանին են ներկայացրել նաեւ տարբեր կոռուպցիոն եւ այլ հանցավոր գործարքների մեջ թաթախված նրա մերձավորներին վերաբերող «սեւ ցուցակ», որը եւս ճնշման բավականին լուրջ մեխանիզմ է: Ճիշտ է, նույն աղբյուրները նաեւ պնդում են, թե Վ. Սարգսյանը դրան էլ է ընդդիմացել` ասելով, թե իր մերձավորներից ով մեղանչել է, նույնիսկ ինքն է պատրաստ պատժել:

Բայց այս ամենի մասին ավելի ճիշտ կլիներ փաստերի լեզվով խոսել: Թեեւ բավականին ուշագրավ փաստ է ԱՄՆ-ից վերադառնալուց մի քանի օր անց Վ. Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե. «Արդեն ամենամոտ ժամանակներս Հայաստան կմտնեն ՄիԳ-29 ինքնաթիռներ` նախատեսված ՀՀ-ում ռուսական զորախմբի ավիացիոն պարկի թարմացման համար»: Այսինքն, եթե ԱՄՆ-ում նա մինչեւ ուղնուծուծն ամերիկյան «Գոբլի պլանին» հավանություն տված լիներ, հազիվ թե ռուսական ՄԻԳ-երի մասին այդքան վստահաբար արտահայտվեր:

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»Կ-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ

Սակայն այդ պահի, ավելի կոնկրետ` 1999թ. ողջ հոկտեմբերի հետ կապված հիմնական փաստն այն է, որ Ղարաբաղի շուրջ բանակցություններն ընթանում էին մի տեսակ խելքից դուրս գերարագ տեմպերով: Ամերիկյան այդ այցից զատ շարունակվում էին Քոչարյան-Ալիեւ առանձնազրույցները. հերթական հանդիպումը հոկտեմբերի 11-ին էր, «Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանագծին, որը նրանց հինգերորդ հանդիպումն էր: Ադրբեջանցիները ոչխարի խորոված էին պատրաստել, իրավիճակը բարեկամական էր: Հույս կար, որ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում կողմերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված առնվազն աշխատանքային հայտարարությամբ հանդես կգան»,- ինչպես որ ներկայացնում է Թոմաս դե Վաալը:

Սակայն այդ հանդիպումից ուղիղ երեք օր առաջ` հոկտեմբերի 8-ին հրաժարական էր տվել Ալիեւի ամենամերձավոր գործիչներից մեկը` Վաֆա Գուլուզադեն: Իսկ դա նշանակում է, որ եթե ընդունենք այդ հրաժարականը «Գոբլի պլանի» հետ կապող Թոմաս դե Վաալի վարկածը, դա նշանակում է, որ հոկտեմբերի 11-ի նախագահական հանդիպման հիմնական առանցքը հենց այդ ուղղվածությունն է ունեցել: Ավելին. մյուս երկու` Թոֆիկ Զուլֆուգարովի եւ Էլդար Նամազովի հրաժարականները, որոնց մասին եւս խոսում է դե Վաալը, տեղի ունեցան հոկտեմբերի 24-ին:

Իսկ դրանից երեք-չորս օր առաջ Երեւան եւ Բաքու էին այցելել պետքարտուղարի ԱՊՀ նորանկախ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը եւ Մինսկի խմբի ամերիկյան եռանախագահ Քերի Քավանոն: Ընդ որում, նրանք Հայաստանում հանդիպել էին ինչպես Ռ. Քոչարյանի եւ արտգործնախարար Օսկանյանի, այնպես էլ` վարչապետ Վ. Սարգսյանի հետ: Այսինքն` դե Վաալի վարկածով առաջնորդվելու դեպքում պետք է ընդունենք, որ այս այցելության ժամանակ էլ է հիմնական շեշտադրումը եղել «Գոբլի պլանի» վրա, եւ ամեն ինչ այնքան է առաջ գնացել, որ Ալիեւի դրան հակառակորդ մերձավորներն այլ ելք չեն ունեցել, քան հրաժարական տալը: Ասենք տարբեր առիթներով ադրբեջանցի գործիչներն էլ են հայտարարել, որ իրենց հրաժարականով «անհամաձայնություն են արտահայտել տարածքների փոխանակման առաջարկի նկատմամբ, քանի որ այն հակասում էր Ադրբեջանի շահերին»: Սակայն զգուշության համար ադրբեջանական տարաբնույթ հայտարարությունները դեռ հիմք չհամարենք:

Ապա. հոկտեմբերի 26-ին Բաքու եւ չարաբաստիկ 27-ին Երեւան կրկին այցելում են Սեստանովիչն ու Քավանոն, սակայն արդեն պետքարտուղարի տեղակալ եւ վերջին երկու-երեք տասնամյակում ամերիկյան ամենահեղինակավոր դիվանագետներից մեկի համարում ունեցող Սթրոուբ Թելբոթի եւ Անվտանգության ազգային խորհրդի տնօրեն Ջոն Էլքինդի հետ միասին: Նույն հոկտեմբերի 27-ի առավոտյան Ռ. Քոչարյանը Ղարաբաղի հետ կապված հեռախոսազրույց է ունենում նաեւ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հետ, եւ, ասում են, խոսակցությունը բավականին բուռն էր:

Եվ ահա հաշված ժամեր անց այն բանից, երբ ամերիկյան պատվիրակությունը Ռ. Քոչարյանի եւ Վ. Սարգսյանի հետ հանդիպելուց հետո մեկնում է Անկարա, Ղարաբաղի հետ կապված այս սրընթաց զարգացումները միանգամից «արտակարգ արգելակման ռեժիմի» տակ է դնում Նաիրի Հունանյանը:

Ուրեմն ԱՄՆ-ից գալուց հետո հաջողվե՞լ էր Վ. Սարգսյանին ստիպել` հակվել «Մեղրիի միջանցքի» տարբերակին, ինչպես որ ակնարկում են արեւմտյան աղբյուրները, թե՞ նա եւ Կ. Դեմիրճյանը համառորեն դիմադրում էին, ինչպես միանշանակ պնդում են նրանց մերձավորները: Այս հարցի հստակ պատասխանը, թերեւս, շատ ավելի պարզ ձեւով կբացատրի, թե կոնկրետ աշխարհաքաղաքական ո՞ր ուժը կարող էր կանգնած լինել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության թիկունքում: Իսկ որ այդ ողբերգության մեջ կար աշխարհաքաղաքական գործոնի մեծ մասնաբաժին, հազիվ թե որեւէ մեկը կասկածի:

ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ

Սթրոուբ Թելբոթ- 1994-2001թթ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, զբաղվել է Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Հանրապետությունների հետ կապված հարցերով: Այդ պաշտոնին նշանակվել է անձամբ նախագահ Բիլ Քլինթոնի կողմից, որի հետ դեռ պատանեկության տարիներից ունեցել է ընկերական սերտ հարաբերություններ: Ընդունված է համարել, որ Քլինթոնի մի շարք գլոբալ ծրագրերի, այդ թվում` ՆԱՏՕ-ի դեպի արեւելք տարածվելու գաղափարի ձեւավորման վրա Ս. Թելբոթն ունեցել է հսկայական ազդեցություն:

Հանդիսանում է «Գանգ եւ ոսկորներ» կիսագաղտնի միության անդամ, որին, որպես կանոն, անդամագրվում են ամերիկյան ամենաազդեցիկ եւ ամենահեղինակավոր ընտանիքների ներկայացուցիչները: Այդ կառույցի անդամ են հանդիսացել երկրի մի շարք նախագահներ, բազում այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

(Շարունակելի)

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկումԱՄՆ-ն կամավոր երկիրը լքող անօրինական ներգաղթյալներին կպարգևատրի մինչև 3,000 դոլարովՀալեպում բախումների ընթացքում վիրավորվել է 16 քաղաքացիական անձ«Ախմատի» նախկին մարտիկ Հայկազ Քարմանյանն ինքն իրեն դարձրել է Ռուսաստանի եռակի հերոսԵրրորդ ռուսական տանկերը խոցվել է Բրիտանիայի կողմից համակարգված` ուկրաինական անօդաչի կողմից (Տեսանյութ)Հայկ Սարգսյանը նեղացա՞ծ է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված