Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է դիվանագիտական ճկունություն. Հովասափյան

Թեմա

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։ Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։

 

Ատելության, իր կողմից հակապետական քայլերի նոր չափաբաժինը, նա օրերս հերթական անգամ տիրաժավորեց՝ Ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնելու, թեման «խորքային ուսումնասիրելու», «դրանց պատճառները հասկանալու», ինչպես նաև «44-օրյա պատերազմի միջոցով անկախություն ունենալու» մասին ցնդաբանական թեզերն առաջ բերելով։

Նշվածի մասին տեղեկատվական դաշտում բազում անդրադարձներ ու փաստական հակադարձումներ եղան, որոնք, սակայն, ոչ Փաշինյանին, առավել ևս նրա մանկուրտների թիմին, չեն հետաքրքրում, նրանք այսօր, այս «աշխարահաքաղաքական փոթորիկում» ունեն մի խնդիր՝ ամեն գնով պահել իրենց իշխանությունը։

Ավելին, երբ Նիկոլն ինքնամոռաց խոսում է այն մասին, թե «Հայաստանը վերջապես դարձել է ինքնիշխան», նա այս թեզն ընկալում է ուղիղ իմաստով․ ինքնիշխանը նա հասկանում է բացառապես իր իշխանության տրամաբանության ծիրում։ Այլապես, այս գոյություն ունեցող քաոտիկ աշխարահաքաղաքական օրակարգի պայմաններում, նա նմանօրինակ դիլետանտ ու անհեռատես «գեոպոլիտիկ շպագատների» չէր գնա՝ պետության գոյության փաստը կասկածի տակ դնելով։

Որպես կանոն՝ նման աշխարհաքաղաքական իրողություններում խելացի ու հեռատես քաղաքական գործիչները, որոնք իրականում մտածում են պետության գոյության, ոչ թե չգոյության մասին, փորձում են սեփական պետական շահն առաջ տանելու, աշխարհի մեծերին, ինչ-որ առումով, նաև սիրաշահելու միջոցով, քաղել իրենց հասանելիքն ու համապատասխան դիսվերսիֆիկացիայի միջոցով ճիշտ դիրք բռնել։ Նիկոլի պարագայում տեսնում ենք կացնային անհեռատեսություն՝ իրեն հռչակել է ինքնիշխան ու բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին փորձում է «գցել»։

Երբ Նիկոլը խոսում է «ուժերի բալանսավորման» մասին, միանգամից աչքիս առաջ է գալիս այն շրջանը, երբ ՀՀի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն իրականում բալանսավորված էր։ Տվյալ դեպքում խոսքս 2008-2018 թվականների, ինչպես նաև դրանից առաջ ևս գոյություն ունեցած կոմպլեմենտարիզմի շրջանի մասին է, երբ հայկականությունն ուներ հստակ դիրքավորում և գործընկերային կուռ բլոկ։ Ինչքան էլ այսօր Նիկոլը խոսի՝ «կզելու», «սապոգ լիզելու» և այլ պոպուլիստական խոսույթով, փաստ այն է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելն ու Դավոսը, Հայաստանին «տեղն էին բերում»։

Բոլորիս աչքի առաջ է եղել և գաղտնի ոչինչ չկա, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման տարիներին նրանք ցույց են տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով նախ մտնել ԵԱՏՄ՝ գրավելով մոտ 200 մլն-անոց շուկա (որն այսօր հանդիսանում է ՀՀ տնտեսության առանցքային սյուներից մեկը), և Եվրամիության հետ CEPA-ի համաձայնագիր կնքել, որը ցավոք, իրենց «եվրոպամետ» հռչակածների ապաշնորհ քայլերի պատճառով ամբողջովին մսխվեց։ Նույն կերպ կարող ենք նաև զուգահեռ անցկացնել նույն ժամանակաշրջանի Հայաստանի անվտանգության դոկտրինի մասով, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցություն։

Սա գոյություն ունեցող ահռելի բլոկ էր՝ իր ռեսուրսով ու միջազգային կապերով, որն այս իշխանությունը չկարողացավ օգտագործել, իրենց հակահայկաանության ու հակապետականության պատճառով։

Հ․Գ․ Ի դեպ՝ երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, փորձում իր երևակայությամբ այդ թեմայով մեկնաբանություններ անել, լուսահոգի Լոկը Հոբսը, Ռուսսոն ու Մոնտեսքյոն սարսռում են, իսկ Մաքիավելին՝ դառնանում։ Սա նրանից է, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե «հացթուխը պետք է հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի», մեր մոտ շրջվել է գլխիվայր»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված