Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Հաջորդ անգամ գնալու է Մեքքա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԵՍ, ՀԵՐՍ, ՀՈՐՔՈՒՐՍ

 (ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՎԱԳ ՈՐԴՈՒ` ՀՅԴ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ՀՈՐ` ՄԱՍԿ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Պետռեգիստրից հայտնում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովիկի ստեղծած կառույցին անդամագրվել են ընտանիքի բոլոր անդամները, հետեւաբար այն կգրանցեն որպես «ընտանեկան կապալ» եւ ոչ թե կուսակցություն։

**

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԼՈՒՅՍԸ ՄԱՐԵՑ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԿՆՈՋԸ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Հայկական էլեկտրոցանցեր ընկերությունից հայտնում են, որ էդմոն Մարուքյանը կնոջ` աշխատանքից ազատվելուց հետո մնացել ա մենակ մոմի լույսի հույսին։

**

 ՀԱՄԲԱԼԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

(ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ «Օպել» ասոցիացիայի` վերոնշյալ անձինք «օպել» մեքենա չունեն, բայց հանդիսանում են Ավինյան Տիկոյի համբալները։

 **

 ՆԻԿՈԼ ՊԱՊԻՆ ԷԼ ՄԱՆՈՒԿ Է ԵՂԵԼ

(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ` «ՆԻԿՈԼԸ ՀՈՂԱՏՈՒ ԴԱՎԱՃԱՆ ՉԻ, ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )

Никол жил, Никол жив, Никол будет жить!

**

 ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա

Ըստ միջազգային տնտեսագետների` Հայաստանում իրոք որ հարկատուն հերոս է, քանի որ իշխանությունները նրան անխնա քերթում են, իսկ նա հերոսաբար լռում է։

**

ՀԱՐԿԱՅԻՆԻ ՀԻՆ ԿՈՉԸ` ՆՈՐՈՎԻ

Կարեւորը հարկատուն է, վճարեք հարկերը, որ ես ու Աննան Վաշինգտոնում հանգիստ քնենք:

**

ՈՎ ԷՇ, ԻՆՔԸ` ՓԱԼԱՆ

Ըստ քաղտեխնոլոգների, ով էլ գա իշխանության, նրա շիշը Հայկ Սարգսյանն է բռնելու:

**

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հովիկ Աղազարյանը իրեն 2018 թվականի Նիկոլի տեղն ա դրել, «Մարիոթում» համագումար ա անում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ