ԱՄՆ «դռները բաց կլինեն» ոչ բոլորի համար․ WSJ
Միջազգային
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է միգրանտների մուտքը ԱՄՆ արգելելու հնարավորությունը՝ տուբերկուլյոզի և կարմրուկի տարածման դեմ պայքարի պատրվակով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Թրամփի վարչակազմը դիտարկում է միգրանտներին թույլ չտալ մուտք գործել հարավային սահման, քանի որ նրանք կարող են կարմրուկ կամ տուբերկուլյոզ բերել Միացյալ Նահանգներ։ Նախագահի խորհրդականները հիվանդության սպառնալիքների ապացույցներ էին փնտրում, որոնք պատրվակ կծառայեին COVID-19-ի ժամանակ կիրառվող քաղաքականությունների վերակենդանացման համար: Նրանք քննարկում են հանրային առողջության արտակարգ իրավիճակների մասին օրենքը, որը հայտնի է որպես Title 42»,- հայտնում է հրատարակությունը։
Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ 42-րդ բաժինը իշխանություններին իրավունք է տվել արագ և օրինական կերպով վտարել ապաստան հայցողների մեծ մասին «առողջական հիմքերով»:
Սպիտակ տան պաշտոնյաները նշել են տուբերկուլյոզը և կարմրուկը որպես հիվանդություն, որը «ամենայն հավանականությամբ երաշխավորում է այս քաղաքականության իրականացումը»: