Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Գյումրիից ծանր տպավորություններով վերադարձա ... Արթուր Մուսայելյան. Տեսանյութ

Մշակութային

«Իրավունք TV»-ի հյուրը երգիչ, երգիծաբան, շոումեն ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆՆ էր: Նա հեռուստադիտողին ավելի հայտնի է հայ մեծանուն դերասանների կրկնօրինակմամբ:

Համացանցում լայն տարածում ունի մի տեսանյութ, որտեղ Դուք շատ դիպուկ կրկնօրինակում էիք մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին: Ո՞ր տարիքից նկատեցիք այդ ջիղը Ձեր մեջ, եւ ինչպե՞ս այն արտահայտվեց:

— Նմանակումներ միշտ եմ արել մանկուց եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «ում աչքս ուտում է», նրան էլ նմանակում եմ: Ամեն բան առավել թափ առավ, երբ քովիդի պատճառով տանը փակված էինք, մտածում էինք` ինչով զբաղվել, ես այդկերպ էի լրացնում անգործությունս: Տեսանյութ էի պատրաստում ու դնում համացանց: Սակայն, Մհեր Մկրտչյանին նմանակելը ինձ համար մի քիչ ռիսկային էր, քանի որ շատ-շատ եմ սիրում նրան, փորձում էի ամեն բան անել անսխալ: Եվ հետո մտածում էի` ավելի քննադատական կմոտենան այդ նմանակմանը: Բայց, ռիսկի դիմելով, մի փոքր տեսանյութ պատրաստեցի նաեւ իր նմանակմամբ: Ունեի մեքենա եւ «Խոշոր շահում» ֆիլմից դրվագ նկարեցի: Այդ ժամանակ ձայնը, ուղղակի, դրել էի՝ ես չէի խոսում, միայն խաղում էի: Հետո հարազատներս, ընկերներս ասացին, որ լավ է ստացվում, եւ պետք է անպայման իմ ձայնով էլ փորձեմ: Փորձեցի, եւ արձագանքները շատ լավն էին: Ես էլ գնալով փորձում եմ ավելի նմանեցնել, ամեն ինչը վերցնել: Քանի որ առանձնահատուկ եմ սիրում Մհեր Մկրտչյանին, իր արվեստը, կերպարը, որոշեցի անպայման մի քանի տեսանյութ հրապարակել: Կրկնօրինակել եմ «Գտնված երազ» մուլտֆիլմը, «Մեր մանկության տանգոյից» հատվածներ: Օրինակ, վերջերս եղա Գյումրիում եւ այցելեցի այդ շենքը, որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգո» ֆիլմը, եւ եւս մեկ տեսանյութ նկարեցի այդ պատշգամբի մոտից: Ցավոք, ծանր տպավորություններով վերադարձա, քանի որ հայտնի պատշգամբի շենքը աղետալի վիճակում տեսա:

Միայն Մհեր Մկրտչյանի՞ն եք կրկնօրինակում, թե՞ այլ անվանի դերասանների եւս:

— Կան այլ դերասաններ եւս, սակայն ես իմ տեսակով պերֆեկցիոնիստ եմ, ցանկանում եմ շատ նման լինի, հետո նոր ներկայացնեմ հանրությանը: Իհարկե, հարազատներս, ընկերներս գիտեն, սակայն հանրության դատին հանձնելու համար նախ ես ինքս պիտի շատ վստահ լինեմ արածս աշխատանքի վրա:

Դուք նաեւ երգիչ-կատարող եք: Սերը դեպի երգարվեստը գենետիկորե՞ն է փոխանցվել:

— Կարելի է ասել գենետիկորեն է եկել մորս կողմից: Մորեղբայրս երգիչ է եղել եւ կա, չնայած որ այդ ծավալով արդեն չի զբաղվում, սակայն, ինչպես ասում են, նախկին երաժիշտ չի լինում, երաժշտությունը միշտ մարդու ներսում է: Նաեւ ինձ պատմել են, որ պապիկիս հայրն է լավ ձայն ունեցել, որը գուցե ժառանգել եմ: Ամեն դեպքում, կարծում եմ, այո՛, գենետիկ բան կա: Արվեստ, մշակույթ նաեւ կա դստերս մոտ՝ նկարչությունը: Երաժշտական ոչինչ չկա, բայց ամեն բան առջեւում է:

Ի՞նչ եք կարծում՝ մեր սերունդը լավ, որակյալ ֆիլմեր դիտո՞ւմ է, լավ երաժշտություն եւ հումոր լսո՞ւմ է:

— Ճիշտ հարց եք տալիս: Ցավոք, ոչ այնքան: Անորակությունը հեշտ վաճառվող պրոդուկտ է, որի մասին պետք է առաջինը այն մատուցողները մտածեն՝ հեռուստատեսությունը, որը թույլ է տալիս, որ դա մտնի եթեր եւ այլն: Թեեւ մեր մեղավորությունն էլ կա, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է աշխատենք: Օրինակ, ես հնչյունավորում եմ տարբեր տեսանյութեր՝ կենդանիների հետ կապված, որտեղ ես շեշտը դրել եմ նրա վրա, որ դա նայեն նաեւ երեխաները: Եվ ավելորդ ոչինչ չեմ անում, քանի որ դա պետք է լինի հումոր ու ինտելեկտուալ հումոր: Եթե հումորը չունեցավ դաստիարակչական բնույթ, հատկապես երեխաների համար, այդ հումորը շատ կարճ կյանք կունենա:

Անշուշտ, սակայն այս ամենին պետք է միանա նաեւ ծնողը եւ հետեւողական լինի, թե իր երեխան ինչ է դիտում, լսում եւ ինչով է զբաղված: Հիմա համատարած բոլորի ձեռքում կան հեռախոսներ եւ, ցավոք, մեծամասնությունը գտնվում է Տիկ-տոկ հարթակում, որը լավ բան չի սովորեցնում:

— Միանշանակ համաձայն եմ: Ինքս գրանցվել եմ այդ հարթակում եւ իմ տեսանյութերը նաեւ այնտեղ եմ տեղադրում, քանի որ երիտասարդներն ու երեխաները գնացին Տիկ-տոկ, ես էլ՝ իրենց հետեւից, սակայն այնտեղ տիրող շատ բան կա, որն ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է: Այնտեղի նեգատիվը, վատը այնքան շատ է, որ չգիտեմ, թե ինչպես դա կմաքրվի երբեւէ: Անշուշտ, համաձայն եմ, որ ընտանիքից շատ բան է գալիս, եւ ծնողը պետք է հետեւողական լինի, թե իր երեխան ինչով է զբաղվում: Միայն հեռախոս տալով չէ, չէ որ դրանով ծնող-երեխա հարաբերությունն է խարխլվում՝ նրանք կորցնում են իրար:

Վերադառնալով մեր մշակույթին՝ մի քիչ խոսենք ներկայիս հայկական ֆիլմերից: Այդ ֆիլմերը Ձեզ բավարարո՞ւմ են` որպես ունկնդիր:

— Սովետական Միության փլուզումից հետո, ցավոք, շատ քիչ ֆիլմեր կան, որոնք լուրջ արժեք են ներկայացնում: Ես նույնիսկ չեմ էլ նայում նոր ֆիլմեր: Նայում եմ մեր հինն ու հնից ամեն անգամ նոր բան եմ քաղում, նոր բան եմ տեսնում այդ ֆիլմերի մեջ, որովհետեւ եթե համեմատական անցկացնենք, նոր ֆիլմերում ասելիքը քիչ է, քանի որ առաջ է մղվում կոմերցիան, հեշտ մարսվողը: Այսինքն՝ մարդը կարիք չի ունենում երկար խորհելու, թե այս ինչ արտահայտություն արեց: Նույնիսկ պատմական ֆիլմեր չենք նկարում: Եթե չեմ սխալվում, «Գարեգին Նժդեհ» ֆիլմից հետո՝ մենք պատմական ֆիլմ չենք նկարել: Իսկ մենք կերպարներ, հերոսներ ունենք, որոնց պետք է ներկայացնենք սերունդներին: Իսկ կոմերցիան դա թույլ չի տալիս: Տա Աստված, ամեն բան հարթվի, եւ մենք իրական արժեքները գնահատենք, լավ ֆիլմեր նկարենք ու մեր լավ դերասաններն էլ վերադառնան հայրենիքում կատարեն իրենց աշխատանքը:

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

— Ցանկանում եմ երգ ձայնագրել, քանի որ երկար ժամանակ է, ինչ չեմ ձայնագրել: Խնդիրն այն է, որ ես որոշել եմ այդ ամենը՝ երգերն ու ձայնագրություններն անել ոչ կոմերցիոն կերպ: Նաեւ ցանկանում եմ նմանակումների թիվը մեծացնել: Խորեն Աբրահամյանի ձայնն եմ շատ սիրում, որ երգում է... Առաջ Աստված:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված