Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Երևանը՝ ՔՊ-ի անգործության և թալանի հետևանքով կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ այսօր ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից համակարգային կոռուպցիայի արմատավորման։
 
Ձեր այս կառավարման հետևանքով մեր մայրաքաղաքը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ՝
▪️ Աղբահանության քաոսային վիճակ,
▪️ Օդի աղտոտվածության վտանգավոր աճ,
▪️ Տուրքերի և հարկերի խայտառակ գնաճ,
▪️ Անշարժ գույքի շուկայում անկառավարելի գնաճ և գների անկման բացարձակ անտարբեր կառավարում,
▪️ Հոսանքի անընդհատ անջատումներ և խցանված կոյուղիներ,
▪️ Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացում և ծառերի սպանդ,
▪️ Աննախադեպ խցանումներ, որոնք օրեցօր վատթարանում են,
▪️ Տրանսպորտի տասնյակ տոկոսներով թանկացում, ինչը հարվածում է սոցիալապես խոցելի խավերին,
▪️ «Կարմիր գծերի» համակարգ, որը խոստացել էին վերացնել, սակայն ոչ միայն չեն արել, այլև 1000%-ով բարձրացրել են տուգանքները՝ վերածելով դա հերթական հարկային զենքի Երևանի քաղաքացիների դեմ։
 
Այս բոլոր խնդիրների հեղինակը ՔՊ-ն է՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Տոտալ թալանը, պետական միջոցների մսխումը և ժողովրդի գրպանի լկտի թալանը դարձել են այս իշխանության գործելաոճը։ Երևանը վերածվել է կաթվածահար քաղաքի, որտեղ հանրային բողոքի միակ պատասխանը նոր հարկերն ու մոնոպոլիաներն են», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ