«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է

Այս մարդը գերի՞ է Նիկոլստանում, թե՞ գործարքի գնալու չտեսնված վարպետ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱՄՆ-ում` ՀՀ դեսպանատանը, Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Վատիկանի միջեւ հանձնախմբի ատենապետ Տ. ՎԻԳԵՆ արքեպիսկոպոս ԱՅՔԱԶՅԱՆԻ հետ: Զարմանալը ո՞րն է, ապշահար ցնցվել կարելի է: Ինչպես հնարավորինս մեղմ փորձել է ձեւակերպել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ ամո՛թ, նորից ամո՛թ ու հազար ամո՛թ։ «Եթե թուրքի մոլա չեն, այլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր սպասավորներ, ապա պետք է որ տեղյակ լինեն, որ ձեռքը, որը սեղմում են, թշնամու պղծությանն է հանձնել հարյուրավոր հնադարյան եկեղեցիներ ու վանքեր, ուրանում է Հայ եկեղեցու կողմից Սրբադասված Սուրբ նահատակներին, ոչ մի անգամ չի հանդիպում եւ պետական արարողակարգային ոչ մի միջոցառման չի հրավիրում իրենց հոգեւոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին, նրա առջեւ փակում է Սարդարապատ բարձրանալու ճանապարհը, չի մասնակցում Հայրապետական Սուրբ պատարագներին, Սուրբծննդյան օրը համերգ է կազմակերպում խոնարհված եկեղեցում...Եթե այդ ամենը չգիտեն, ուրեմն՝ տգետ են։ Եթե գիտեն ու գիտակցված են ներկայացել նրա հետ հանդիպման, ուրեմն՝ թուրքի մոլա են…», - ընդգծում է Ղազարյանը։ Որքան էլ ցավալի է, ինչպե՞ս չհամաձայնես…

Բա ի՞նչ ասես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ընդդիմադիր մանդատը ծոցում պահած, բայց իշխանության հետ խաղեր տվող ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ մասին: Հիշո՞ւմ եք, որ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ 2021թ.-ի ընտրություններից հետո, պարզվում է՝ դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել եւ ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնել անգամ «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան: Ավելին՝ Զաքարյանն առհասարակ որեւէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի: Մինչդեռ 2021թ.-ի արտահերթ ԱԺ ընտրություններից 2-3 ամիս անց այն ժամանակ դեռ իբր Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու մի քանի հոդվածներով: Խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը, նաեւ կալանք էր դրվել Զաքարյանի անշարժ գույքերի վրա։ Հենց այդ օրերին էլ, նա առանց հստակ պարզաբանումների` լքեց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Իսկ ահա այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ է տալիս առնում, իսկ որդին էլ ընտրվեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նոր նախագահ: Հիմա այս մարդը գերի՞ է Նիկոլստանում, թե՞ բոլոր ժամանակներում գործարքի գնալու չտեսնված վարպետ:

Զարմանալի հայտարարություն է արել Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆՆ՝ անդրադառնալով հանրային տրանսպորտի թանկացմանը: «Մենք այս հարցի հետ կապված գործողություններ կարող ենք անել բացառապես այն իրավիճակում, եթե քաղաքացիներից ահազանգեր ստանանք՝ իրենց իրավունքների խախտումների հետ կապված պետական մարմինների կողմից… Այս պահին ահազանգեր չունենք: Միակ բանը, որ ունեցել ենք, այն է, որ քաղաքացիները բողոքել են իրենց թիրախավորելու հետ կապված դեպքերից»,- նշել է նա: Ի՞նչ է ստացվում, որ քաղաքացիները բոյկոտում են, հազարումի լրատվականների հետ զրույցում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սոցցանցերում գրառումներ են անում, ՄԻՊ-ը ո՛չ տեսնում է, ո՛չ լսում, մի հատ էլ իրեն անձնապես պետք է զանգեն քաղաքացիներն ու բողոքեն տրանսպորտի գնի թանկացումից, որպեսզի տեղից շարժվի: Դե, որ այդպես է, հիշեցնենք ՄԻՊ-ի թեժ գծի համարը՝ 1-16: Ժողովո՛ւրդ ջան, ի՛ գործ:

Զարմացած է «Իրավունք»-ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված