Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ՄԵԶ ԿՎԵՐԱԲԵՐԵՆ

Վերլուծություն

Ու մինչ Նի­կոլ Փա­շին­յա­նը հեր­թա­կան «տա­րօ­րի­նակ ճա­ռերն» է հնչեց­նում ԱՄՆ-ում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=304682&l=am), Թ­րամ­փը հայ­տա­րա­րեց, որ՝ «Մեծ ա­ռա­ջըն­թաց ենք գրան­ցել Ռու­սաս­տա­նի եւ Ուկ­րաի­նա­յի հար­ցում»:

Ա­վե­լին, նորից ակ­տիվ խո­սակ­ցութ­յուն­ներ կան, որ նա­խա­պատ­րաստ­վում է Պու­տի­նի եւ Թ­րամ­փի գա­գա­թա­ժո­ղո­վը, ընդ ո­րում, Reuters-ի տե­ղե­կաց­մամբ, բա­նը հա­սել է հան­դիպ­ման վայ­րի մա­սին քննար­կում­նե­րին՝ Սաուդ­յան Ա­րա­բիա­յում կամ Ա­րա­բա­կան Միաց­յալ Է­մի­րութ­յուն­նե­րում: Ա­վե­լի վաղ կար նաեւ Թուր­քիա­յի տար­բե­րա­կը, բայց ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ դա մերժ­ված է. թեեւ Էր­դո­ղանն այս ուղ­ղութ­յամբ հա­մառ ջան­քեր էր գոր­ծադ­րում:

Ա­մեն դեպ­քում, ե­թե ի­րոք ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղե­կա­վար­նե­րի գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան վայր է դի­տարկ­վում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, ա­պա դա եւս շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Եվ ա­ռա­ջին հեր­թին, որ քիչ հա­վա­նա­կան է, որ հան­դի­պեն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ այդ ակ­տիվ տա­րա­ծաշր­ջա­նի թե­ման չլի­նի օ­րա­կար­գում: Այ­սինքն, որ ի­րա­կա­նում Պու­տի­նի եւ Թ­րամ­փի հան­դիպ­ման թե­մա­տի­կան շատ ա­վե­լի ընդ­լայ­ն է, քան միայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն է, ասենք, Յալթայի կոնֆերանսի տարբերակով, որի 80-ամյակը, ի դեպ, երեկ էր: Ա­վե­լին, մի շարք աղբ­յուր­ներ ար­դեն պնդում են, որ Ուկ­րաի­նա­յի հար­ցով, ըստ էութ­յան, ար­դեն պայ­մա­նա­վոր­վել­ու բան էլ չկա. հիմ­նա­կան թե­զե­րի շուրջ ան­գամ այս նախ­նա­կան փու­լում են ո­րո­շա­կիո­րեն լե­զու գտել, եւ հի­մա մնում են վերջ­նա­կան հստա­կե­ցում­նե­րը: Եվ այն, որ Թ­րամփն ար­դեն իսկ սկսել է Ուկ­րաի­նա­յին կոնկ­րետ պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել, այդ թվում՝ հազ­վագ­յուտ մե­տաղ­նե­րի հետ կապ­ված: Ան­կախ նրա­նից, թե Թ­րամ­փի նման հայ­տա­րա­րութ­յու­նը Ուկ­րաի­նան կի­սե­լու մա­սին ակ­նարկ էր, (հաշ­վի առ­նե­լով, որ եր­բեմ­նի ուկ­րաի­նա­կան ռե­սուրս­նե­րի մոտ կեսն ար­դեն ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է), թե այլ բան, դա ար­դեն սկսել է աշ­խա­տել` որ­պես պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու հար­ցում Զե­լենս­կու վրա ա­ճող նե­րուկ­րաի­նա­կան ճնշման գոր­ծիք: Հան­րա­յին բող­ո­քը մո­տա­վո­րա­պես սա է՝ «Ի­րա­կա­նում Թ­րամ­փի կոր­պո­րա­ցիա­նե­րը պար­զա­պես ցան­կա­նում են ակ­տիվ­ներ ստա­նալ մնա­ցած Ուկ­րաի­նա­յից, ո­րոնք են. բո­լոր թան­կար­ժեք ռե­սուրս­նե­րը, ա­տո­մա­կա­յան­նե­րը, գա­զա­փո­խադր­ման հա­մա­կար­գը եւ այդ­պես շա­րու­նակ: Ու­րեմն, սրա հա­մա՞ր էին ուկ­րաի­նա­ցի­նե­րը կռվում եւ մեռ­նում: Ու սա՞ է ԱՄՆ-ի խոս­տա­ցած դե­մոկ­րա­տիան»: Ու սրան էլ գու­մար­վեց Պո­րո­շեն­կո­յի հար­բած ե­լույ­թը, թե՝ ինչ ընտ­րութ­յուն այս պա­հին, ե­թե ընտ­րութ­յուն լի­նի, կհաղ­թի Պու­տի­նը, չլի­նի էլ, է­լի կհաղ­թի Պու­տի­նը:

­Վեր­ջա­պես, նաեւ Զե­լենս­կու թի­մում է իս­կա­կան խու­ճապ սկսվել, թե՝ Պու­տի­նը եւ Թ­րամ­փը պայ­մա­նա­վոր­վել են` հե­ռաց­նել Զե­լենս­կուն: Այս մա­սին հայտ­նում է Politico-ն, նաեւ, որ «Ուկ­րաի­նա­ցի պաշ­տոն­յա­նե­րը մտա­վա­խութ­յուն ու­նեն, որ Վա­շինգ­տո­նի եւ Մոսկ­վա­յի մեր­ձե­ցու­մը կա­րող է ի­րենց հե­ռաց­նել սե­փա­կան երկ­րի ա­պա­գա­յի շուրջ քննար­կում­նե­րից»: 

­Ռեալ են այս խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե՝ ոչ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Շատ ա­վե­լի խոր­քա­յին է, որ այս ա­մենն ար­դեն ոչ միայն նե­րուկ­րաի­նա­կան հար­թա­կում, այլ նաեւ այլ ուղ­ղութ­յու­նն­երում տա­րա­ծել է այն վար­կա­ծը, թե Թ­րամփն ու Պու­տի­նը պար­զա­պես կպայ­մա­նա­վոր­վեն, եւ վերջ: Եվ երբ խո­սակ­ցութ­յուն­ներ են ծա­վալ­վում ար­դեն հան­դիպ­ման կոնկ­րետ վայ­րի մա­սին, ա­պա այդ կար­ծի­քը գնա­լով միայն սրվում է: Եվ­րո­պա­յում ան­գամ ար­դեն բա­նը հա­սել է քննար­կում­նե­րին, թե պետք է ան­հա­պաղ պա­տաս­խան հար­ված­ներ հասց­նել Թ­րամ­փին, նաեւ նրա­նից ա­ռաջ ընկ­նե­լով, սպասել հրա­ժար­վել հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րից:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում էլ մեզ հա­մար ա­ռաջ­նա­յին է դառ­նում հար­ցը՝ իսկ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նին որ­քա­նո՞վ են վե­րա­բե­րում Պու­տի­նի եւ Թ­րամ­փի դեռ նախ­նա­կան, բայց ա­մեն պահի բա­ցա­հայտ­վե­լու են­թա­կա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Ճիշտ է, տրա­մա­բա­նա­կան տար­բե­րակն է, որ չի կա­րող չվե­րա­բե­րել, բայց դե, սպա­սենք ա­վե­լի ռեալ փաս­տե­րի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված