Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Իմ գրպանն իմ ամրոցն է. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԻԼԵՄԱ

 (ԱԱԾ-Ի` ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ ԵՐԳՈՂ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԹՈՂԱԾ, ՀԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Տենց էլ չհասկացանք` դուք Հայաստանի ԱԱԾ - ն եք, թե` Ադրբեջանի։

 **

ՁԱՅՆ ԲԱՐԲԱՌՈ ՀԱՆԱՊԱՏԻ

 (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ)

Նիկոլին խորհուրդ տալը մի այիբ ա, չտալը` երկու։

**

 ՆՈՐՄՈՆՆԵՐԸ

 (ՆԻԿՈԼԻ, ԻՐ ԿԵՆԱԿՑԻ ԵՎ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թեոլոգների` վերոնշյալ երեվույթները ԱՄՆ - ում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին չեն ներկայացնելու, այլ «Սորոսի վերջին օրերի սրբերի» հոտի հայաստանյան մասնաճյուղը։

 **

 ԻՄ ԳՐՊԱՆԸ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է

 (ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ  միջազգային տնտեսագետների, այնուամենայնիվ պարզ դարձավ, որ հայերի ինքնագիտակցությունն էլ է գտնվում սեփական գրպանում։

 **

 ՆՄԱՆԸ ԶՆՄԱՆԻՆ ԳՏԱՆԻ

 (ՔՊ-ԻՑ ՆԵՂԱՑԱԾ Եվ ՀԵՌԱՑԱԾ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ էկոլոգների` կեղտաջրերից կազմված գետակից ազատված առվակը որքան էլ վարարի, միեւնույնն է, ֆիլտրման կայանով անցնելուց հետո տակը բան չի մնա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ