Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին

«Փաստ». Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած, այսպես կոչված, համընդհանուր հայտարարագրման հետ կապված իշխանություններն առերևույթ «հետքայլ» արեցին, մասնավորաբար չհարկվող գումարների հայտարարագրման համար սահմանելով 300 հազար դրամ շեմ, և հանելով էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ տուրքը, այդուամենայնիվ, դրանք միայն «կոսմետիկ» փոփոխություններ են և գլոբալ առումով բացարձակ ոչինչ չեն փոխում:

Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անընդհատ մարդկանց գրպանները մտնելու ուղիներ են փնտրում՝ մի կողմից, և քաղաքացիների կյանքը բարդացնում են՝ մյուս կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համընդհանուր հայտարարագրման պայքարը լրջորեն թեժանալու է: Պայքարի առաջամարտիկի դերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ստանձնում է Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: «Փաստի» տեղեկություններով, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ: Սկզբի համար՝ մայրաքաղաքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ