Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստությունը. Հենրիխ Դանիելյան

Թեմա
«Ընդամենը երկու ռազմավարական գործարքի արդյունքում Հայաստանը ստացել է ավելի քան 18.5 միլիարդ դոլար տնտեսական օգուտ։ Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 13 միլիարդ դոլարի շեմին։
 
Ներկայացնում եմ պարզեցված վերլուծություն, սակայն ցանկացողներին կարող եմ տրամադրել մանրամասն հաշվարկները ըստ տարիների և գումարների։
 
Հայաստանի տնտեսական օգուտները Ռուսաստանի հետ գազային համաձայնագրից և ԵԱՏՄ-ին անդամակցությունից
Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր (2013 թ.)
 
- Գազի գին – $165 1000 խմ-ի համար (Եվրոպայում՝ $500+)
- Հայաստանի տարեկան ներկրում – 2.2–2.6 մլն խմ
- Ընդհանուր սպառում (2013–2025) – 31.2 մլն խմ
- Տնտեսական հաշվարկներ
 
• Հնարավոր ծախսեր առանց համաձայնագրի (եվրոպական գներով) – $14.4 մլրդ
• Իրական ծախսեր (ռուսական պայմանագրով) – $4.752 մլրդ
• Խնայված գումար (2013–2025) – $9.648 մլրդ
• Տարեկան խնայողություն – $804 մլն
 
Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին (2015 թ.)
Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ (տվյալներ ըստ տարիների)
 
• 2014 թ. – $199 մլն
• 2023 թ. – $3.4 մլրդ
 
- Ընդհանուր արտահանում ԵԱՏՄ երկրներ (2015–2023)
 
• $10.674 մլրդ
- Հնարավոր արտահանում առանց ԵԱՏՄ (2015–2023)
• $1.791 մլրդ
- Լրացուցիչ եկամուտ արտահանման աճից
• $8.883 մլրդ
Ընդհանուր տնտեսական օգուտ (2013–2025 թթ.)
- Գազի համաձայնագրի շնորհիվ խնայված գումար – $9.648 մլրդ
- ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ լրացուցիչ եկամուտ – $8.883 մլրդ
- Ընդհանուր տնտեսական օգուտ – $18.5 մլրդ
 
Հայաստանի արտահանման դինամիկան ԵԱՏՄ երկրներ (2001–2015 թթ.)
 
Տարի Արտահանում ԵԱՏՄ (մլն $)
2001 թ. 14.8
2002 թ. 17.3
2005 թ. 43.5
2011 թ. 188.0
2013 թ. 226.0
2014 թ. 199.0
2015 թ. 350.0
 
Եզրակացություն
 
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թ. գազային պայմանագիրը և 2015 թ. ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը բերել են $18.5 մլրդ տնտեսական օգուտ՝ կանխելով ֆինանսական մեծ կորուստները և խթանելով արտահանման ծավալների աճը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ