ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տուն Ինչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել է Թրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբ Զանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկ Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի 2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված է Փաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներին Թրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններին Մենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալ Մակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը Պեն

Ամերիաբանկը Եվրոպական ներդրումային բանկից ներգրավել է 105 մլն եվրոյի վարկ՝ ֆինանսավորելու Հայաստանի ՓՄՁ-ները

Տնտեսություն

Ամերիաբանկը 105 մլն եվրոյի ֆինանսավորում է ներգրավել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ գործընկերության շրջանակում, որը ԵՆԲ   համաշխարհային ստորաբաժանման (ԵՆԲ Գլոբալ)  կողմից Հարավային Կովկասի որևէ բանկի մեկ գործարքի շրջանակում երբևէ տրված ամենախոշոր վարկն է: Այս ֆինանսավորումն  ընդգծում է Ամերիաբանկի և ԵՆԲ-ի համատեղ հանձնառությունը՝ մասնավոր հատվածի աճի միջոցով խթանելու տնտեսական զարգացումը և նպաստելու Հայաստանի անցմանը կանաչ տնտեսությանը:

Այս գործարքով Ամերիաբանկը մատչելի և հասանելի վարկեր կառաջարկի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ու միջին կապիտալ ունեցող ընկերություններին` նրանց հնարավորություն ընձեռելով ներդրումներ կատարելու բիզնեսի աճի, մրցունակության բարձրացման և կայուն նախաձեռնությունների ուղղությամբ:

ԵՆԲ-ի գնահատականների համաձայն՝ այս նախաձեռնության շրջանակում աջակցություն կտրամադրվի շուրջ 400 ՄՓՄՁ-ի և կապահովվի ավելի քան 15,000 աշխատատեղ՝ որը համահունչ է հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու ու տնտեսությունն ամրապնդելու Ամերիաբանկի հանձնառությանը:

Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշեց. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:

Ֆինանսավորման մի մասը տրամադրվելու է ՀՀ դրամով՝ ՄՓՄՁ-ներին արժութային ռիսկերից պաշտպանելու համար։ Եվրամիությունը (ԵՄ) սատարում է գործարքը` տրամադրելով դրամաշնորհային ֆինանսավորում, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար մատչելի տոկոսադրույք սահմանել։ Նախաձեռնությունը համահունչ է ԵՄ-ի՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու նպատակի իրագործմանը՝  կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն ստեղծելու համար, ինչը Հայաստանում Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ հիմնասյուներից մեկն է:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասաց Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է մեր հանձնառության իրագործման ուղղությամբ՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ՝ Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։

«Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք ընթանում ենք մեր հանձնառությանը համահունչ՝ օժանդակել հայկական մասնավոր հատվածին և նպաստել ֆինանսավորման հասանելիության ապահովման հրատապ կարիքի լուծմանը, այդ թվում՝ տեղական արժույթով։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և արտահանման նոր հնարավորություններին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», - ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Այս գործարքը հաջորդում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Ամերիաբանկի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին համաձայնագրին` ամրապնդելով Բանկի ռազմավարական ջանքերը Հայաստանի կայուն տնտեսական աճին ուղղված միջազգային ֆինանսավորում ներգրավելու ուղղությամբ:

 

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ համաձայն 2024 թ. տարեվերջյան արդյունքների։

 

2009 թվականից Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 1․4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում՝ ուղղելով այդ միջոցները Հայաստանում կենսական նշանակության տնտեսական ոլորտների զարգացմանը։ Բանկը միջազգային ֆինանսական կառույցների աջակցությամբ ֆինանսավորել է ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի նախագծեր էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

 

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Մանրամասների համար` ameriabank.am:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

«ԵՆԲ Գլոբալ»-ի մասին 

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական Միության երկարաժամկետ վարկավորում տրամադրող հաստատություն է, որը պատկանում է իր անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ԵՄ-ի քաղաքականության նպատակներին նպաստող ներդրումները։  

«ԵՆԲ Գլոբալ»-ը ԵՆԲ Խմբի մասնագիտացված ճյուղն է, որը նվիրված է միջազգային գործակցությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը, ինչպես նաև հանդիսանում է Գլոբալ Գեյթվեյի (Global Gateway) առանցքային գործընկերը։ Մինչև 2027 թվականի ավարտը մենք նպատակ ունենք աջակցելու 100 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումներին, ինչը հանդիսանում է ԵՄ այս նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդը։ «ԵՆԲ Գլոբալ»-ը Team Europe-ի շրջանակներում խթանում է ամուր, նպատակաուղղված գործընկերությունը զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ։ «ԵՆԲ Գլոբալ»-ը ավելի է մոտեցնում ԵՆԲ Խումբը մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում գործող մեր գրասենյակների միջոցով։ 

 






ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top