Սպերցյանն այս ցուցանիշով 21-րդ դարում միակն է ՌՊԼ-ում Վրացական «Մեդեա»-ն «Արմմոնո»-ում վերածվեց համընդհանուր ապրումի Հարազատները փնտրում են 2-ամյա Տիգրանին Ամուսիններն` ըստ կենդանակերպի նշանի Գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Մայիսի 5-ից 11-ն ընկած շաբաթվա հորոսկոպը կենդանակերպի բոլոր նշանների համար Իվետա Մուկուչյանը նոր երգ է թողարկել. Պրեմիերա Անհայտ փաստեր «Տիտանիկի» մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ իսկական մասնագետներին Այս կենդանակերպի նշանները մայիսին մտնում են նոր դարաշրջան. ինչպես բաց չթողնել հնարավորությունը Մեր մանկության իրերը

Ոչ միայն պարտք, այլեւ ամոթ ունենք մեր հերոսների հիշատակի առաջ. առաջնախաղ՝ Պարոնյանի բեմում

Մշակութային

Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արեւն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արեւի մարդիկ»։ Այնտեղ՝ արեւի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անշեջ հավատով: Այս մասին է արցախցի հեղինակ Հերմինե Ավագյանի ստեղծագործությունը, որի ավելի քան իրական հերոսները վերակենդանացան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում՝ ռեժիսոր ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղից հետո՝ «Արեւի մարդիկ» իրենց ջերմությունն էին տարածում նաեւ կուլիսներում, իսկ մեր հարցերին ջերմորեն պատասխանեց ռեժիսորը:

«ՈՎՔԵՐ ԱՊՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ, ԱՐԵՎԻՆ ՇԱՏ ՄՈՏ ԵՆ, ԱՅԴ ԱՐԵՎՈՎ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ ՈՒ ԱՊՐԵՑՆԵԼ»

Ներկայացման մեջ անսահման անկեղծություն ու բարություն կար: Որքանո՞վ է այսօր արդիական անկեղծ լինելն՝ այն էլ բեմից:

— Արդիականը՝ չգիտեմ, բայց այսօր, այո՛, ցավոք, մի քիչ ավելի հազվադեպ երեւույթ է դարձել անկեղծությունը: Կոնկրետ իմ՝ որպես ռեժիսորի, ամենագլխավոր նպատակը բեմից հենց այդ անկեղծությունը փոխանցելն էր եւ անկեղծությամբ մի պահ վարակելը նաեւ հանդիսատեսին:

— Ինչո՞ւ ներկայացումը կոչվեց հենց «Արեւի մարդիկ»:

— Հերմինե Ավագյանի պատմվածքների ժողովածուն, որի հիման վրա էլ բեմադրվել է այս ներկայացումը, կոչվում է «Վազում եմ, սպասի՛ր», բայց երբ արդեն սցենարը պատրաստեցինք եւ վերնագիր էի մտածում, նրա հետ քննարկեցինք ու հասկացանք, որ «Արեւի մարդիկ» ամենաճիշտ տարբերակն է: Չէ որ արեւը հավերժության, ջերմության, լույսի, այս դեպքում` նաեւ հույսի խորհրդանիշ է: Իսկ այդ մարդիկ, ովքեր ապրել են Արցախում՝ իրենց հայրենիքում, իրենց հողի վրա, միեւնույն ժամանակ, արեւին շատ մոտ են, որովհետեւ արեւը հենց այդ մարդկանց մեջ է, այդ ջերմությունն իրենց մեջ է ապրում եւ իրենք այդ արեւով կարողանում են ապրել ու ապրեցնել: Հիմնական գաղափարը հենց սա է:

— Դուք եղել եք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին Պարոնյանի թատրոնում եւ ինչպե՞ս ընթացան ներկայացման փորձերը:

— Իմ ուսումնական տարիներն անցել են զուգահեռ այս թատրոնում, որովհետեւ այն ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իմ վարպետն էր՝ Երվանդ Ղազանչյանը: Մեր փորձերը, իմ ուսանողական կյանքի ամբողջ էտապն անցել է Պարոնյան թատրոնում: Այնպես որ, ինձ շատ հարազատ է Պարոնյան թատրոնը: Շատ ջերմ ու լավ ինձ ընդունեցին, եւ այստեղ արդեն երրորդ բեմադրությունն եմ անում: Բայց այս մեկը մի քիչ ուրիշ էր, որովհետեւ այն գոնե ինձ համար շատ պատասխանատու գործ էր: Եվ շնորհակալ եմ թատրոնի ղեկավարությանը, անձնակազմին, դերասաններին, որ նույնպես այդ ջերմությունը վերցրեցին, անկեղծացան եւ միասին կարողացանք «մունք»-ի գաղափարն առաջին պլան բերել: Ինչպես գիտեք, ներկայացման հեղինակը Արցախից է, ես եւ երկու դերասան նույնպես Արցախից ենք եւ այսպես արցախյան ու երեւանյան հետաքրքիր համագործակցություն ստացվեց:

«ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՈՐՁԵՆ ԱՐԳԵԼԵԼ, ՄՈՆԹԵՆ ԱՊՐԵԼՈՒ Է ԵՎ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է ԱՄԵՆ ԱՆԳԱՄ, ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ»

— Ի դեպ, ներկայացման ժամանակ բեմում հայտնվեց  մի պատկեր, որը հրապարակելը Ֆեյսբուք սոցիալական ցանցի, այսպես ասած, «կանոններով» դարձել է արգելված, խոսքը Հայաստանի եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարի մասին է, որն ուղեկցվեց նրա մասին պատմող մի դրվագով: Այսօր մեր հերոսների առաջ ի՞նչ պարտք ունենք՝ նրանց հիշատակը վառ պահելուց զատ:

— Մենք նախեւառաջ ամոթ ունենք մեր հերոսների առաջ, որովհետեւ կորցրեցինք այն, ինչ-որ նրանք արյան գնով մեզ նվիրել են՝ հայրենիք եւ արժանապատիվ ապրելու հնարավորություն: Եվ, այո՛, նաեւ պարտք ունենք նրանց առաջ, ու սա պաթետիկ խոսքեր չեն, շատ անկեղծ եմ ասում: Կոնկրետ ես, այո՛, իմ պարտքն եմ համարում հնարավոր եւ անհնարին բոլոր ձեւերով, թեկուզ այս պայմաններում, որ այսօր, չգիտեմ ինչու, բայց արհեստականորեն կոնկրետ Մոնթեի անձի հետ կապված խնդիր է դարձել սոցցանցերում անդրադառնալը, ուզեցի անպայման հենց այդ պատմվածքը, հենց այդ հատվածը տեղ գտներ ներկայացման մեջ եւ լիներ Մոնթեն՝ իր հավերժությամբ: Ի վերջո, ինչքան էլ փորձեն արգելել, Մոնթեն ապրելու է: Ավելին՝ ինչքան արգելում են, Մոնթե անունով ավելի շատ են այսօր հայ ծնողներն անվանակոչում իրենց երեխաներին: Մոնթեն, միեւնույն է, վերածնվում է ամեն անգամ, նորից ու նորից:

— Ներկայացման վերջում մի ընտանիք, որը հեռացել էր գյուղից, կրկին վերադարձավ: Սրանով դատարկված Արցախ վերադառնալու մի՞տքն եք փորձել վառ պահել:

— Քանի որ այս գործը գրվել է նույնիսկ մինչեւ 44 օրյա պատերազմը, իր հիմքում չունի եղած ցավոտ ու կնճռոտ դեպքերի արտացոլումը: Ես էլ միտումնավոր չեմ փորձել այդ դեպքերին անդրադառնալ: Այս անգամ ուզում էի մի ուրիշ Արցախի մասին խոսել: Այն Արցախի, որի մասին ավելի քիչ են խոսում՝ ապրո՛ղ, պայծա՛ռ Արցախի մասին: Այն Արցախի, որտեղ ապրում են ամենահասարակ մարդիկ, ամենատարբեր բնավորություններով եւ խնդիրներով, արատներով եւ առավելություններով: Ցանկացել եմ, որ Հայաստանում ապրող իմ հայրենակիցները տեսնեն, որ Արցախում ապրող մարդը ոչինչով չի տարբերվում Շիրակում, Արտաշատում, Տավուշում ապրող մարդուց, նույնն է:

Մի ցավոտ բան կա, որ նկատել եմ, եւ դա այդպես է. այստեղ կա երկու ծայրահեղ մոտեցում՝ արցախցիներին կա՛մ սրբացնում են, կա՛մ շատ սեւացնում: Արցախցին սովորական, հասարակ մարդ է բոլորի նման: Եվ ես ուզել եմ, որ այստեղ ապրող իմ հայրենակիցը բեմում տեսնի մեկին, ով շատ նման է իրեն: Եվ այդ ընտանիքը, որ հետ է գալիս, այո՛, իր մեջ ունի նաեւ այդ խորհուրդը, որ հողը ապրելու համար է եւ եթե ապրում ես, այն կա: Բայց դա ես ընդհանրացրել եմ ողջ հայության համար, այստեղ Արցախը թիրախ չէ:

— Ներկայացումը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում տեղ գտնելուց բացի՝ հնարավո՞ր է, որ ներկայացվի նաեւ մարզերում ու Սփյուռքում:

— Այդ հարցին չեմ կարող պատասխանել, ինչպես թատրոնի ղեկավարությունը կորոշի, այդպես էլ կլինի, որովհետեւ դա արդեն թատրոնի գործառույթն է, ես այստեղ ռեժիսոր եմ: Ամեն դեպքում, մենք շատ ուրախ կլինենք՝ ներկայացման ցուցադրման հնարավորինս լայն աշխարհագրություն ունենալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սպերցյանն այս ցուցանիշով 21-րդ դարում միակն է ՌՊԼ-ումՎրացական «Մեդեա»-ն «Արմմոնո»-ում վերածվեց համընդհանուր ապրումիՀարազատները փնտրում են 2-ամյա ՏիգրանինԱմուսիններն` ըստ կենդանակերպի նշանիԳործարանում խոշոր հրդեհ է բռնկվելՄայիսի 5-ից 11-ն ընկած շաբաթվա հորոսկոպը կենդանակերպի բոլոր նշանների համարԻվետա Մուկուչյանը նոր երգ է թողարկել. ՊրեմիերաԱնհայտ փաստեր «Տիտանիկի» մասին, որոնք կզարմացնեն նույնիսկ իսկական մասնագետներինԱյս կենդանակերպի նշանները մայիսին մտնում են նոր դարաշրջան. ինչպես բաց չթողնել հնարավորությունըՄեր մանկության իրերըԽՍՀՄ-ի 18 ապրանքներ, որոնք ընդմիշտ անհետացել են խանութներիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ ՀայաստանումՀայտնի է դարձել, թե ինչ կեֆիր է Պուտինը լրագրողներին հյուրասիրել և որքա՞ն արժի այնՊուտինը մեկնաբանել է, թե ինչու Ռուսաստանը միջուկային զենք չի չիրառում (Տեսանյութ)Երեք բախտավորներ. աստղագիտական կանխատեսում ցուլի, խեցգետնի և ձկների համար մայիսի 5-12 ընկած շաբաթվա համար «Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպման մրցավարական կազմը հայտնի էԱնցյալից 20 գտնված առարկաներ, որոնք մի փոքր կբացեն վարագույրը մեզ համար այդ ժամանակի մասինԿՀՎ-ն Երկրի վրա հայտնաբերել է այլմոլորակայինների երկու բազա. Daily Mail Գերմանացի դերասանի ներկայացումը հաճույքի համար չէր, այլ՝ խորհելուԻ՞նչ է հյուրասիրել Պուտինը Կրեմլում իր աշխատանքի մասին ֆիլմի նկարահանող խմբին (տեսանյութ)Վոլգա գետն անցնում է գետնի տակ (Տեսանյութ)Մայիսի 5-ին և 6-ին գազ չի լինելու. հասցեներԱրթուր Չախոյանը հիվանդանոցից դուրս է գրվել սեփական որոշմամբ. բուժումը կշարունակի տանը 3 Կենդանակերպի նշաններ, որոնց լուռ աղոթքները պատասխան կստանան 2025 թվականի գարնան վերջինԻվետա Մուկուչյանը հղի չէԹրամփը սկսել է իր վարչակազմի ներսում արմատական ​​իսրայելամետ գործիչների մաքրումը. The Washington PostՖինանսական հաջողություն 2025 թվականի ամռանը. ո՞ր կենդանակերպի նշանները կլինեն բախտավորՀայտնի գետը գետնի տակ է անցնում. Բացառիկ տեսանյութՍի Ցզինպինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հրավերովԻ՞նչ է թաքնված ձեր ծննդյան օրվա մեջ․ Ընտրեք մոմը և իմացեքՌուսական կողմի այս որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ. Ադրբեջանի ԱԳՆ «Վերջապես մի մարդ կա, որ ինձ հասկանում է, քեզ էի ման գալիս». Նիկոլ Փաշինյանին դուր է եկել Իծաքար այցը (տեսանյութ)Ով է ցանկացել խլել երգչուհի Նանայի կյանքը (Video)Օդանավակայանում ադրբեջանցի պատգամավորին բերման են ենթարկել. ինչն է պատճառըԱզգային հերոսները այսուհետ իրենց դեմքերով ներկա են լինելու Աշնակ գյուղումՊուտինը ասել է, թե ինչ է իրեն նվեր բերել ԼուկաշենկոնԵրիտասարդների ԱԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ Որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող էր», այն էլ՝ զինվորի. Սերժ ՍարգսյանՏեսախցիկը ֆիքսել է հուսիթների հրթիռային հարձակման պահը իսրայելյան Բեն Հուրիոն օդանավակայանի վրա (Տեսանյութ)Թուրքիայում տղամարդը հարվածել է ընդդիմության առաջնորդ Օզգուր ՕզելինՄայիսի 8-ին աշխատանքը կարող եք 1 ժամ շուտ ավարտել․ իրազեկումՍԱՐՍԱՓ.«ՈւԱԶ»-ը շրջվել է ու դագաղը դուրս եկել (տեսանյութեր)Պուտինը խոսել է թոռների հետ շփման մասին, երբ կարող են նրանք այցելել իրենԵս Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ ՍարգսյանՍյունիքի բնակիչ է կալանավորվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքովԻնչու՞ 2018-ին Ռադիոտուն ներխուժելուց հետո Փաշինյանը չձերբակալվեց. պարզաբանում է Սերժ ՍարգսյանըԱյսօր Կանաչ կիրակի էՊուտինը ասել է, որ փորձում է ուշ ժամերին չուտել. ինչո՞վ է փոխարինում սնունդըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆՍերժ Սարգսյանը պատասխանում է Հայկական համալսարանի ունկնդիրների հարցերին (ուղիղ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top