«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Արցախցի մեծահարուստների երեսները չենք կարող տեսնել, որովհետև օրվա հացի խնդիր լուծող քաղաքացու փոշոտ ու փշոտ ճանապարհը չի հատվում մեծահարուստների ծառուղիների հետ

Հանդիպում

Այսօր ՀՀ-ում գործում է արդյո՞ք ԱՀ ԱԺ-ն ՀՀ-ում, եթե այո ապա ինչո՞ւմն է կայանում Ձեր եւ Ձեր գործընկերների գորղունեությունը հարցը եւ ոչ միայն ուղղել ենք օկուպացված Արցախի պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ով նկատեց.

-Այո , ԱՀ Ազգային ժողովը դեռ գործում է, բայց ոչ դասական իմաստով, ուղղակի հայտնի իրողություններից հետո և Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը իրականացնելուց հետո, հանգամանքները այնպես են դասավորվել, որ Ազգային ժողովը բուն գործառույթներ չի կարողանում իրականացնել։ Իսկ ինչ մնում է պատգամավորների գործունեությանը, ապա կարող եմ նշել, որ վերջիններս՝ ամեն մեկը  կամ խմբակցություններից ամեն մեկը յուրովի «ապրում է» նոր իրողություններում։
Իմ մասով հստակ կարող եմ նշել, որ առավելապես զբաղված  եմ առօրյա կենցաղային, սոցիալական խնդիրների լուծմամբ, մյուսները իրենց գործունեության մասին կասեն, եթե իրենց հարցնեք։

- Պարոն Հովհաննիսյան, բազմահազար արցախահայեր շարունակում են անգամ օրվա հացը դժվարությամբ վաստակել, էլ չենք խոսում բնակվարձերի մասին։ Բայց զուգահեռ իրականության մեջ ապրում են ծնուննդով արցախցի մեծահարուստներ, ովքեր ուղղակի անտեսում են անտուն ու անտեղ մնացած արցախահայերին։ Սա ինչի՞ մասին է խոսում։

- Բավական լավ հարցեր, ինչ են անում այն մեծահարուստները ովքեր կարողացել են ոչ արդար ճանապարհով, այլ իրենց պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կարող եմ կարճ ասել, վայելում են իրենց հարստությունը և սպասել բարոյական կամ հոգեբանական վերափոխման, խղճի խայթի դրսևորումների, ապա դա զուր հույսեր են, եթե խղճի հետ աղերս ունենային, ապա չէին գողանա, Արցախում մի շարք վարույթներ հարուցվեցին որոշ հիմնադրամներից ահռելի չափի գողության փաստերով, սակայն ինչպես գիտեք շաբաթը ուրբաթից շուտ եկավ։
Իմ տեղեկություններով որևէ առարկայական օգնություն ժողովուրդը արցախցի մեծահարուստների կողմից չի տեսել, ինձ թվում է նույնիսկ երեսները չի կարող տեսնել, որովհետև օրվա հացի խնդիր լուծող քաղաքացու փոշոտ ու փշոտ ճանապարհը չի հատվում մեծահարուստների ծառուղիների հետ։

-  Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ «կոմանդույուշին» որոշել է առաջիկա գարնանը ձեւավորել անկուսակցական նոր ժամանակավոր անցումային իշխանություն, որի ղեկավար կազմում կընդգրկվեն արցախյան բնակչության կողմից առաջադրված շրջանների, քաղաքների ներկայացուցիչներ: Ունե՞ք նման տեղեկատվություն, եւ առհասարակ ինչ հնարավորություններ ունի տվյալ, ըստ էության, պրոյեկտը։

- Թե ինչ «իշխանություն» է ցանկանում ստեղծել պարոն Բաբայանը ես չգիտեմ, առհասարակ,  եթե խոսքը վտարանդի կառավարության ձևավորման մասին է, ապա դրա մասին ՀՀ իշխանությունները հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը, եթե արցախահայության խնդիրների լուծման համար մեր հայրենակիցները ցանկություն ունեն նոր հասարակական կառույցի, հայրենակցական միություններ ձևավորելու և զբաղվելու սեփական հարցերի կարգավորմամբ, ապա դրա մեջ վատ բան չկա, ես չեմ տեսնում, իսկ եթե դա դառնալու է այն պլատֆորմը , որի վրա կառուցվելու է 2026 թվականին ՀՀ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու արցախահայության ձևաչափը, դա էլ ամեն մեկի իրավունքն է, կստացվի թե չի ստացվի, դա էլ ժամանակը ցույց կտա։
Առհասարակ, հայաստանյան ներքին կյանքին ինտեգրվելու պռոցեսներ են, որը բնական է և ուշ թե շուտ պիտի տեղի ունենա։
Ես այս ամենից հետո ունեմ իմ սեփական մոտեցումը և տեսանելի ապագայում չեմ հավատում որ կա հնարավորություն Արցախ հետ վերադարձի, այն էլ այն կարգավիճակով որը թողեցինք։ Աշխարհի քաղաքական քարտեզը լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում և այդ ամենի հետևանքն է նաև Արցախի կորուստը։

- Պարոն Հովհաննիսյան, հայկական Բաքու քաղաքում ընթանում է դատավարություն Արցախի առաջնորդների նկատմամբ, ի՞նչ զգացողություններ ունեն Արցախցիները։

- Բաքվում ընթացող դատավարությունը մեր բոլորի ամոթն է, ոչ թե մեր ընկերներն ու հայրենակիցները պիտի այժմ որպես գերիներ լինեյին Բաքվի  բանտում, այլ Բաքվի Սումգայիթի ու Կիրովաբադի ջարդերի հեղինակները մեր բանտերում։ 
Մեր հայրենակիցները, անկախ թե ով են, ինչ վերաբերմունք ունեն իրենց նկատմամբ որոշ քաղաքացիներ, մեր պատմության մի մասնիկն են, մեր արյունակից հայրենակիցներն են, ավանդ ունեցող գործիչներ են, թեկուզ և սխալներ են ունեցել, բայց հաստատ Բաքվի սուլթանը փորձում է իր ամբիցիաներին հագուրդ տալ և հենց այդքանով էլ պետք է հասկանալ որ նրանք ոչ թե սովորական դատապարտյալներ են այլ տաժանակրության մեջ գտնվող մարդիկ, որոնց մեղքը հայ լինելն ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված