Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Հայոց ցեղասպանության իրողությունը սակարկման ենթակա չէ. Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է

Թեմա

Սկանդինավիայի հայերի միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության ժխտողական արտահայտություններին:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջերս Շվեյցարիայում կատարած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան թշնամանք հավաքական հայ ժողովրդի նկատմամբ եւ թուրքական ժխտողական քաղաքականության սպասարկում։

Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելը հայ ժողովրդի միջազգայնորեն հաստատված իրավունքների ուրացում է, պատմության նկատմամբ ոտնձգություն, հայ ժողովրդի հիշողության ոչնչացման փորձ եւ անարգում է ցեղասպանության զոհերի հիշատակն ու նրանց սերունդներին։

Հայոց ցեղասպանությունը ոճրագրործություն է համայն մարդկության դեմ, իսկ ցեղասպանությունների կանխարգելումը՝ հիմնված դրանց դատապարտման եւ արդարության վերականգնման հիման վրա։ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը ոչ միայն ապազգային է եւ ի վնաս հայ սերունդների կողմից արդարության համար մղված պայքարին, այլեւ հակամարդկային է եւ նսեմացնում է ցեղասպանությունների ճանաչմանն ու կանխարգելմանն ուղղված համամարդկային ջանքերը։ Նման վարքագիծը Թուրքիայի պահանջների ուղիղ իրագործում է։ 

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի այս կոնկրետ հայտարարությունը եւ նրա՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունն ընդհանրապես։ Եվ հստակ վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության իրողությունը սակարկման ենթակա չէ։

 Բացի այդ, կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել ազգային ու պետական գաղափարների շուրջ», - ասված է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ