Լիարժեք պատրաստ եմ և ուրախ` հավաքականին միանալու համար. Ստյոպա Մկրտչյան Վահան Բիչախչյանը` Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառների մասին Մխիթարյանը սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում.Eurosport ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ Ռուբիո. Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել եվրոպական նոր անվտանգության ճարտարապետության շուրջ Թուրքիայի հետախուզության ղեկավար. Ծրագրվում է Վենսի և Ռեզայիի հանդիպումը ԱՍՈՒԼԻՍ․ ԲԱՆԿԱՅԻՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, Ո՞վ է հյուսում, Ո՞վ է զոհ դառնում, Ո՞վ է պատասխան տալու

«Ժողովուրդ». Փաշինյանն ու ՀՀ անվտանգային կառույցները տարակարծիք են. ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը դարձել է գնդակ Փաշինյանի ձեռքին, իսկ իշխանության «սրտի» անվտանգային կառույցները Հայաստանի անվտանգության հարցով տարակարծիք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խնդիրը։

«Հետևաբար, մենք պետք է լինենք սառը դատողություններով», – հավելեց նա։

Փաշինյանը էսկալացիան հնարավոր է համարում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նրա ստեղծած Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր զեկույց՝ «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ», եւ տվյալ զեկույցում նշում է (Ծառայությունը), որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե «Բաքուն կարող է Երևանին ստիպել խաղաղության»։

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, սակայն այն կառույցը, որ պետք է ներկայացներ մեծ հետազոտություն Հայաստանի արտաքին անվտանգության մասին, ոչ միայն կաղում է, այլև արդյունավետ ոչինչ չի անում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ