⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Վազգեն Սարգսյանի սպանությունը հրաշք անվանողը՝ ՔԿՀ-ների հոգեւոր պատասխանատո՞ւ Հայաստանը նրա ընտանիքում է. լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան Լիարժեք պատրաստ եմ և ուրախ` հավաքականին միանալու համար. Ստյոպա Մկրտչյան Վահան Բիչախչյանը` Հայաստանի հավաքականին չմիանալու պատճառների մասին Մխիթարյանը սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում.Eurosport ՌԴ ԱԳՆ. Կալինինգրադի շրջափակումը ուղիղ կատաստրոֆայի ճանապարհ կլինի Կիևի բնակիչները կարող են քշել Ուկրաինայի կառավարությունը էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով Politico. Եվրոպացի առաջնորդների՝ Պուտինի հետ երկխոսություն հաստատելու փորձը պառակտում է առաջացրել դաշնակիցների շրջանում Աբու Դաբիի բանակցությունները կանցկացվեն առանց Եվրոպայի. Կրեմլ

«Փաստ». Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բանակցային գործընթացում «Մեղրիի գործոնի» հետ կապված նախօրեի հրապարակումն ուշագրավ է առաջին հերթին այնքանով, թե ինչո՞ւ հենց հիմա շրջանառության մեջ նետվեց այն, այդտեղից արտածյալ՝ ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

Մինչ այդ, սակայն, նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, նշել է. «Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել»:

Առհասարակ, «Մեղրին հանձնելու» այդ հորինածին թեզը նոր չէ, որ դրվել է շրջանառության մեջ: Սա փաշինյանական քարոզչության սիրելի «փուչիկներից» է: Բայց այստեղ ամենահետաքրքիրը բուն հրապարակվածի «էությունն» է: Նախ՝ արձանագրենք, որ խոսվում է ինչ-որ բանավոր քննարկումների մասին, այսինքն՝ գրավոր որևէ առաջարկ, փաստաթուղթ չկա: Երկրորդ՝ վկայակոչվում են ամերիկյան, թուրքական ու ադրբեջանական դիվանագիտության ինչ-որ գաղտնազերծված պատառիկներ: Ու, հանրագումարում անհեթեթ, եթե չասվի՝ հիմար պատկեր է ստեղծվում, թե Ռոբերտ Քոչարյանը Մեղրին տալիս էր, բայց Ալիևը (Հեյդար) բռնեց ու... չվերցրեց: Իրականում եղել է հակառակը:

Վերջապես, այդ հրապարակումը հանգեցնում է մի քանի ուշագրավ եզրահանգումներին, որ, ասենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ԱՄՆ գործուն աջակցությամբ, ամեն գնով ցանկանում էին Մեղրին պոկել Հայաստանից ու դնել թուրքական տիրապետության տակ: Կամ՝ որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է դիվանագիտական այնքան հմտություն ու ջանք գործադրել, որ ոչ միայն հստակ դիմադրել է այդ հակահայ նկրտումներին, այլև գործընթացը հանգեցրել է Քի Վեսթի նախագծին, որով Արցախը ճանաչվում էր, իսկ Ադրբեջանն ընդամենը Հայաստանին պատկանող (ու վերահսկվող) ճանապարհով Նախիջևան գնալ-գալու հնարավորություն էր ստանալու:

Ոչ պակաս կարևոր է նաև այն արձանագրումը, որ Քոչարյանի «հանձնած» Մեղրին թե՛ նրա պաշտոնավարման ավարտին, թե՛ մինչև օրս Հայաստանի կազմում է ու Հայաստանի հարավային դարպասը: Որքան գիտենք՝ այդպես է: Չնայած իշխանական ու մերձիշխանական քարոզչախումբը շարունակում է Մեղրիի մասին խոսել որպես հանձնած: Իսկ գուցե ավելի հեռու գնացող նպատակներ կա՞ն, որոնց համար հիմքեր են պատրաստվում, թե Քոչարյանը վաղուց «հանձնել էր»:

Ամեն դեպքում, կրկնենք, Մեղրին եղել է ու կա Հայաստանի կազմում, ոչ մեկին հանձնված չէ: Փոխարենը Արցախը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ու հետևանքով հայաթափված է և ադրբեջանական օկուպացիայի տակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն էլ՝ ադրբեջանական բանտում: Այսինքն, բուն իրականությունը թողած՝ ոմանք գերադասում են երևակայական ու առավելապես մտացածին, մանիպուլ յատիվ «փուչիկներ» շրջանառել: Ի դեպ, արդեն լրիվ պայթած ու «փսկած» փուչիկներ>:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ