Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Չենք մասնակցել երեւանցիների գրպանը մտնող, զազրելի որեւէ նախագծի եւ արտահերթ նիստի. Արամյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստ անցկացրեց: Նիստի օրակարգում հետեւյալ փոփոխություններ են. ուղեւորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ, անսահմանափակ փաթեթների երկարացման, 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթեւեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում՝ յուրաքանչյուր փաթեթին լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորության հարցերը։

«Իրավունք»-ի  հետ զրեւյցում Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ ասաց, որ չեն մասնակցել արտահերթ նիստին:

«Մենք անպատճառ գնալու ենք քաղաքապետարան, բարձրաձայնելու ենք խնդիրները, սակայն չենք մասնակցելու բացարձակապես անհիմն, երեւանցիների գրպանը մտնող, զազրելի որեւէ նախագծի եւ արտահերթ նիստի: Մեզ երեւանցիների մեծ տոկոսն է ընտրել, սակայն նրանք անգամ դա հաշվի չառան, չբարեհաճեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստին մասնակցել: Մենք բոյկոտել ենք հունվարի 31-ի արտահերթ նիստը»,- նշեց Նարե Արամյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ