Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NI Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին

Ալենը՝ դժոխքի եւ դրախտի արանքում

Վերլուծություն

Իշխանական «կռուտիտների» նկատմամբ ներքաղաքական դիսկուրսն ու հայաստանյան հանրության հակազդեցությունը վաղուց դուրս է երկրի սահմանների ծիրից: Այլեւս իշխանությունն իր ամեն մի ասածից հետո, բառիս բուն իմաստով մնում է դրանց տակ` նաեւ դրսի արձագանքներով պայմանավորված:

Մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, թե խորհրդարանի խոսնակը բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ռուսատյաց հայտարարություններ է արել։ Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել. նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի եղել նման հայտարարություններ: Դրան հաջորդեց Ալեն Սիմոնյանի գրառումն այն մասին, որ պահանջում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակել հերքում եւ հեռացնել վերոնշյալ տեղեկատվությունը, այլապես հայց կներկայացնի դատարան: Սակայն, 14-ամյակը բոլորած «Ժողովուրդ» օրաթերթը, որն առաջինն էր հրապարակել այս մասին, հայտարարեց, որ չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել հրապարակումը: Ավելին՝ դիմել է Ազգային ժողով, որպեսզի տրամադրեն այդ օրվա հանդիպման չմոնտաժված ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա:

Ըստ էության, այսքանից հետո՝ երկրորդական է, թե իրականում Ալեն Սիմոնյանն ինչպիսի հակառուսական մտքեր է հնչեցրել կամ չի հնչեցրել եւ դրանք ինչպիսի փաթեթավորում են ունեցել: Հատկանշականն այն է, որ նույն հյուսիսում չեն էլ կասկածում, որ նա կարող էր այդպիսի հռետորաբանությամբ հանդես գալ՝ ոգեւորվելով մի քանի եվրոպացու ներկայությունից: Օրվա իշխանությունն անթաքույց զրո վստահություն ունի Ռուսաստանում, ինչն ամենատարբեր մակարդակներով ու ամենաուղիղ կերպով հնչեցվել է ռուսական կողմից: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանից ավելի հակառուս լինելու Ալենի բաղձալի ցանկությունը մնաց կոկորդում, եւ նա ակամայից հայտնվում է քաղաքական դժոխքի ու դրախտի արանքում՝ դրա ողջ հետեւանքներով հանդերձ:

ԵՎՐՈԱՄԵՐԿՅԱՆ ԱՊՏԱԿ՝ ՆԻՈԼԻՆ

Թվում է, թե եթե գործերը լավ չեն ռուսական կողմի հետ, ապա ի հեճուկս դրա՝ պետք է ջերմանան հարաբերություններն Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ, բայց դե Նիկոլն ու իր իշխանությունը մի հարցում փայլուն է՝ ապականելու հնարավոր ամեն ինչ:

Եվ ահա Ցյուրիխում` Շվեյցարիայի հայերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող հայտարարությանն ու հարցապնդումներին հետեւեցին եվրոամերիկյան «ճլոտիները»: Դեռ թողնենք մի կողմ, որ անգամ սփյուռքյան ու հայաստանյան մշակութային գործիչներն այս անգամ չլռեցին ու չհայտարարված ֆլեշմոբ սկսվեց՝ իշխանության ուրացման քաղաքական կուրսի դեմ: Շվեյցարիայի հայկական եւ հայամետ միությունների խորհուրդը (CAAS) իր խորին մտահոգությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արված հայտարարությունների կապակցությամբ եւ ընդգծել. «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է վտանգվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումների պատճառով… Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին պարզաբանել իր խոսքերը»։

Դրան նախորդել էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյիի X-ի իր միկրոբլոգում արված հիշեցումը, որ 24 տարի առաջ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իսկ երեկ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը տվեց վերջնական հարվածը՝ ընդգծելով. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը»: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, արդեն միջազգային հանրությունն է Նիկոլ Փաշինյանի քայլերն ու խոսքերը որակում որպես դավաճանական: Նիկոլն իր մի հայտարարությամբ առնվազն «քցեց» Հայոց ցեղասպանությունը ճանաչած շուրջ երեք տասնյակ պետությունների՝ մի բան, որ անգամ ԱՄՆ Կոնգրեսի վերին ու ստորին պալատներն են ճանաչել՝ նախագահով հանդերձ, էլ չասենք եվրակառույցների ընդունած բանաձեւերի մասին:

Ինչի՞ դիմաց արվեց այս ամենը, մնում է միայն ենթադրել եւ հիշել, որ Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել Թուրքիան, Մեծ Բրիտանիան ու Իսրայելը: Թերեւս այստեղ էլ պետք է փնտրել Փաշինյան Նիկոլին այսքանից հետո՝ աթոռին պահող հենարանը: Մի հենարան, որը սկսել է ճռճռալով երերալ, ինչը երեւում է իշխանության ներսում առկա նեվրոտիկ դրսեւորումներից:

ՔՊ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ 7 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎԱՐԿԱՆԻՇԻՆ

Հարկերի բարձրացմանն ու տրանսպորտի գնի թանկացմանը զուգահեռ՝ արագ տեմպերով գահավիժում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը: Ըստ «Գելափի» հայաստանյան գրասենյակի` քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները, իշխանության համար հուսադրող չեն:

Հարցին, թե եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրություններ, որ ուժին իր ձայնը կտա ընտրողը, հարցվածների միայն 11,3% տոկոսն է նշել ՔՊ-ի անունը: Սա նրանց` 2018 թվականից ի վեր իրականացված հարցումներով գրանցված նվազագույն ռեկորդային ցածր ցուցանիշն է:

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու» ասել էր Սերժ Սարգսյանը դեռ 2018-ին, հիշեցի՞ք, դե հիմա ի՞նչ, եկան էն վիճակին, որից սկսեցին, հասնում են իրենց իրական մաքսիմումին`7-8 տոկոսի, որով չեն կարող մնալ որպես իշխանություն, նույնիսկ 11 տոկոսը շատ հեռու է իշխանություն ձեւավորելու համար», - ընդգծում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Հանուն արդարության նշենք նաեւ, որ ընդդիմադիր ուժերի վարկանիշն, ըստ «Գելափի» հարցումների, եւս չի փայլում իր բարձր տոկոսներով: Ակնհայտ է, որ միայն իրական ընդդիմության համախմբումով է հնարավոր տոկոսներով գերազանցել ՔՊ-ին: Օրինակ` «Սրբազան պայքար»-ի օգտին հարցվածների միայն 0,5 տոկոսն է պատրաստ քվեարկել, ինչը նշանակում է, որ այս շարժումն այլեւս անցյալում է: Եվ սա տեղավորվում է Բագրատ սրբազանի Եռաբլուրում արված անկեղծ պատասխանի մեջ. «Շարժումը առաջնորդում եմ այնքան, որքան կարող եմ»:

ԱՎԻՆՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ԳԻՆԸ»

Այդուհանդերձ, պետք է փաստենք, որ պարարտ հող է ստեղծված Երեւանում՝ ընդդիմության պայքարը կրկին փողոց հանելու համար: Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու արտահերթ նիստ, որով տրանսպորտի ուղեւորության մեկ տոմսը (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում) իշխանությունը մտադիր է դարձնել 150 ՀՀ դրամ: Այո՛, 2018-ից առ այսօր առաջին անգամ իշխանությունը «զադնի» է դնում, տրանսպորտի ուղեվարձը 300 դրամ դարձնելու մտադրությունից իջնելով մինչեւ 150 դրամի: Սա նշանակում է, որ իշխանական վախերը հանրային ցասումից տեղի են տվել: Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ի պատասխան, թե՝ կո՞ղմ է հանրային տրանսպորտի թանկացմանը, խրոխտ հայտարարեց. «Ես կողմ եմ, որ Երեւանն ունենա տրանսպորտ, որ ունենա ոչ միայն այսօր, այլեւ 5, 10, 15 տարի հետո»։ Իսկ դրանից չանցած օրեր՝ Ավինյանը սկսեց տրանսպորտի գինն իջեցնելու շուրջ «բազարը»։

Տպավորություն է, որ որքան հանրությունը սեղմի, այնքան էլ տրանսպորտի գինը դեռ կարող է իջնել՝ վերադառնալով 100 դրամի: Նույն վիճակն է նաեւ համատարած հայտարարագրումների հետ կապված: «Ճկուն զեղչերի» է անցել իշխանությունը, միայն թե քաղաքացին «հանգիստ նստի տեղն» ու փողոց դուրս չգա:

Մեկ քաղաքային իշխանությունը խոսում է 300 դրամից, որով ստացվում է ուզում էին գերշահույթ ստանալ՝ շարքային քաղաքացու գրպանի հաշվին, մեկ՝ վնասով աշխատել՝ ի վնաս պետության: Ու այդպես էլ անհայտ է մնում, թե որքան արժե տրանսպորտի գինն իրականում, որովհետեւ անգամ քաղաքապետի` նախկինում արված հայտարարությունները չեն բռնում ներկայում արված հայտարարությունների հետ, էլ չասենք, որ փոխքաղաքապետը մի թիվ էր կրակում, քաղաքապետը՝ ուրիշ թիվ: Եվ այս ամենի հիմքում զուտ փող «քերելն է»: Իշխանությունն ամեն գնով փորձում է փող հայթայթել՝ ճզմելով «ժող ջանին»: Ցոփ ու շվայտ օրերը մնացել են անցյալում… Իսկ «ժող ջան»-ը, կարծես, վճռական է տրամադրված՝ փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն ուժի մեջ է, միայն ու միայն 100 դրա՛մ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHSՆոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ ՄխիթարյանիցԱստղագուշակ մայիսի 19-ից 25-ը կենդանակերպի բոլոր նշանների համարԵս միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, դու՝ որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը. Վիրաբյանն արձագանքել է Աննային
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top