Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

ՄԵԿ Է, ԲԱՔՈՒՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԻՆ ԴԵՄ ՉԻ ԳՆԱ

Վերլուծություն

­Բա­ցի «խաչ­մե­րու­կից» (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=304284&l=am), կա նաեւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման այլ տար­բե­րակ, որն օ­րերս հեր­թա­կան ան­գամ ի ցույց դրվեց Թուր­քիա­յում՝ Ան­կա­րա­յում կա­յա­ցած Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի եւ Ուզ­բեկս­տա­նի միջեւ արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ձեւա­չա­փով ե­ռա­կողմ մե­խա­նիզ­մի երկ­րորդ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Այս­տեղ Բայ­րա­մո­վը խո­սեց «Մի­ջին մի­ջանց­քի արդ­յու­նա­վե­տութ­յան եւ մր­ցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման» մա­սին: «Մի­ջին մի­ջանց­քը», հի­շեց­նենք, այն նա­խա­գիծն է, ո­րը փոր­ձում են ա­ռաջ տա­նել Թուր­քիան եւ Բ­րի­տա­նիան: Այն է, որ գոր­ծի մաս­նա­վո­րա­պես Մեղ­րիի հատ­վա­ծով անց­նող ու­ղին, բայց ոչ թե «խաչ­մե­րու­կի», այլ՝ Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք տրա­մա­բա­նութ­յամբ՝ ա­ռանց «Հ­յու­սիս-­Հա­րավ» բա­ղադ­րի­չի: Այ­սինքն, վե­րած­վի ոչ թե պար­զա­պես Թուր­քիան Կենտ­րո­նա­կան Ասիա­յի հետ կա­պող գծի, այլ նաեւ՝ Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­ժա­նա­րա­րի: Կարճ ա­սած, հենց սա է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»՝ այդ բա­ռի թուրք-ա­զե­րիա­կան պատ­կե­րա­ցու­մով:

­Նի­կոլ­յան թի­մի հա­մակ­րան­քը հենց սա է. ա­մեն դեպ­քում, Միր­զո­յան Ա­րոն «Մի­ջին մի­ջանց­քի» հետ կապ­ված քա­նիցս տար­բեր քննար­կում­ներ ու­նե­ցել է:

Մ­յուս կող­մից այն, որ Բա­քուն դեռ վերջ­նա­կա­նա­պես այս ծրագ­րից չի հրա­ժար­վել, հու­շում են նաեւ այն պար­բե­րա­կան սրա­ցում­նե­րը, ո­րոնք հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս ի հայտ են գա­լիս ինչ­պես ռուս-ադր­բե­ջա­նա­կան, այն­պես էլ՝ ի­րա­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Թե­կու­զեւ վեր­ջին դեպ­քը, երբ այդ­պես էլ չկա­րո­ղա­նա­լով «մար­սել» ադր­բե­ջա­նա­կան ինք­նա­թի­ռի ա­ղե­տի հայտ­նի պատ­մութ­յու­նը, Բա­քուն հի­մա էլ սկսեց հե­ռուս­տաըն­կե­րութ­յամբ հա­ղոր­դում  հե­ռար­ձա­կել, որ­տեղ «Ռու­սա­կան տուն» մշա­կու­թա­յին կենտ­րո­նին մե­ղադ­րել է Ադր­բե­ջա­նի դեմ լրտե­սութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու եւ­ էթ­նիկ ան­ջա­տո­ղա­կա­նութ­յա­նը սա­տա­րե­լու մեջ: Չ­նա­յած, այս դեպ­քում ար­դեն ոչ թե Ա­լիե­ւի ու­ղիղ մաս­նակ­ցութ­յամբ, այլ՝ BakuTV-ի մի­ջո­ցով: Հաս­կա­նա­լի է, այս ան­գամ էլ ա­ռանց Հեյ­դա­րո­վի­չի հրա­մա­նի նման բան լի­նել չէր կա­րող: Բայց երբ ա­ռաջ­վա պես ան­ձամբ չի մտնում նման քա­րո­զի մեջ, նշա­նա­կում է, որ նա­հան­ջի տեղ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, թող­նում է եւ կա­րող է ար­դա­րա­նալ՝ ես ի՞նչ ա­նեմ, ա­զատ լրատ­վա­մի­ջոց է, ինչ ու­զի, կա­նի:

Ա­վե­լի նման է, որ Ա­լիե­ւը պար­զա­պես փոր­ձում է ցույց տալ, թե ինք­նու­րույն է, եւ Մոսկ­վա­յից եւ Թեհ­րա­նից ե­կած ազ­դակ­ներն ի­րեն կա­րող են եւ բա­ցար­ձակ չհե­տաքրք­րել: Թեեւ, մյուս կող­մից էլ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է Ադր­բե­ջա­նից Ի­րան կա­պու­ղի­նե­րի (եր­կա­թու­ղի, ավ­տո­ճա­նա­պարհ) կա­ռուց­ման ըն­թա­ցը, որն էլ իր հեր­թին է գալիս հու­շե­լու, որ Ա­լիեւն այս պա­հին փոր­ձում է խա­ղալ եր­կու թե­ւի վրա, ընդ ո­րում, գործ­նա­կան տե­սանկ­յու­նից ավե­լի ակ­տիվ լի­նե­լով Մոսկ­վա-­Թեհ­րան ա­ռանց­քի ուղ­ղութ­յամբ. այս ուղ­ղութ­յամբ ակ­տիվ շի­նա­րա­րութ­յուն է դրված խա­ղա­տախ­տա­կին, այն մյուս ուղ­ղութ­յամբ՝ քա­րոզ­չա­կան տրյուկ­ներ, ո­րոն­ցից ցան­կա­ցած պահի հնա­րա­վոր է հրա­ժար­վել:

Եվ դա տրա­մա­բա­նութ­յուն ու­նի: Ա­լիե­ւը, ի­հար­կե, չի ցան­կա­նում աչ­քա­թող ա­նել Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, խո­շոր հաշ­վով, հենց այս ուղ­ղութ­յան հաշ­վին է, որ նա պահ­պա­նում է լիա­կա­տար սուլ­թա­նա­կան իր դիր­քե­րը: Բայց մյուս կող­մից էլ, ռուս-ի­րա­նա­կան վեր­ջին ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը Ա­լիե­ւի, ա­սենք նաեւ Թուր­քիա­յի հա­մար էր շատ լուրջ ազ­դակ: Ա­ռա­վել եւս, որ դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո Թեհ­րա­նը պաշ­տո­նա­պես հաս­տա­տեց, որ Ռու­սաս­տա­նից ստա­ցել է Սու-35 կոր­ծա­նիչ­նե­րի մի մեծ խմբա­քա­նակ: Գու­մա­րած, Թ­րամփն այդ հա­մա­ձայ­նագ­րին ար­ձա­գան­քեց լռութ­յամբ, ին­չը նշա­նա­կում է, որ առն­վազն այն ըն­դու­նե­լի է հա­մա­րում, էլ չա­սած, որ դա ի­րեն եւս կա­րող է միան­գա­մայն ձեռն­տու լի­նել, ին­չը եւս միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան բա­ցատ­րութ­յուն ու­նի:

Այս­պես, ազ­դա­կը, որ ե­կավ լի­բե­րալ հա­մա­կար­գից, Ա­լիե­ւը հա­զիվ թե աչ­քա­թող ա­նի: Այս­պես, Bloomberg-ը նա­խօ­րեին գրեց՝ թվում է, թե աշ­խար­հը դա­տա­պարտ­ված է «նոր Յալ­թա­յի»` Թ­րամ­փի, Պու­տի­նի եւ Սիի միջեւ՝ նոր պայ­մա­նա­գիր հետ­պա­տե­րազմ­յան աշ­խար­հա­կար­գի վե­րա­բեր­յալ: Բայց այն «հիմն­ված կլի­նի ու­ժի կա­նո­նի վրա եւ կա­րող է հան­գեց­նել ԱՄՆ-ի, Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ պա­տե­րազ­մի» Այս մա­սին աս­վում է Bloomberg-ի հոդ­վա­ծում։ «Դա կլի­նի իմ­պե­րիա­լիստ­նե­րի միջեւ պայ­մա­նա­գիր, ո­րը հիմն­ված է ոչ մի բարձր գա­ղա­փա­րա­կան հա­յացք­նե­րի վրա, բա­ցի այն գա­ղա­փա­րից, որ կա­րո­ղութ­յու­նը ճիշտ է, իսկ հար­կադ­րան­քը ար­դար խաղ է: Դա կա­րող է հան­գեց­նել նրանց միջեւ պա­տե­րազ­մի, ե­թե նրանք չկա­րո­ղա­նան հա­մա­ձայ­նութ­յան գալ ա­վա­րի շուրջ: Դա, ան­շուշտ, կկոր­ծա­նի փոքր երկր­նե­րից մի քա­նի­սը, ո­րոնք հայտն­վում են կենտ­րո­նում»,- գրում է աղբ­յու­րը։
Այն, որ «նոր Յալ­թան» կամ «նոր Պոտս­դամն» ան­խու­սա­փե­լի են, քա­նի որ դրա այ­լընտ­րան­քը կա­րող է մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մը լի­նել, ժա­մա­նա­կին մենք եւս ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք (­Տե´ս https://iravunk.com/?p=302820&l=am): Բայց որ­քա­նո՞վ է ճիշտ Թ­րամ­փի, Պու­տի­նի եւ Սիի միջեւ հնա­րա­վոր պայմա­նա­գիրը իմ­պե­րիա­լիս­տա­կան հա­մա­րե­լը, ե­թե կող­մե­րից մե­կը կո­մու­նիս­տա­կան Չի­նաս­տանն է, մյու­սը` Ռու­սաս­տա­նը, որ­տեղ դեռ միան­գա­մայն ա­մուր են կո­մու­նիս­տա­կան ար­մատ­նե­րը, եւ իմ­պե­րիա­լիս­տա­կան չես հա­մա­րի: Մեջ­նե­րի դա­սա­կան իմ­պե­րիա­լիս­տը Թ­րամփն է, սա­կայն հենց նա է Ռու­սաս­տա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գնա­լը բա­ցատ­րել մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի տա­նող Բայ­դե­նի կուր­սը փո­խե­լու տե­սանկ­յու­նից: Այ­սինքն, ա­վե­լի նման է, որ գլո­բա­լիստ­ներն ար­դեն վերջ­նա­կա­նա­պես են հաշտ­վել այն մտքի հետ, որ նոր գլո­բալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն ան­խու­սա­փե­լի են դառ­նում եւ դրա դեմ պայ­քա­րե­լու միակ մի­ջոց են տես­նում այս հնա­րա­վոր բա­նակ­ցութ­յուն­նե­րին Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի «բո­բո» կպցնե­լու տար­բե­րա­կը:

­Սա­կայն հար­ցին այլ կող­մից նա­յենք. ե­թե ան­գամ լի­բե­րալ­ներն են վստահ, որ Թ­րամ­փի եւ Պու­տի­նի (դեռ չի­նա­ցի­նե­րին մի կողմ թող­նենք) պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի եւ «նոր Յալ­թա­յի», այն է՝ սե­փա­կան շա­հե­րի հի­ման վրա աշ­խար­հը վե­րբեռ­նե­լու հե­ռան­կարն ան­խու­սա­փե­լի է, ա­պա այս­տեղ հաս­կա­նալ է պետք, թե ինչ են պար­տադ­րում այդ շա­հե­րը, եւ կող­մե­րից որն ինչ կա­րող է զի­ջել: Ընդ­հան­րա­կան ցան­կը մեծ է, թող­նենք մի կողմ: Կոնկ­րետ մեր տա­րա­ծաշր­ջա­նի մա­սով պատ­կե­րը սա է. Հա­րա­վա­յին Կով­կա­սը դա­րեր շա­րու­նակ ե­ղել է ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի, ո­րը Մոսկ­վան լավ թե վատ, ան­գամ ԽՍՀՄ-ից հե­տո՝ ա­մե­նա­ծանր պա­հին բո­լոր մի­ջոց­նե­րով պա­հեց: Ու ա­սել, թե հի­մա կա­րող է բա­նակ­ցել եւ զի­ջել Թ­րամ­փին, քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է: Իսկ Թ­րամփն այս ուղ­ղութ­յամբ, ե­թե ան­գամ շա­հեր տես­նում է, ա­պա նաեւ հաս­կա­նում է, որ դրանք ա­ռաջ տա­նե­լով, ոչ մի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան չի հաս­նի. Ռու­սաս­տա­նի հա­մար այս գո­տին պատ­մա­կա­նից զատ նաեւ կեն­սա­կան է, եւ չի զի­ջե­լու: Այս­պի­սով, ե­թե լի­նեն ընդ­հան­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ա­պա, միան­շա­նակ, դրան­ցով Թ­րամ­փը, ա­մե­նա­մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այս տա­րա­ծաշր­ջա­նի հան­դեպ հայտ չի ներ­կա­յաց­նի:

Իսկ թե նման ի­րա­վի­ճա­կում ինչ կու­զե­նան Նի­կոլն ու Ա­լիե­ւը, ան­գամ՝ Էր­դո­ղա­նը, ար­դեն էա­կան չէ: Ա­լե­նի ա­նու­նը տալ պետք էլ չէ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված