Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը

Եվրոպա լիգա. Փլեյ-օֆֆի մասնակիցներն ու վիճակագրությունը

Սպորտ

Այսօր կայացան Եվրոպա լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումները։ Բոլոր հանդիպումները մեկնարկել են միաժամանակ՝ ուղիղ կեսգիշերին։

Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Այսպիսով, միանգամից 1/8-րդ եզրափակիչ են դուրս եկել հետևյալ ակումբները․

 

1․ Լացիո
2․ Աթլետիկ
3․ ՄՅՈՒ

4․ Տոտենհեմ
5․ Այնտրախտ
6․ Լիոն
7․ Օլիմպիակոս
8․ Ռեյնջերս

Մյուս 8 ուղեգրերի համար լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն հետևյալ թիմերը

⚽ Առաջին զամբյուղ

9․ Բոդո Գլիմտ
10․ Անդերլեխտ

11․ Ստյաուա
12․ Այաքս

13․ Ռեալ Սոսյեդադ
14․ Գալաթասարայ

15․ Ռոմա
16․ Վիկտորիա

⚽ Երկրորդ զամբյուղ

17․ Ֆերենցվարոշ
18․ Պորտու

19․ Ալկմար
20․ Միդտյուլանդ

21․ Յունիոն Սենտ Ժիլ
22․ ՊԱՕԿ

23․ Տվենտե
24․ Ֆեներբահչէ

Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին Նիոնում։ Փլեյ-օֆֆի վիճակահանության ժամանակ լիգայի փուլում 9-ից 16-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհանդիպեն 17-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ: Երկրորդ զամբյուղում գտնվող թիմերը փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները կանցկացնեն տանը:

Զույգերը նաև մասամբ կորոշվեն ընդհանուր փուլում թիմերի վերջնական դիրքով: Օրինակ՝ 9-10-րդ տեղերը գրաված թիմերը կհանդիպեն 23-24-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ, 11-12-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կհանդիպեն 21-22-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ և այլն։ Լրացուցիչ փլեյ-օֆֆի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպեն արդեն լիգայի փուլի լավագույն ութ ակումբների հետ:

Ստորև՝ ԵԼ-ի մրցաշարային աղյուսակը․

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ