Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ»
Սպորտ
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, պորտուգալացին հասկացրել է, որ եթե վերադառնա մադրիդյան ակումբ, ապա դա այլևս չի լինի որպես ֆուտբոլիստ։
Լրագրող Էդու Ագիրեն Ռոնալդուին հարցրել է՝ արդյոք նա կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Պորտուգալացու պատասխանը հետևյալն էր:
««Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանն ինձ համար ամենաերջանիկն էր ֆուտբոլային առումով։ Միգուցե ինչ-որ բան տեղի ունենա կարիերաս ավարտելուց հետո»,- 39-ամյա Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։