Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ռուս կինը երևանյան հյուրանոցին մեղադրում է իր զարդերը գողանալու մեջ Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկայացած չինացի գործարարները հուսիթներից պահանջել են հանձնվել Բնակարանի գույքահարկի չափը կարո՞ղ է զրկել նպաստից. Երևանում շեմը 18 750 դրամ է, մարզերում՝ 6560 դրամ Ռուսները կարեւոր ճեղքում են իրականացրել Դոբրոպոլեի արեւելյան թեւում (Քարտեզ)

ՇՏԱՊ. «Օլիմպիակոս»-«Գարաբաղ» խաղի ժամանակ Հունաստանի հայերը բարձրացրել են Արցախի դրոշը

Սպորտ

Եվրոպական Լիգայի շրջանակներում տեղի ունեցած հունական «Օլիմպիակոս» եւ ադրբեջանական «Գարաբաղ» թիմերի ֆուտբոլային խաղի ընթացքում, Հունաստանի հայերը կազմակերպել են հիշարժան ակցիա՝ բարձրացնելով Արցախի հանրապետության դրոշը։

Ըստ ներկաների, ակցիան տեղի է ունեցել առաջին խաղակեսի ժամանակ, երբ ֆուտբոլիստները պատրաստվում էին սկսել խաղը։ Հայ համայնքի անդամները, որոնք հավաքվել էին «Օլիմպիակոսի» երկրպագուների շարքերում, ծածանել են Արցախի դրոշը, ինչն անմիջապես գրավել է ֆուտբոլիստների եւ երկրպագուների ուշադրությունը։

Հունաստանի հայ համայնքն այս կերպ փորձում է բարձրաձայնել Արցախի ժողովրդի տառապանքը, ուշադրություն հրավիրել Արցախի հիմնախնդրի վրա եւ համընդհանուր գիտակցության մեջ ամրապնդել մի ողջ ազգի իր բնօրրանում ապրելու իրավունքը, միեւնույն ժամանակ՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ծավալապաշտական ու ցեղասպան դեմքը, եւ այն, որ մենք չենք մոռացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Հավելենք, որ խաղն ավարտվեց 3:0՝ հօգուտ հունական թիմի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ