«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Շատ ավելի ծանր տարի է սպասվում Թրամփի օրոք, քան 2024 թվականն էր. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

Օրերս Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրամիության անդամակցության գործընթաց մեկնարկելու օրենսդրական նախաձեռնությանը եւ դրան կառավարության հավանությանը: Ըստ նրա` մեծ է հավանականությունը, որ խորհրդարանը կհաստատի այդ օրենքը, ինչի արդյունքում իրավական առումով կսկսվի ԵՄ-ին ավելի մերձենալու գործընթաց Հայաստանի կողմից: Այս, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ։

— Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ օրվա իշխանությունը սրընթաց գնում է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի ուղղությամբ:


— Նախ դա դեռեւս ընդունված չէ, նոր պետք է Ազգային ժողովն ընդունի։ Իսկ երբ այդ օրենքն ընդունվեց, կնշանակի, որ այն դառնում է իրավական ակտ՝ օրենք, որով պետությունը պետք է առաջնորդվի։ Այսինքն՝ պետական մարմինները իրենց շրջանակներում որոշումները կայացնելիս պետք է հենվեն այդ օրենքի վրա։ Եթե նպատակը դա է, ապա ինչ քայլ, որ անում են, պետք է այնպես անեն, որպեսզի այդ քայլերը հասնեն իրենց նպատակին ծառայելու, և դա օրենքի պահանջ է լինելու։ Այդ առումով չեմ պատկերացնում, օրինակ, եթե ինչ որ ԵԱՏՄ շրջանակներում դա պետք է կայացվի, որը, օրինակ, չի նպաստում Եվրամիության անդամակցության գործընթացին, բայց զուգահեռաբար կա օրենք, որը պարտավորեցնում է, որ դա այդպես պետք է լինի, ապա անհասկանալի է, թե ինչպես պետք է անեն։ Այսինքն՝ այդ առումով դա անհամատեղելի է։
Պարզ է, որ ինքը ոչ մի տեղ չի տանելու։ Եվրամիության անդամ չենք դառնալու, եւ դեռեւս պարզ էլ չէ ԵՄ-ն մի քանի տարի անց գոյություն կունենա՞, թե՝ ոչ։ Բայց տարբեր ոլորտներում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, համագործակցությունը դադարեցնելու առումով՝ այո՛, դա «լավ» օրենք կդառնա իրենց համար, եթե ընդունվի, որովհետեւ պետությունը կասի, որ ես արդեն իսկ ձգտում եմ դեպի Եվրամիություն։ Այն կառույցը, պետությունը, որը չի նպաստում դրան, ապա դա խանգարում է արդեն Եվրամիությանը անդամակցելու գործընթացին եւ, փաստորեն, այն ուղղությունները, որոնք խանգարում են դրան, չպետք է լինեն։


— Իսկ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ինչպիսի՞ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը:


— Թրամփի գալով, որքան էլ ասվում է, որ խաղաղություն է բերելու կամ կոնֆլիկտներ է լուծելու, կարծում եմ՝ այնքան էլ դա այդպես չէ։ Իրականում աշխարհը տեղափոխվում է առավել քան վտանգավոր փուլ եւ, անկեղծ ասած, եթե Բայդենը կամ Հարիսը մնային, գուցե առավել քան լավ լիներ, քանի որ աշխարհն այդ դեպքում բազմաբեւեռ ավելի արագ կդառնար։ Այժմ Թրամփը փորձելու է խորամանկել ինչ-որ տեղերում, միգուցե փորձի պատերազմներ կանգնեցնել։ Ինչո՞ւ, որպեսզի աշխարհն ասի, թե՝ տեսեք, Բայդենը չկա, դեմոկրատները չկան, Թրամփն է եկել, խաղաղություն է բերում, որպեսզի պետություններն այլեւս չձգտեն դուրս գալ միաբեւեռ կառավարման տակից ու գնալ դեպի բազմաբեւեռ աշխարհ կամ ավելի ակտիվ մասնակցութուն ունենալ դրանում։ Այսինքն` Թրամփը փորձելու է պահպանել Միացյալ Նահանգների միանձնյա հեգեմոնիան աշխարհում։
Ուղղակի, եթե ինքը դա անի նախորդների ոճով, այսինքն՝ ճնշումներով, ինչ-որ կոնֆլիկտների հրահրումով, ապա պետք է նշեմ, որ հենց այդ պատճառով եղավ, երբ աշխարհը սկսեց հավաքվել Ռուսաստանի շուրջ՝ Միացյալ Նահանգների այդ քաղաքականության պատճառով։ Դրա համար ԱՄՆ-ն, իր պետական շահերից ելնելով, որոշեց, որ տակտիկան պետք է փոխի։ Այսինքն` հանդես գա ոչ թե համաշխարհային ժանդարմի դերում, այլ` համաշխարհային հաշտարարի, եւ ասի, որ ես եմ լինելու կրկին կառավարիչը համար 1 եւ արդար կերպով կկառավարեմ։ Ճիշտ է, Բայդենն անարդար կերպ էր կառավարում, բայց ես արդարության սկզբունքով միայն ամեն բան կանեմ։ Դա ոչ մի էական բան չի փոխելու համաշխարհային անվտանգության եւ կայունության տեսանկյունից, որովհետեւ ինքնին մի պետության գերակայությունն աշխարհում՝ դա արդեն խնդիր է դառնում։


— Իսկ եթե փակագծերը մի փոքր բացենք, ի՞նչ նկատի ունեք։


— Թրամփը փորձելու է Ռուսաստանին բերել Ուկրաինայի հարցում հրադադարի, որը շահավետ չէ ՌԴ-ի համար։ Այսինքն՝ հրադադարը Ռուսաստանի համար շահեկան չէ։ Ռուսաստանի համար դա պարտություն է, քանի որ նախ առաջինը այդքան զոհ, որ մինչ այժմ տվել են՝ նրա համար չեն տվել, որպեզի այժմ դադարեցնեն։ Պատկերացրեք, օրինակ, Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Հայրենական պատերազմը, ըստ էության, 1945 թվականին չի վերջացել, այլ վերջացել է 1944 թվականին, երբ ԽՍՀՄ տարածքն ամբողջությամբ ազատագրվեց։ Դրանից հետո սկսվեց ազատագրական պայքար դեպի Եվրոպա։ Հիմա պատկերացրեք, որ 1944 թվականին մեկ էլ հանկարծ Ստալինը հայտարարեր, որ՝ վերջ, մենք ԽՍՀՄ տարածքն արդեն ազատագրել ենք, կանգնում ենք եւ էլ առաջ չենք գնում։ Այսինքն, այդքան միլիոնավոր զոհեր, որ տրվել են՝ տրվել են ոչ թե նրա համար, որ ԽՍՀՄ տարածքը միայն ազատագրվի, այլ նացիզմի ողնաշարը ջարդելու համար եւ այդ ժամանակ այն ուժը ու ոգեւորությունը, որ կուտակվել էր ԽՍՀՄ-ում, շուռ կգար այդ պետության դեմ, եւ պետությունը ներսից կոչնչանար։ Նույնն էլ այս դեպքում է:


 Չի կարող Ռուսաստանի նախագահը բացատրել հազարավոր զոհերի հարազատներին՝ ինչու իրենք զոհվեցին, որ հետո ինքը հրադադար կնքի։ Ռուսաստանին պետք է երկարատեւ այնպիսի լուծում, որը կերաշխավորի, որ Ուկրաինան երբեք էլ դեպի ՆԱՏՕ հայացքն ուղղված չի լինելու՝ անկախ նրանից, թե դա ում նախագահության օրոք կլինի։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է վերահսկողություն ունենա Ուկրաինայի վրա՝ միջազգային ձեւով ամրագրված պարտադիր իրավական ուժ ունեցող երաշխիքներով։ Հետեւաբար, Թրամփը փորձելու է Պուտինին ներքաշել դրա մեջ, Պուտինը, բնականաբար, չի գնալու դրան, եւ իրավիճակը սրվելու է։ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սրվելու են։ Մի խոսքով, 2025 թվականը շատ ավելի ծանր տարի է սպասվում Թրամփի օրոք, քան 2024 թվականն էր։ Միգուցե, դա էլ  բարին կլինի՝ հօգուտ Ռուսաստանի, որովհետեւ այդ ծանր փորձություններից հետո նա արդեն դուրս կգա վերջնական հաղթանակած։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված