Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

«Ազգային առաջընթաց»-ը ավագանու նիստը կբոյկոտի, «Մայր Հայաստան»-ը որոշում կկայացնի մինչ երեկո

Ներքաղաքական

Երեւանի ավագանին հունվարի 31-ին արտահերթ նիստ կանցկացնի: Նիստի օրակարգում հետեւյալ փոփոխություններ են. ուղեւորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ, անսահմանափակ փաթեթների երկարացման, 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 28-ը ներառյալ՝ անսահմանափակ երթեւեկություն ապահովող փաթեթներ գնելու դեպքում՝ յուրաքանչյուր փաթեթին լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորության հարցերը։

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների ավագանիների հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք մասնակցելու են արտահերթ նիստին, թե՝ ոչ:

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԸ ասաց, որ չեն մասնակցելու:

«Մենք անպատճառ գնալու ենք քաղաքապետարան, բարձրաձայնելու ենք խնդիրները, սակայն չենք մասնակցելու բացարձակապես անհիմն, երեւանցիների գրպանը մտնող, զազրելի որեւէ նախագծի եւ արտահերթ նիստի: Մեզ երեւանցիների մեծ տոկոսն է ընտրել, սակայն նրանք անգամ դա հաշվի չառան, չբարեհաճեցին մեր կողմից հրավիրված արտահերթ նիստին մասնակցել: Մենք բոյկոտելու ենք հունվարի 31-ի արտահերթ նիստը»,- նշեց Նարե Արամյանը:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ էլ ընդգծեց, որ դեռ հստակ չի կարող ասել՝ կմասնակցեն նիստին, թե՝ ոչ:

«Մինչ երեկո դեռ ժամանակ կա՝ հանդես կգանք հայտարարությամբ»,- պատասխանեց նա:

Ի դեպ, հավելենք, որ եթե անգամ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունները մասնակցեն կայանալիք նիստին եւ դեմ քվեարկեն, ըստ էության, դա որեւէ ազդեցություն չի ունենա, որպեսզի նախագիծը չընդունվի: Չմոռանանք, որ իշխանությունն ու նրա հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունն արդեն ամեն բան որոշել են, իսկ ընդդիմության ձայները չեն բավականացնում այդ որոշումները չեղարկելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ