Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Ավինյանն էլի սխալվեց

Թեմա

Հանրային տրանսպորտի «չարեփոխումներում» տոմսի գնի մեջ հերթական հետքայլը, եթե չասենք ճկուն զեղչերը, Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ կրկին «գցել է ոտքին»: Երեկ նա աչքալուսանք տվեց, թե՝ փետրվարի 1-ից որոշել են ներդնել նոր ուղեւորատոմս՝ մեկ ուղեւորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Սա նույնն է, որ խանութում 50 հազար դրամ արժողության զգեստը վաճառեն 150 հազար դրամով, հետո ջնջեն ու գրեն՝ 55 հազար դրամ՝ ներկայացնելով իբրեւ աննախադեպ զեղչ: Բայց ամբողջ զավեշտն այն է, որ առանց այն էլ նորմալ չաշխատող «Թելսել» ապարատները 50 դրամանոցներ չեն ընդունում ու մանր հետ չեն տալիս: Այսինքն՝ այն անհարմարությունը, որն այսօր արդեն իսկ կրում է քաղաքացին, ոչ միայն մնում է նույնը, այլ մի բան էլ ավելի է բարդանում: Իսկ փետրվարի 1-ից Երեւանի ավագանու ընդդիմադիր թեւից անոնսավորվող բոյկոտը շարունակում է մնալ ուժի մեջ: Համենայնդեպս, այդպես են հայտարարել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների երկու առաջնորդները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ