ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին Մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ) Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ Կաբանով Հայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով «Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմում ՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.Ռյաբկով Դատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան

«Արթիկ» ՔԿՀ-ում ներդրված վերասոցիալականացման ծրագրերը մեզ սովորեցնում են, որ կյանքը լավ տղա լինելու մեջ չէ․Դատապարտյալները գտել են մթության մեջ լույսի հետևից գնալու ուղին

Հանդիպում
«Սահմանափակումները հաճախ նաև հնարավորություն են։ Տաս տարի առաջվա եւ այսօրվա կալանավայրերի մեջ սարերի տարբերություն կա,  տարիներ առաջ դատապարտյալներին վերաբերում էին ինչպես առարկայի, պայմաններն էլ՝ պայմանի նման չէին: Իսկ ներկայումս կալանավորի պայմանները ոչ թե բավարար են, այլ ավելին քան բավարար են ու հարմարավետ: ՔԿՀ ղեկավարությունը՝  աջակցում է ստեղծագործ դատապարտյալներին, կապ է ստեղծում ընտանիքի անդամների հետ, այսօր դատապարտյալները զգում են, որ իրենք էլ են սովորական մարդ: Անկախ կալանավորի կատարած արարքի` կալանավայրերում նրան առաջին հերթին ընդունում են, որպես մարդ արարած, որը կարող էր նաեւ սխալվել։ Ցանկացած առողջական խնդրի դեպքում մեզ սրտացավ վերաբերմունք է ցուցաբերվում, ունեք հոյակապ բժիշկներ, որոնց համար մենք առաջին հերթին մարդ ենք, հետո հանցագործ։ Ատամնաբույժ ունենք՝ բժիշկ Այվազյանը, որի հետ երկու բառ խոսելուց հետո մոռանում ես ատամիդ ցավի մասին» ,-«Իրավունքի» հետ զրույցում պատմում 10 տարի 2 ամիս անազատության մեջ գտնվող գյումրեցի Արթուր Էլոյանը, ընդգծելով․
 
-Այսօր պետությունը ամեն ինչ անում է, որ դատապարտյալը գաղութից դուրս գա, կոպիտ եմ ասում, բայց մարդ դարձած։ Լավ կյանքից չէ, որ հայտնվում ենք այստեղ, բայց այստեղի չորս պատերը մեզ կյանքին նորովին նայելու հնարավորություն են տալիս։ Այսօր դատապարտյալը ՔԿՀ-ից դուրս է գալիս կրթված, արհեստ սովորած, մեկը ես, որ շինարարությունից շատ հեռու մարդ էի, այսօր դարձել եմ բարձր կարգի շինարար։ Իսկ դա պետության շնորհիվ չորս ամիս՝ շինարական դասընթացների եմ մասնակցել, հիմա էլ աշխատում եմ, համ կատարելագործվում եմ, համ էլ աշխատավարձ ստանում, դրանով էլ օգնում եմ ընտանիքիս։ Եթե նման պայմաններ ստեղծված լինեին, օրինակ, տաս տարի առաջ, այսօր հավատացեք կրկնակի հանցագործներ չէին լինի։ Ինքս երկրորդ անգամ եմ դատապարտված, եթե այսօրվա ՔԿՀ-ն լիներ նախկինում, ես այսօր այստեղ չէի լինի։ Թեեւ երկրորդ անգամ գնացի հանցանքի ճանապարհով մորս փրկելու համար, անբուժելի հիվանդ էր, գումար էր պետք, բայց ոչ մորս կարողացա փրկել, ոչ էլ․․․ Հիմա ինքս ինձ չեմ կարողանում ներել, որ երկրորդ անգամ բռնեցի գաղութի ճանապարհը։
 
«Կալանավայրում բացահայտեցի ինձ որպես շինարար»
 
«Թեև ազատությունից  զրկված , բարձր պարիսպների ու ճաղավանդակների արանքից մտքով երազանքների իրականացման ճանապարհին, սակայն ամեն տեղ և ամեն ինչում պետք է լույսը տեսնել, իսկ լույսը՝ գիտելիքն է, որը մեզ տալիս է ՔԿՀ-ն։ Մենք գտել ենք մթության մեջ լույսի հետևից գնալու ուղին՝ մասնակցում ենք ՔԿՀ-ում իրականացվող կրթական ծրագրերին՝ հուսալով, որ տարբեր դասընթացներին մեր ներգրավվածությունը, ստացած  հմտություններն ազատության մեջ կօգնեն իրականացնել մեր ընտանիքի երազանքները»,-  շտապում է կիսվել 5 տարվա անազատության դատապարտված  Հարություն Պետրոսյանը, առանձնահատուկ շեշտելով․
-Առանձնակի սիրով ենք այցելում վերասոցիալակացման դասընթացներին, ուսուցիչներն էլ բոլոր առարկաները մատչելի և հասանելի կերպով են մատուցում։ Վերասոցիալականացման դասերին մասնակցությունը հնարավորություն է տալիս հասարակության լիիրավ անդամ զգալ՝ ոչ միայն նոր գիտելիքներով  ենք վերազինվում, այլ նոր արհեստներում ենք վարպետանում։ Ինքս կալանավայրում բացահայտեցի ինձ, որպես շինարար։ Արդեն երկու տարի է այստեղ եմ, հույս ունեմ, որ օր առաջ կհայտնվեմ ազատության մեջ ու ընտանիքիս կպահեմ ՔԿՀ-ում ստացած արհեստիս միջոցով։
 
«Շնորհակալ եմ Քրեակատարողական ծառայությանը»
 
Շատերի կողմից անտեսված ու շատերի անտարբերությանը մատնված՝ մարդկային ճակատագրերի այս հանգրվանում, անկասկած, հաճախ են Տիրոջ կարիքը զգում ու սեփական մաշկի վրա զգում տիրոջ ուժը։ Վստահեցնում է գողության համար դատապարտված գյումրեցի Արթուր Կարապետյանը, ով ամեն օր գալիս է ՔԿՀ-ի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ու Աստծուց ներում հայցում«Անազատության մեջ հասկացա հավատքի ուժը, ղեկավարության շնորհիվ ու Աստծո օգնությամբ Հայոց բանակի օրը երկու ռեկորդ սահմանեցի՝ 1 րոպեում, մեկ ձեռքով 20 կգ,-անոց ծանրաքարը բարձրացրել եմ 43 անգամ, մյուս ռեկորդս՝ 63կգ․ ծանրաքարը 101 անգամ երկու ձեռքով, արմունկս ծալած մինչեւ ուսագոտի։ Ու գիտեիք, ես այսօր շատ եմ փոխվել բացառապես ՔԿՀ-ի ղեկավարության շնորհիվ, ովքեր ինձ հասկացրեցին, որ կյանքը լավ տղա լինելու մեջ չի։ Այսօր ես մասնակցում եմ վերասոցիալականացման ծրագրերին ու օր-օրի զգում դրական փոփոխություն ինքս իմ մեջ։ Ես շնորհակալ եմ Քրեակատարողական վարչությանը, որ չեն անտեսում սխալված մարդուն ու չեն նպաստում առանց այն էլ խեղված ճակատագրերի կործանմանը, այլ հակառակը։
 
«ՔԿՀ-ն այսօր ունի մարզասրահ, հանգստի սենյակ, որը ոչնչով չի զիջում դրսում գտնվողներին»
 
«Արթիկ» ՔԿՀ-ում իր պատիժն է կրում նաեւ նախկին մահապատժի դատապարտյալ, այժմ ցմահ,  28 տարի անազատության մեջ գտնվող Արթուր Կիրակոսյանը, ով ՔԿՀ-ում ընդգրկված է սպրորտային, մշակութային, բարեկարգումների վերասոցիալականացման ծրագրերի մեջ։ «ՔԿՀ-ն այսօր ունի մարզասրահ, հանգստի սենյակ, որը ոչնչով չի զիջում դրսում գտնվողներին։ Մեր պահման պայմաններն էլ այսօր կարող եմ վստահեցնել, որ ոչնչով չեն զիջում տան պայմաններին։ ՔԿՀ-ն շնորհիվ պետի՝ պարոն Հովհաննիսյանի առաջաընթաց է ապրում օր-օրի։ Չկա մի հարց, որ բարձրաձյանվի ու այդ խնդիրը օրենքով լուծում չստանա։ Պետի տեղակալը՝ պարոն Երանոսյանը ամենօրյա շփման մեջ բոլորիս հետ, բոլորիս խնդիրները լսում է, գնում զեկուցում ու հասնում դրական արդյունքի։  Շատ ենք ուրախացել, որ Քրեակատարողական ծառայության պետը կին է, նա համակարգում ասում են՝ նոր չի, ու մենք իր հետ մեծ հույսեր ենք կապում»։
 
Հ․Գ․Ֆոտոշարքում ներկայացված են ՔԿՀ-ում՝ վերասոցիալականացման ծրագրերին մասնակցած դատապարտյալների ձեռամբ իրականացված եւ իրականացվող բարեկարգման աշխատանքները․

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. ՊուտինՄեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը (տեսանյութ)Ալիևը որոշել է Ռուսաստանի հետ հրապարակային առճակատման սրման ուղի ընտրել.Կիրիլ ԿաբանովՀայտնի է, թե ովքեր են առաջադրված «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում Տարածվում է կեղծ տեղեկություն, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում Ռազմական դրության պայմաններում Ուկրաինայում սկսել են նախապատրաստվել հնարավոր նախագահական ընտրություններին «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը Ադրբեջանում շարունակվում է արագացված տեմպերով.Ասադով«Բլոկադա»․ արցախյան ճակատագիրը բեմումՌԴ-ն չի պատրաստվում hարձակվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների վրա.ՌյաբկովԴատարանը հետաձգեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը. փաստաբան Ադրբեջանում դատվող Կարեն Ավանեսյանի համար մեղադրող կողմը պահանջում է 18 տարվա ազատազրկում ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 106-րդ տեղովԳործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված