Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն

Բնականաբար, բողոքարկելու ենք վճիռը․ Մամիկոն Ասլանյան

Իրավական

Բնականաբար, բողոքարկելու ենք վճիռը, ուղղակի չենք կարող չբողոքարկել: Ըստ էության, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Խղճահարություն և նողկանք է առաջանում այս պրոցեսներին հետևելիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով մեղավոր է ճանաչվել Հակակակոռուպցիոն դատարանի կողմից։ 

 

Նա նշեց, որ դատավորը կաշկանդվածություն ունի․ «Նրա հուզական վիճակից էլ էր երևում։ Դատական քննության որևէ փուլում որևէ ապացույց, որևէ մատնանշում, նույնիսկ ակնարկ չի եղել մեղավորության հետ կապված, որով որ կարելի էր մեղավոր ճանաչել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց Հակակակոռուպցիոն դատարանի կողմից և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։ Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ