Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)

Ադրբեջանից նավթը շարունակում է թուրքական նավահանգիստներով հոսել Իսրայել․ The Guardian

Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի քան երկու տասնամյակ բարակ սահման է գծում Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև: Թուրքիան շահել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում երկու կողմերին օգնելուց, ընդլայնել է իր ռազմական ներուժն ու ազդեցությունը Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրական ծովում և Պարսից ծոցում, ինչպես նաև տարածել է իր փափուկ ուժը դեպի Աֆրիկա, Կենտրոնական Ասիա և Արևմտյան Բալկաններ՝ ստեղծելով ազգային պաշտպանական արդյունաբերություն, The Guardian-ի համար գրում է վերլուծաբան Փոլ Թեյլորը:

«Երբ դա գնահատում են միջազգային հարաբերությունների փորձագետները, նրանք հաճախ դիմում են «հավասարակշռում» եզրույթին։ Թուրք վերլուծաբանները գերադասում են խոսել «ռազմավարական ինքնավարության» ցանկության մասին՝ երկրի շահերը ցանկացած սպառնալիքից պաշտպանելու ունակության մասին՝ առանց որևէ արտաքին ուժից կախվածության։ Բայց Էրդողանը կկարողանա՞ շարունակել իր աշխարհաքաղաքական ակրոբատիկան ու դրանից օգուտ քաղել»։ - հարցնում է հոդվածի հեղինակը։

Վերլուծաբանը նշում է, որ Անկարան պաշտոնապես խզել է առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ անցյալ տարի, սակայն Թուրքիայի արտաքին հարաբերությունների խորհրդի ղեկավար Մուստաֆա Այդընը նրան ասել է, որ Ադրբեջանից նավթը շարունակում է թուրքական նավահանգիստներով հոսել Իսրայել, իսկ այդ ընթացքում Պաղեստինի հետ առևտուրը, ըստ թուրք պաշտոնյաների, աճել է 2400%-ով, ինչը խոսում է նրա մասին, որ բիզնեսը շարունակվում է այլ պայմաններում։

Իսրայելական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության ղեկավար Շին Բեթը նոյեմբերին գաղտնի բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Իբրահիմ Կալինի հետ։

Թեյլորի խոսքով՝ Թուրքիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բարեկամական հարաբերությունները բնութագրական են եղել Թրամփի նախագահական վերջին ժամկետի համար, սակայն եղել են նաև մի շարք բախումներ և հակասություններ, որոնք խոր անվստահություն են սերմանել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։

«Սա Միացյալ Նահանգների հինգերորդ նախագահն է (Էրդողանի համար)… նա, անշուշտ, չի վախենում Օվալաձև գրասենյակից», - վերջերս Եվրոպական քաղաքականության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի գծով մասնագետ Ահարոն Սթեյնը՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության ինստիտուտի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ներկայումս հարաբերությունները բնութագրվում են կայուն անկայունությամբ, և թեև երկու երկրներն այլևս ընկերներ չեն, սակայն «ՆԱՏՕ-ի հետ կապը չի ընդհատվում»։ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Թուրքիային բացառեց F35 կործանիչների կոնսորցիումից այն բանից հետո, երբ Անկարան դեմ գնաց Վաշինգտոնին՝ Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգ գնելով: Իր հերթին Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Փենսիլվանիայի բնակիչ, թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապաստան տալու և հրահրելու մեջ․ վերջինս մեղադրվում էր Թուրքիայում 2016 թ․ հեղաշրջման փորձի մեջ, որի արդյունքում Էրդողանը հազիվ փրկվեց տապալվելուց:

«Գյուլենը մահացավ անցյալ տարի․ վերացավ մեկ նյարդայնացնող գործոն։ Թեյլորը նշում է, որ ինչ-որ պահի Թրամփը հրապարակավ սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը զորքեր ուղարկի Սիրիա՝ հարձակվելու ԱՄՆ-ի  աջակցությունը վայելող քրդական ուժերի վրա, որոնք Անկարան համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK)՝ իր ամենամահաբեր ներքին թշնամու մասնաճյուղը»,- նշում է Թեյլորը։

Այդուհանդերձ, Էրդողանը համաշխարհային առաջնորդներից մեկն էր, ով ամենամեծ ոգևորությամբ ողջունեց ընտրություններում Թրամփի երկրորդ հաղթանակը, իսկ Թրամփը ավտորիտար թուրք առաջնորդին ընկեր անվանեց և հիացմունք հայտնեց Սիրիայում Բաշար ալ-Ասադին տապալող Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբակցությանը աջակցելու գործում Թուրքիայի դերակատարության համար, նշում է հոդվածի հեղինակը։

Ենթադրվում է, որ պրագմատիկ, արևմտյան կրթություն ստացած խորհրդականները, ինչպիսիք են հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, նշանավոր դիրքեր են զբաղեցնում Էրդողանի մերձավոր շրջապատում, մինչդեռ կոշտ ազգայնական ռազմական և քաղաքական խորհրդականները, ըստ երևույթին, մնացել են լուսանցքում, նշում է Թեյլորը։

«Միգուցե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար ամենամեծ հավանական ռիսկը Թուրքիայի և Իսրայելի անմիջական առճակատման հնարավորությունն է Սիրիայում, որտեղ նրանք Ասադի տապալումից հետո դարձել են դե ֆակտո հարևաններ անվտանգության վակուումում: Այդընը նշել է, որ իսրայելցի քաղաքական գործիչները և գիտնականները ավելի ու ավելի են խոսում Թուրքիայի մասին՝ որպես հրեական պետության համար սպառնալիքի, մինչդեռ որոշ թուրք ռազմական ստրատեգներ վախենում են, որ Իսրայելը, գաղտնի համագործակցելով քուրդ զինյալների հետ, կարող է սպառնալիք դառնալ Թուրքիայի համար։ Իսրայելի և Թուրքիայի միջև բախումը կարող է խափանել Թրամփի՝ Մերձավոր Արևելքը խաղաղեցնելու և այնտեղից դուրս գալու ծրագրերը: Էրդողանը չափազանց խորամանկ պրագմատիկ է թվում, որպեսզի թույլ տա դրան հասնել»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։






Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top