Որ դեպքում «Ռեալը» կվաճառի Վինիսիուսին
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» կքննարկի թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին վաճառելու տարբերակը այն դեպքում, եթե խաղացողն ինքը ցանկանա: Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը ոչ մի այլ դեպքում մտադիր չէ պատասխանել խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներին։ Նշվում է, որ, չնայած ֆինանսական ռեկորդյաին առաջարկին «սերուցքայինները» չեն ցանկանում բաժանվել իրենց աստղային հարձակվողից։
Ավելի վաղ նշվում էր, որ սաուդյան «Ալ-Ահլին» մտադիր են ռեկորդային՝ 350 միլիոն եվրո առաջարկել Վինիսիուսի տրանսֆերի համար։