Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել
ԹեմաՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին:
Այս մասին տեղեկանում ենք Երրորդ նախագահի գրասենյակից:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
