Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Օսվենցիմն այսօր մահվան ճամբարից կեղծարարության ճամբար են սարքել (Տեսանյութ)

Միջազգային

Մեղմ ասած` տարօրինակ միջոցառում է Լեհաստանում` Օսվենցիմի մահվան ճամբարի ազատագրման 80-ամյակի հետ կապված:

Միջողառումներին մերժել են հրավիրեն Ռուսաստանի ներկայացուցիչներին, մինչդեռ Ռուսաստանն իրավահաջորդն է Օսվենցիմն ազատագրած խորհրդային բանակի: Միջոցառումներին հրավիրված չէ նաեւ Իսրայելը, մինչդեռ հենց հրեաներն են Օսվենցիմի ոչնչացված կալանավորների մի պատկառելի մասը:

Փախարենը, միջոցառումներին փայլում է կանցլեր Օլաֆ Շոլցը, ով Օսվենցիմը կառուցած եւ այդ բոլոր գազանությունների հեղինակ Գերմանիայի ղեկավարն է:

Միջոցառման մասնակիցների թվում է նաեւ Զելենսկին, ով Օսվենցիմի հիմնական զոհերի` հրեաների ազգակիցը լինելով, այնուամենայնիվ, այսօր փառաբանում է բանդերականներին: Այն նույն բանդերականներին, ովքեր այն ժամանակ կռվում էին գերմանական բանակի կազմում, եւ հաճախ իրենց գազանություններով անգամ ֆաշիստների սարսափն էին առաջացնում: 

Միջոցառումներին հրավիրված էի նաեւ այն ժամանակներում Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից հանդիսացած մի շարք այլ եվրոպական երկրների ներկայացուցիչներ:

Իսկ հրավիրողը Լեհաստանն էր, որն ինչպես այն ժամանակ գոյություն չուներ, այսօր էլ գոյություն չէր ունենա, եթե խորհրդային բանակը 600 հազար զոհերի գնով 1939թ.-ին ընդամենը մեկ ամսում Հիտլերի նվաճած այդ երկիրը չազատագրեր:

Թե ինչու է այսպես, կարելի է հասկանալ թեկուզեւ այս պարզ փաստից: Զելենսկին աչքի է ընկել իր այն «հանճարեղությամբ»` հայտարարելով, թե Օսվենցիմն ազաագրել է Ուկրաինան: Այն «հիմնավորմամբ», որ ազատագրել է 1-ին ուկրաինական ռազմաճակատը եւ, մասնավորապես, «Լվովյան» պատվավոր անվանումը ստացած դիվիզիան: Փորձում է ասել` եթե ուկրաինական ու «Լվովյան», ուրեմն ուկրաինացիներ են` Լվովից: Ինչքան էլ, որ 1-ին ուկրաինականը վերանվանված Վորոնեժյան ռազմաճակատն էր, իսկ դիվիզիան «Լվովյան» պատվավոր անվանումն է ստացել Լվովը գրավելու համար:

Սա կարելի է համարել Զելենսկու հերթական կլոունական ելույթը, նման մեկնաբանությունը կարող է խոսել նաեւ նրա զրոյական գրագիտության մասին: Բայց, որ շատ ավելի ռեալ է, նա պարզապես փորձում է կեղծել պատմությունը: Ավելի կոնկրետ, այն, ինչ տեղի ունեցավ Օսվենցիմում, պատմության մի հսկայական կեղծման փորձ է, որն այսօր դարձել է ուլտրալիբերաստների սիրելի քաղաքական տրյուկներից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ