Ակնկալում ենք, որ ՀՀ ղեկավարությունը կմասնակցի Մոսկվայում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին․ Կոպիրկին
ՀասարակությունՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, որոնք տեղի կունենան մայիսի 9-ին Մոսկվայում։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրավիրել է իր գործընկերներին ԱՊՀ-ից այս տարվա մայիսին կայանալիք հոբելյանական միջոցառումներին։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կմասնակցի այդ հանդիսավոր միջոցառումներին»,-ասել է Կոպիրկինը Երևանում՝պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին ծաղիկների խոնարհելիս։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
