Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը - 50 աստիճան եւ բնության ֆոկուսներ Ամերիկայում (Տեսանյութ): Սպիտակ տունը բացատրել է, թե ինչպես է Եվրոպան սպանում ինքն իրեն Մեդվեդեւ. Սա առաջին դեպքը չէ, որ այս եվրոպացի իմպոտենտների դեմքին թքում են Ուկրաինական բանակն ամենախոշոր հարձակումն է իրականացրել Բելգորոդի վրա (Տեսանյութ) 2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասին Շատ հզոր հարված Խարկովին (Տեսանյութ) Ընթացող բանակցություններից մեծ արդյունքներ սպասել չի կարելի. Ուկրաինական աղբյուր ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. Կարապետյան Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ Դանիելյան

Հայտարարագրումը հանգեցնելու է բնակչության աղքատացման, արտագաղթի ծավալների մեծացման, եկամուտների ու ծավալների տոտալ վերահսկողության. Նաիրի Սարգսյան

Հասարակություն

2024 թվականի ընթացքում բերեցին նախագիծ ֆիզիկական անձի բանկային գաղտնիքի հարկային մարմինների կողմից հասանելիության վերաբերյալ, ինչպես նաև հարկային մարմինների կողմից ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացման վերաբերյալ նախագծեր, որոնք առաջացան լուրջ ընդդիմության և հետ կանչվեցին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդ նախագծերը ժամանակավորապես են հետ կանչվել, որովհետև փաստաթղթի կամ իրավական ակտի ի սկզբանե նպատակն անձանց հարկելն է, որպեսզի եկամուտները կարողանան հավաքագրել։

«Հաջորդ նպատակը ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար է։ Վստահեցնում եմ ձեզ, որ սա կեղծ թեզ է, թող հանրային  բանավեճում գան ապացուցեն, թե այդ այդ ինչպես են սրանով կոռուպցիան բացահայտելու։ Առանց այս գործիքի էլ, կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձանց հետևից օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով։

Շատ են բերում այլ երկրների դրական փորձերը։ Մենք մի քանի երկիր ենք առանձնացրել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպական Միության անդամ երկրներ, Ռուսաստան և Վրաստան։ Այս երկրներում հայտարարագրում են այն անձինք, ովքեր  ունեն փոխհատուցման ակնկալիք։ Այսինքն, եթե անձը կատարել է ծախսեր, բայց իր եկամուտները բավարարել են ամբողջական ծախսերը սպասարկելու համար, նա կարող է  պետությունից փոխհատուցման  ակնկալիք չունենալ, և ինքն ընդհանրապես կարող է եկամուտների հայտարարագիր չներկայացնել։ Այսինքն, այս երևույթը համատարած բնույթ չի կրում և նպատակը ոչ թե այդ բոլոր երկրների մոտ հարկի հավաքագրումն է, այլ հակառակը, օգնություն և օժանդակություն տրամադրելը։ Եվ այստեղ շատ կարևոր է շեշտել, որ եթե մենք համեմատվում ենք այլ երկրների հետ, շատ կարևոր է տեսնել այդ երկրների համադրելիությունը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդյո՞ք մենք համադրելի ենք Գերմանիայի, Նիդերլանդների կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, սա ուղղակի ցնդաբանություն է»,- ասաց տնտեսագետը:

Սարգսյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց ցանկացած փոխանցում կատարելիս անպայմանորեն նշել նպատակը:

«Ե՛վ վճարաշվարկային ապարատների, և՛ քարտից քարտ փոխանցումները, շատ էական վտանգներ են իրենց մեջ պարունակում, միմյանց միջև փոխանցումներ կատարելիս իմացեք, որ պետք է լինեք շատ ուշադիր, և ոչ թե քարտից քարտ փոխանցում կատարեք կամ վճարհաշվարկային տերմինալների միջոցով, այլ բանկային տերմինալով, որտեղ նպատակ դաշտում կարող եք նշում կատարել, ինչպես նաև միմյանց փոխանցումներ կատարելիս ոչ թե քարտի համարը պահանջեք, այլ հաշվեհամարի և հաշվեհամարին փոխանցում կատարեք, ընդ որում, նպատակ դաշտում պարտադիր նշեք, ի՞նչ նպատակով է»,- ասաց նա:

Նաիրի Սարգսյանն ընդծեց, որ հայտարարագրումը ենթադրում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն:

«Այս ամենը հանգեցնելու է բնակչության աղքատացման, որովհետև ի սկզբանե չհարկվող եկամուտները, եթե հարկվում են, դա հանգեցնում է աղքատացման, բնակչությանը տոտալ վերահսկողության, որովհետև բոլորի եկամուտների և ծախսերը վերահսկելի են լինում, այս իրավիճակը հանգեցնում է այս ամենից խուսափելուն, ու սա կհանգեցնի արտագաղթի ծավալների ավելացման և ներգաղթի ծավալների կրճատման: Քաղաքացիների նկատմամբ քաղաքական և տնտեսական ահաբեկման հիմքեր են ստեղծվում: Ֆիզիկական անձինք շատ դժվարությամբ ինքնուրույն կարող են լրացնել հայտարարագրեր, և բնականաբար նրանք ծառայություն մատուցող ընկերությունների ծառայություններից են օգտվելու, և ֆիզիկական անձի համար, ըստ էության, չկա բացարձակ տարբերություն իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե տիրապետեց հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչ-որ աշխատակից, ու քաղաքացին չի իմանալու , թե որտեղ է այդ բանկային գաղտնիքն օգտագործելու։ Հետևաբար կոչ եմ անում բանկային գաղտնիքը որևէ պարագայում որևէ մեկին չտրամադրել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը - 50 աստիճան եւ բնության ֆոկուսներ Ամերիկայում (Տեսանյութ):Սպիտակ տունը բացատրել է, թե ինչպես է Եվրոպան սպանում ինքն իրենՄեդվեդեւ. Սա առաջին դեպքը չէ, որ այս եվրոպացի իմպոտենտների դեմքին թքում ենՈւկրաինական բանակն ամենախոշոր հարձակումն է իրականացրել Բելգորոդի վրա (Տեսանյութ)2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասինՇատ հզոր հարված Խարկովին (Տեսանյութ)Ընթացող բանակցություններից մեծ արդյունքներ սպասել չի կարելի. Ուկրաինական աղբյուրԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. ԿարապետյանՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ ԴանիելյանՄասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետՉվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներինՍա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստըՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված