Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը - 50 աստիճան եւ բնության ֆոկուսներ Ամերիկայում (Տեսանյութ): Սպիտակ տունը բացատրել է, թե ինչպես է Եվրոպան սպանում ինքն իրեն Մեդվեդեւ. Սա առաջին դեպքը չէ, որ այս եվրոպացի իմպոտենտների դեմքին թքում են Ուկրաինական բանակն ամենախոշոր հարձակումն է իրականացրել Բելգորոդի վրա (Տեսանյութ) 2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասին Շատ հզոր հարված Խարկովին (Տեսանյութ) Ընթացող բանակցություններից մեծ արդյունքներ սպասել չի կարելի. Ուկրաինական աղբյուր ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. Կարապետյան Քիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ Դանիելյան

Ասում են՝ մինչև 300,000 դրամը չի հայտարարագրվում ու չի հարկվում, այդպիսի բան գոյություն չունի. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Հասարակություն

Իշխանությունների կողմից ձևակերպված ու լայն տարածում գտած եկամուտների համընդհանուր հայտարարագիրն ամենևին եկամուտների համընդհանուր հայտարարագիր չէ, դա ինստիտուտի անունն է և հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամուտային հարկի տարեկան հաշվարկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար  Նաիրի Սարգսյանը:

«Հենց այստեղից է թյուրըմբռնումը բոլորի մոտ սկսվում, երբ  պրոպագանդում են տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները և անընդհատ հանրային խոսույթում ասում են, որ եկամուտների հայտարարագիր է:  Ոչ, դա եկամտային հարկի հաշվարկի նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկում է։ Եկամուտների հայտարարագրի անունը փոխում ենք, դնում ենք ֆիզիկական անձի եկամտային հարկի հաշվարկ»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով, այս հարցում իշխանություններն արդեն հետ քայլ են արել, որը շարունակական կլինի:

«Առաջին այդպիսի հետքայլն, որ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի էլ հարկվում, այսպիսի բան գոյություն չունի: Հայտարարության՝ մինչև 300,000-ի չհայտարարագրվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է, որ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին, դա նշանակում է, որ նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ամենակարևոր խնդիրը, որ մեր ամբողջ հանրությունը մոլորության մեջ  է ընկնում, այն է, թե ո՞վ է որոշում այդ մինչև 300 հազար դրամը նվիրատվություն էր, պարտքով ստացված գումար էր, չհարկվող էր, թե ոչ: Շատ են այն դեպքերը, երբ որ փոխանցումները կատարվում են քարտից քարտ և ոչ թե հաշվեհամարի չհաշվեհամար տարբերակով։ Կատարվում են տարբեր տեսակի վճարհաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ անձը կամ նպատակը չի կարողանում նույնականացվել։ Այսինքն, պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Դուք ձեր անձնական հաշվին 100,000 դրամ մուտքագրել եք որևէ մի վճարհաշվարկային կազմակերպության տերմինալի միջոցով, որտեղ չեք գրել, ով է, դրա նպատակը եղել է կամ պարտքով գումարի տրամադրումը, կամ պարտքի հետ վերադարձը, որն իրականում ինքը եկամուտ չի եղել, բայց յուրաքանչյուրդ, քանի որ նպատակ դաշտը նշված չէ և փաստաթղթավորումը պատշաճ կատարված չէ, կանգնելու եք հարկման խնդրի առաջ։

Այսինքն, ի՞նչ տեղի ունեցավ նշված օրինակում, 100,000 դրամ, հինգ անձի մեջ շրջանառվեց պարտքի մարման կամ պարտքի տրամադրման նպատակով, բայց յուրաքանչյուրը 20 հազարական դրամ հարկվեցին։ Այսինքն 100,000 դրամը մի անգամ հինգ անձի մոտ շրջանառվեց, արդյունքում 100,000 դրամ հարկ առաջացավ յուրաքանչյուր անձի համար։ Հետևաբար, նորից ձեր մոտ նշում կատարեք, որ հետագայում ստուգեք: Բացի այդ, եթե ունենում եք նվիրատվության, պարտքով փող տրամադրելու կամ ստանալու գործարքներ, դրա համար դուք պետք է կնքեք պայմանագրի գրավոր ձևը»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը - 50 աստիճան եւ բնության ֆոկուսներ Ամերիկայում (Տեսանյութ):Սպիտակ տունը բացատրել է, թե ինչպես է Եվրոպան սպանում ինքն իրենՄեդվեդեւ. Սա առաջին դեպքը չէ, որ այս եվրոպացի իմպոտենտների դեմքին թքում ենՈւկրաինական բանակն ամենախոշոր հարձակումն է իրականացրել Բելգորոդի վրա (Տեսանյութ)2026 թվականի փետրվարը կփոխի ամեն ինչ. 3 կենդանակերպի նշաններ կմոռանան միայնության մասինՇատ հզոր հարված Խարկովին (Տեսանյութ)Ընթացող բանակցություններից մեծ արդյունքներ սպասել չի կարելի. Ուկրաինական աղբյուրԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. ԿարապետյանՔիչ առաջ գործընկեր Աղվան Վարդանյանի հետ այցելեցինք «Իզմիրլյան» ԲԿ֊ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Նարեկ Սամսոնյանին. Գառնիկ ԴանիելյանՄասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հայր Ռուբենը հանդիպել է երիտասարդների հետՉվախենա՛ք, պատասխան են տալու. Տեր Զարեհը դիմել է քահանա եղբայրներինՍա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյանը կոչ է անում զգոնության«Աննասուններից Հայր Մեր չեմ սպասում». Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերանԻնտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարելՉի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստըՄոսկվան բաց է Կիևի հետ երկխոսության շարունակման համար․ ՌԴ ԱԳՆԹուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը ԻՊ-ի դեմ․ Էրդողան«Գրկեք պինգվինին». ԹրամփԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված