Արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք ու... պարտված․ Արա Պողոսյան Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է Փեզեշքիանը Իրանի 80 հազար մզկիթներին կոչ է արել նպաստել էներգառեսուրսների խնայողությանը Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար ձյան և օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր խոշորացված համայնք, գյուղ Եղեգիս Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ 5000 դոլարի սպանության պատվեր. 2 թիրախ և անհայտ պատվիրատու Ֆինանսական աստղագուշակ՝ 2026 թվականի նոյեմբերի համար Եվրոպացիները գնալով հոգնում են Ուկրաինայում պատերազմից և հակված են խաղաղության՝ տարածքային զիջումներով. Le Monde Ֆրանսիայի արտգործնախարար. Եվրոպան կմասնակցի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին

Նոր մանրամասներ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի ինքնասպանությունից. Ով է նա

Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ