Լուկաշենկոն կշարունակի նախագահել, երկրորդ տեղում «բոլորին դեմն» է
Միջազգային
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները՝ գործող առաջնորդի օգտին քվեարկել է ընտրողների 86,82%-ը։ Երկրորդ տեղում «բոլորին դեմն» է.
- Օլեգ Գայդուկևիչը հավաքել է 2,02%;
- Աննա Կանոպացկայա - 1,86%;
- Սերգեյ Սիրանկով - 3,21%;
- Ալեքսանդր Խիժնյակ - 1,74%;
- Բոլորին դեմ է քվեարկել 3,60%-ը։
Բելառուսի նախագահական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 85,70 տոկոս։
Երեկ Լուկաշենկոն լրագրողներին ասել է, որ ուկրաինական հակամարտության որոշակի լուծում այս տարի կլինի, և որ «Օրեշնիկ»-նեը «այժմ ցանկացած օր» կժամանեն հանրապետություն։
