Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Տրանսպորտի սակագինը պետք է մնա 100 դրամ եւ ո՛չ ավելին. Անի Կարապետյանը միանում է բոյկոտին

Թեմա
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
 
Տրանսպորտի թանկացումը հարվածում է հասարակության ամենախոցելի շերտերին և խոչընդոտում է քաղաքացիների ազատ տեղաշարժը, ուստի՝ ես կտրականապես դեմ եմ տրանսպորտի թանկացմանը եւ միանում եմ բոյկոտին։ Մենք իրավունք ունենք պահանջել արդար գներ և որակյալ ծառայություններ։
 
Բոյկոտելով տրանսպորտի թանկացումը՝ մենք բարձրացնում ենք մեր ձայնը ընդդեմ անհիմն ֆինանսական ծանրաբեռնվածության։ Հանուն սոցիալական արդարության միացեք բոյկոտին` ցույց տալու մեր միասնականությունը և պահանջելու արդար լուծում։ Տրանսպորտի սակագինը պետք է մնա 100 դրամ եւ ոչ ավելին, տրանսպորտը պետք է լինի մատչելի և հասանելի։
 
Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այս երկրում ավելի լուրջ խնդիրներ կան, քան տրանսպորտի դեմ պայքարը, ապա ասեմ, որ իրավացի եք, բայց այդ լրջագույն խնդիրների լուծման նախադրյալ կարող է հանդիսանալ հենց տրանսպորտի դեմ տարվող պայքարը։ Տրանսպորտի գների բարձրացումը հաճախ դարձել է սոցիալական բողոքի և իշխանափոխության սկիզբ մի շարք երկրներում։ Համագործակցեք հանուն սոցիալական արդարության եւ մենք միասին կկարողանանք փոխել իրավիճակը», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ