Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ) Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածին Նոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներ Haaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցը Շաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է Արա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուց

«Փերինչեք-2»-ը Ցյուրիխում. ո՞ւր է նայում հայ համայնքը եւ ինչպես կվարվի շվեցարական դատարանը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

«Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ-որ համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՝ չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Այստեղ են հարցերը», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, անուղղակիորեն կասկածի տակ դնելով առնվազն Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը:

Դեռ թողնենք մի կողմ, որ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ այն պարզ ճշմարտության պատճառով, որ այդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Պարզապես, հայտնի լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը, այն գործածության մեջ է դրվել 1944 թվից: Բայց սա չէ ուշագրավն, այլ այն, թե ո՞ւր էին նայում Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, երբ նման հայտարարություն էր հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից: Չէ որ եթե ոչ բոլորն, ապա մեծ մասը ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են, ինչո՞ւ տեղում պատասխան չտվեցին ու փոխարենը՝ բերանները ջուր առած՝ նստել էին։ Մի՞թե սա իրենց չհիշեցրեց ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցածը. Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ Դողու Փերինչեքը հենց Շվեյցարիայում 2005թ.-ին կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շվեյցարական դատարանը թուրք ազգայնական գործչի այս հայտարարությունը ռասայական խտրականության էր որակել եւ 2008թ.-ին նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թե ինչ եղավ ՄԻԵԴ-ում շուրջ մեկ տասնամյակից ավել տեւած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը, հայտնի աղմկոտ պատմություն է, բայց այսօր ուշագրավ կլիներ տեսնել այն ժամանակ հայկական շահերը ներկայացնող միջազգային հայտնի փաստաբան, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ Ամալ Քլունիի դեմքի արտահայտությունը, երբ նա իմանար, որ նույն պատմությունը կրկնվում է 20 տարի անց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրածի շուրթերով:

Շվեցարիայի հայ համայնքը սա կհանդուրժի՞, արդյոք կդիմե՞ն շվեցարական դատարան՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այդ դեպքում՝ շվեցարական դատարանը չնկատելո՞ւ կտա՝ երկակի եվրոստանդարտների շրջանակում, թե՞ վաղը Փաշինյան Նիկոլի նկատմամբ կհարուցվի միջազգային հետախուզում ու առնվազն դավոսներում ու ցյուրիխներում վերջինիս առաջ դռները կփակվեն մեկընդմիշտ, ցույց կտա ժամանակը: Գուցե Պապ թագավոր այդպես էլ չդարձած Նիկոլը դառնա «Փերինչեք-2», որը 20 տարի անց կդառնա Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հաստատման առհավատչյան՝ այն էլ ոչ բարով հայի բերանով: Իսկ մեզ մնում է հիշեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերը Ծիծեռնակաբերդում. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերովԿիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված