Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացել Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցի Արդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից Ինքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. Բացառիկ Օդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերին Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ Հարությունյան Ռուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ) Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ Բաքվում Արցախցիները մերժում են Սյամոյին Բե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողին

Թող իր «Սիցիլիա» ակումբն աշխատացնի. Աբգարյանի խորհուրդն Ալենին

Ներքաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցում գրառում է կատարել եւ ի հեճուկս տրանսպորտի գնի թանկացման դեմ այս օրերին պայքարող Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ անուղղակիորեն մեղադրել է վերջինիս՝ իր մոնոներկայացումների տոմսերը 100 կամ 50 դրամի փոխարեն՝ 20 հազար դրամով վաճառելու մեջ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին Հայկ Մարությանն էր «Ազգային առաջընթաց»-ի քաղաքապետի թեկնածուն:

«ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՉԷ, ԹԵ ՄԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԸ ԻՆՉ ԿԱՆԻ»

Ըստ Ալեն Սիմոնյանի «մի քանի նորաթուխ արդարության մարտիկներ են հայտնվել» եւ անընդհատ իրեն են նշում՝ գրեթե 15 տարի առաջվա տեսանյութերի եւ լուսանկարների վրա, որտեղ ինքն էր ժամանակին տրանսպորտի թանկացման դեմ պայքարում: Նա հարց է բարձրացնում. «Բա էն ժամանակ, որ իրականում խնդիր կար, իշխանավորին մոտիկից տեսնել չկար ու շենքի մուտքերում մարդկանց ծեծել կար, ո՞ւր էիք, հը՞ն, հիմա, արի ու տես, եկել են: Էն ժամանակ հարմար չէր, չէին եկել»:

— Դեռ չեմ ծանոթացել Ալեն Սիմոնյանի տեղադրած նյութին, բայց, այնուամենայնիվ, եթե հարց է տրվում, թե ո՞ւր էր Հայկ Մարությանը 15 տարի առաջ, ասեմ, որ նա թե՛ 15 տարի առաջ, թե՛ այսօր այնտեղ է, որտեղ արդարության համար պայքար է գնում եւ Ալեն Սիմոնյանը դա պետք է, որ շատ լավ հիշի:

ԱԺ նախագահը նաեւ հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20 հազար դրամանոց մոնոներկայացումների դեմ: Այս մասին ի՞նչ կասեք:

— Դա Ալեն Սիմոնյանի գործը չէ, թե Մարության Հայկը ինչ կանի եւ նա իրավունք չունի Մարությանին խորհուրդ տալ, թե նա ինչով պիտի զբաղվի: Նույն հաջողությամբ կարող ենք Ալեն Սիմոնյանին խորհուրդ տալ, որ նա իր «Սիցիլիա» ակումբն աշխատացնի:

«ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՄ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐԴԵՆ ԲՈԼՈՐԻՆ ՇԱՏ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է»

Ալեն Սիմոնյանն նշում է, թե 15 տարի առաջ ու հիմա ո՛չ տրանսպորտն է նույնը, ո՛չ քաղաքը, ո՛չ էլ 100 դրամը: Սակայն, հիմա էլ ոչինչ չի փոխվել, անգամ եթե ավտոբուսներ են ներմուծվել, միեւնույնն է, ո՛չ կանգնելու տեղ կա, ո՛չ շնչելու:

— Ալեն Սիմոնյանը նախ թող համեմատի, թե որքան արժե թոշակառույի համար թթվասերն ու կաթնաշոռը 15 տարի առաջ եւ որքան արժե հիմա եւ ինչ փոփոխություն է տեղի ունեցել թոշակի հետ: Այդ փոքր հետազոտությունը երբ անի, գուցե հասկանա, որ նման բաներ ասել, պարզապես, չի կարելի:

Ըստ Ալեն Սիմոնյանի, Երեւանում տրանսպորտի համակարգը պետք է կայանա եւ պետությունն ամեն բան արել է ու անելու է այն կայացնելու համար, իսկ ժողովուրդը բոլորին էլ լավ ճանաչում է եւ ամեն ինչ լավ հասկանում է: Արդյո՞ք ժողովուրդը ճանաչում ու հասկանում է բոլորին:

— Այս առումով Ալեն Սիմոնյանի հետ համակարծիք եմ եւ կարծում եմ որ ժողովուրդն արդեն բոլորին շատ լավ ճանաչում է եւ հատկապես վերջին որոշումներից հետո շատ լավ հասկանում է, թե իրականում ով է ժողովրդի մասին մտածում, իսկ ով է մտածում ուղղակի եկամուտներ ապահովելու մասին:

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՎՃԱՐԵԼ ԱՎԵԼԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱՐ»

Ի տարբերություն ավագանիների՝ պատգամավորները, անգամ ընդդիմադիր պատգամավորները ստանում են պարգեւավճարներ: Անարդար չե՞ք համարում, որ ավագանին չի ստանում նույնիսկ աշխատավարձ այլ ստանում է փոխհատուցում՝ աշխատավարձի նվազագույնի չափով:

— Իհարկե, դա անարդար է ու եթե հաշվի առնենք Երեւանի ավագանու աշխատանքի մասշտաբները, քաղաքացիների դիմումների քանակը, ավագանու կատարած ծախսը, ապա միանշանակ անարդար է: Նույնիսկ անարդար է այն որոշումը, որ եթե նիստի ընթացքում վատ ես զգացել եւ կեսից դուրս ես եկել, ապա ամբողջ ամսվա ծախսերիդ փոխատուցումը չես ստանա: Իսկ դա անսահման հեռախոսազանգեր են, հանդիպումներ են, որոնք անում են ավագանիները: Բնականաբար, շատ են հարցնում, թե ինչի՞ դիմաց ենք աշխատում, մեր շահը ո՞րն է: Այստեղ շահ չկա: Սա հասարակական աշխատանք է՝ հանուն քաղաքի:

Ինչպե՞ս եք գնահատում հանրային տրանսպորտի թանկացման դեմ այս օրերին ընթացող բողոքի եւ իրազեկման ակցիանները: Կհաջողվի՞ իրավիճակ փոխել:

— Ես կարծում եմ, որ անպայման հաջողություն կունենա, որովհետեւ սա մեր կազմակերպած ակցիան չէ: Սա ժողովրդից եւ օրհասական անհրաժեշտությունից բխած ակցիա է: Ես տեսնում եմ, որ իշխանությունը թիրախավորել է հենց Հայկ Մարությանի անձը՝ չհասկանալով, որ եթե անգամ նա չլինի, լինի մեկ ուրիշը, միեւնույնն է, ժողովուրդը պատրաստ չէ վճարել ավելին:

«ՓՆԹԻ, ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ»

Քաղաքացիների հայտարարագրումն էլ իրենց հերթին են քաոս ստեղծել: Դրան ինչպե՞ս եք վերաբերում:

— Ես, որպես ավագանու անդամ, ավելի շուտ եմ ընկել այդ թղթաբանության մեջ: Մենք  հակակոռուպցիոնին ենք ներկայացնում հայտարարագիր եւ հիմա էլ հարկայինն ավելացավ: Պետք է ասեմ, որ հարկայինի մասով պետությունը չի արել ամեն ինչ, որպեսզի քաղաքացին հեշտ լրացնի: Ինքս չունեի ID քարտ եւ ստպված հասա Սեւան, քանի որ Երեւանում ահռելի հերթեր են, որպեսզի ձեռք բերեմ քարտը: Այդ ամենn անիմաստ է եւ ստեղծում է քաղաքացիների համար ֆինանսական ծախս եւ ժամանակի կորուստ: Եթե ցանկանում են մի բան կազմակերպել, ապա այնպես պետք է կազմակերպեն, որ քաղաքացին դա անի հեշտությամբ եւ հավելյալ ֆինանսական ծախս չունենա:

Նույնը հանրային տրանսպորտի առումով եղավ: Հիմա այդ QR կոդերը չեն աշխատում եւ գրեթե ամեն երկրորդը տրանսպորտից օգտվում է անվճար: Այսինքն՝ քաղաքապետարանը փոխարենը բյուջե լցնի, մի բան էլ աշխատում է անօգուտ եւ դրան գումարած դժվարացնում քաղաքացու տեղաշարժվելու հնարավորությունը:

— Դուք շատ ճիշտ ասացիք՝ դա նույնն է եւ նույն ձեռագիրը եւ այդ ձեռագիրը կոչվում է ոչ բանիմաց, անփույթ, փնթի, կիսատ-պռատ որոշումներ: Դրա հետեւանքն այն է, որ քաղաքացին հունից դուրս է գալիս:

ԸՆՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԻՐԱԾ ՆԻՍՏԻՆ ՆԵՐԿԱ ՉԷԻՆ «ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ»-ԻՑ ԵՐԿՈՒ ԱՎԱԳԱՆԻ

—  Երեւանի ավագանու ընդդիմության հրավիրած վերջին արտահերթ նիստի ժամանակ Ձեր խմբակցության անդամները՝ բոլորը ներկա՞ էին: Իրականում ո՞ւմ մեղքով այն տապալվեց:

— Մենք ունեինք երկու բացակա, ովքեր հիվանդ էին: Նրանք «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներ էին, սակայն դա էական որեւէ բան չէր փոխի, որովհետեւ առանց իշխանական ուժերի ներկայության՝ մենք չէինք կարող քվորում ապահովել՝ հաշվի առնելով նաեւ, որ մենք ունենք «Հանրային Ձայնից» Արտակ Գալստյան, ով չի կարող մասնակցել նիստերին եւ ստացվում է, որ առանց այդ ձայնի՝ ամեն դեպքում, մենք չենք կարող ունենալ քվորում:

Այդ դեպքում նիստ հրավիրելու իմաստը ո՞րն էր, եթե ամեն դեպքում հաշվելով պարզ է դառնում, որ քվորում չէր լինելու:

— Տեսեք, ընդդիմությանը քաղաքացները տվել են մանդատ եւ գործուղել են ավագանու դահլիճ, որպեսզի քաղաքացիների պատվիրակած հարցերն այդ դահլիճում հնչեն եւ լուծվեն: Եթե գար իշխանությունը եւ նրա հետ կոալիցիա կազմած խմբակցությունը, կարող էր լինել նաեւ ժողովրդի համար կարեւոր եւ հետաքրքիր բանավեճ՝ օրվա կարեւոր թեմայի շուրջ: Սակայն իշխանությունը վախեցավ եւ նույնիսկ այդ բանավեճը չստացվեց:

«ՍԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԲՆԱՎ ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎ»

Ինչպես ասացիք՝ «Հանրային Ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանի բացակայության պատճառով, երբ իշխանությունը չցանկանա, կարող է քվորում չապահովել, եւ ստացվում է, որ ընդդիմությունը քաղաքապետարանում ոչ մի տեսակի հարց չի կարող լուծել: Ինչպես իշխանությունը ցանկանա, այնպես էլ կանի, քանի որ մեկ ձայն միշտ պակասելու է: Ինչո՞ւ «Հանրային Ձայն»-ը չի լուծում այդ հարցը:

— Այո, իշխանությունն այդ մարդուն չի բերում դահլիճ, պատանդ է պահում՝ լավ գիտակցելով, որ նա գա նիստերին կարող է իշխանությունը խնդիր ունենա: Սա իրականում խայտառակություն է եւ բնավ ոչ ժողովրդավարական կառավարման ձեւ: Անգամ Արտակ Գալստյանին չեն զրկում մանդատից, ինչպես Հայկ Մարությանին զրկեցին, չգիտես՝ ինչո՞ւ: Անգամ Գրիգորի Երիցյանին զրկեցին մանդատից, ընդամենը հանձնաժողովի նիստին չմասնակցելու համար: Նույնը եղավ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու հետ՝ Աղեկյան Սոնայի: Բայց ինչպես տեսնում ենք, իշխանությունը պինդ պահում է եւ ձեռք չի տալիս ավագանու այն անդամներին, որոնց չգալն իրենց ձեռնտու է:

Գործա՞րք է:

— Ես դժվարանում եմ ասել այս պահին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Սրբապղծութուն՝ Երևանում․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից եղևնիներ են գողացելՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել իր հետ կապվող չորս լրատվամիջոցիԱրդեն կուշտ էի. Բացառիկ մանրամասներ Էջմիածնի քաղաքապետի հրաժարականիցԻնքնшսպան եղած Հրուշшկագործի էջում նոր գրառում է հшյտնվել. Ով և ինչ է հայտնել. ԲացառիկՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԱրթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Արայիկ ՀարությունյանՌուսական ФАБ-1500 հզոր ավիառումբերը ոչնչացնում են Յամպոլում ուկրաինական ուժերի տեղակայման վայրերը (Տեսանյութ)Կակբուտը էդ հրեշների ձեռքին չեն. Ինչ է կատարվում ռազմագերի հետ ԲաքվումԱրցախցիները մերժում են ՍյամոյինԲե՛ր Տիգրանին ու ի՛նձ հшձնի։ Կшրդա ուշադիր: Դիմում եմ առևшնգողինՎոլոդինան անվանվել է հաջորդ երկու տասնամյակների ամենահաջողակ կենդանակերպի նշանը«Ցարգրադ». Ադրբեջանի գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ, համակարգվում են Լոնդոնի կողմից, եւ Ալիևը դեմ չէ դրանՆոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top