«ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ ԼԱՎ Է ՍՏԱՑՎՈՒՄ ԻՆՁ ՄՈՏ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ
Սպորտ
Հունվարի 17-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կայացել է «IBA -ի չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն։ Հայաստանի 6 կաշվե ձեռնոցի մարտիկներից 4-ը հաղթանակներ են տոնել։ Այս մրցաշարում առաջին հաղթանակը գեղեցիկ ոճով տարել է Արթուր Բազեյանը, որը մեծ առավելությամբ ուժեղ է եղել ալբանացի Արդիթ Մուրջայից։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել այս մրցաշարի հաղթողներից, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, մեծահասակների մրցանակակիր ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԻ հետ, սա նրա երկրորդ փայլուն հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում։
- Ողջույն, Արթուր ։Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ 60 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Ճիշտն ասած, ստացվեց այնպես, ինչպես որ պլանավորել էինք։ Մրցակիցս բավականին ուժեղ էր։ 16 մենամարտ է անցկացրել, որից 15-ում հաղթել էր։ Անցած անգամ հոկտեմբերին կրկին այս մրցաշարում հաղթել էի ալբանացի մրցակցիս։ Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում լավ է ստացվում ինձ մոտ, կձգտեմ ավելի մեծ հաղթանակներ տոնել։
- Արթուր, կա որևէ հայտնի բռնցքամարտիկ, որ հավանում ես նրա մարտաոճը։
- Աշխարհի չեմպիոն Ջերվոնդա Դերվիսն է։
- Շնորհակալություն, Արթուր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




