Գեորգի Հարությունյանը այլեւս «Կրասնոդարի» ֆուտբոլիստ չէ
Սպորտ
«Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը հանվել է ակումբի հայտացուցակից ՌՊԼ-ի պաշտոնական կայքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել հունգարական «Պուշկաշի Ակադեմիա» ակումբ։
Պաշտպանի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։