Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Այդ փաստաթուղթը վտանգավոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ. Մինասյան

Թեմա

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ` Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեկնարկող օրենքի նախագիծը եւ դրա հետ կապված քննարկումները արկածախնդրություն են եւ կեղծ օրակարգ։ Նրա խոսքով՝ իշխանություններն արհեստական ​​օրակարգ առաջ տանելու փոխարեն՝ պետք է իրականացնեն այն նախագծերն ու նախաձեռնությունները, որոնք ամրագրված են 2017թ. ստորագրված Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրով։ Այս փաստաթղթի իրականացումը նախատեսում է լայնածավալ աշխատանք, ինչպես նաեւ բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Ավելին, փաստաթուղթը Հայաստանը չի դնում աշխարհաքաղաքական ընտրության առջեւ:

— Սակայն դրա փոխարեն իշխանությունները մտցրել են թեմա, որը ներկա աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում չափազանց վտանգավոր է եւ կարող է ունենալ սարսափելի հետեւանքներ։ Դա կարող է պառակտում առաջացնել հայ հասարակության մեջ, բացել լարվածության եւ առճակատման նոր օջախներ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական անհեթեթություն: Չէ՞ որ խորհրդարանի օրակարգում ընդգրկված փաստաթուղթն ամեն ինչ է, բայց ոչ օրենք: Այս ձեւով փաստաթուղթը չի համապատասխանում օրենքով սահմանված որեւէ չափանիշի։ Սա լավագույն դեպքում հայտարարություն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ