Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգայինի» առնչությամբ

Թեմա
«ՔՊ-ական որոշ շրջանակներ շարունակում են մոլորեցնել հասարակությանը, թե իբև մշակութային կազմակերպությունների ԱԶԳԱՅԻՆ կարգավիճակը պահպանվել է։ ՄՈԼԵՐԵՑՆՈՂ Է․․․
 
Հիմնավորեմ․
 
1․ Նախ, Կառավարությունն ինքը՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» նախագծի հիմնավորմանն մեջ՝ «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպություններին վերաբերող դրույթներում «Ազգային» բառը «Պետական» բառով փոխելու պատճառ նշվում է հետևյալը․
 
«Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «Ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «Պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին»: http://parliament.am/drafts.php?sel=showdraft...
Կառավարության ներկայացրած հիմնավորման անհեթեթեությանն ու անտրամաբանությանը անդրադարձել է նաև ԱԺ փորձագիտական եվ վերլուծական վարչությունը՝ այս առնչությամբ տրված եզրակացության մեջ մասնավորապես նշելով՝
 
«Վերոնշյալից /կառավարության հիմնավորումից/ հասկանալի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել այն պնդման համար, թե «ազգային» բառը չի արտացոլում եզակիություն, կարեւորություն, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորում:
 
2․ Կառավարության մյուս առաջարկի՝ մշակութային կազմակերպություններն ըստ մարզային և համայնքային/տարածքային, տեղային/ կարգավիճակի տարանջատելը ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը նույնպես գնահատել է որպես օրենքից չբխող անիմաստություն, նշելով՝
«Նման մոտեցում մշակութային կազմակերպությունների հարցում Օրեքնով չի նախատեսվում ներդնել»։
 
3․ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝
 
Ահա մինչ այժմ գործող օրենքում օգտսգործող հոդվածը, որը կարգավորում էր և սահմանում մշակութային կազմակերպությունների կարգավիճակը, այդ թվում ԱԶԳԱՅԻՆ-ի շնորհման չափանիշները։
 
https://www.arlis.am/documentview.aspx?docID=69109
Հոդված 26.1.Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
 
1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
 
2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`
 
1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.
 
2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:
 
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
 
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։
 
Ահա նույն հոդվածի նոր խմբագրումը, ուր «Ազգայինը»
փոխարինել են «համապետականով»՝ http://parliament.am/draftreading_docs8/K-846_DR2.pdf
ՀՈԴՎԱԾ 12. ՕՐԵՆՔԻ 26.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՇԱՐԱԴՐԵԼ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ՝
 
«Հոդված 26.1 Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
 
1․Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ։
 
2․«Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները։
 
3․«Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները։
 
Ակնհայտ է, որ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՄԱՄԲ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՉԿԱ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ։
 
4․ Նույնքան անհստակ է, իրավական որոշակիություննից զուրկ անցումային դրույթների 3-րդ կետը, որն ասում է․
 
«Հոդված 15. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ.
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
 
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և ստեղծվող ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը»:
 
Տվյալ կարգավիճակից բխող որևէ իրավական կարգավորման բացակայության պայմաններում/լիազորություն, պարտականություն, չափանիշներ/ սրանք ի՞նչն են պահպանում․․․
 
Մեկ անգամ էլ բարձրաձայնեմ՝ Ազգայինի և պետականի կեղծ ու հակագիտական, հակադրությունը հանգեցրել է անհեթեթ, ոչ իրավական և ոչ տրամաբանական լուծման և մշակութային կազմակերպությունների համար սահմանվել են համապետական, տարածքային և տեղային կարգավիճակներ։ Պետականը մարզայինը կամ համայնքայինը կազմակերպաիրավական ձև է, ոչ թե՝ կարգավիճակ։ Մշակութային կազմակերպության դերակատարությունը կամ կարգավիճակը վարչական տարածքով կամ լոկացիայով պայմանավորելը ապսուրդ է և խտրական մոտեցում։
 
Այս տրամաբանությամբ վաղը ունենալու ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական համապետական պետական ոչ առևտրային թատրոն, Ազգային ակադեմիական համապետական պետական երգչախումբ կամ Երևանի պատանի հանդիսատեսի համապետական պետական թատրոն։
 
ՀՀ Սահմանադրությունը ևս ամրագրվել է «ազգային» եզրույթը:
Սահմանել է. «ազգային և համամարդկային արժեքներին յուրաքանչյուրի ազատ հաղորդակցմանը նպաստելը»:
 
Ավելին, Սահմանադրությամբ անգամ «պետական անվտանգության» եզրույթը փոխարինված է, հիմնականում՝ «ազգային անվտանգության» եզրույթով, քանզի այն հիմնադրույթն է հիմք ընդունվել, որ «ազգային» եզրույթը առավել ընդգրկում է և անշուշտ ներառում է նաև «պետակամ» եզրոյթի բովանդակությունը», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Խորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված