Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը Լեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NI Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցին Թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. Ասլանյան

ՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԱՄԵՆԱՈՒՇԸ ԳԱԼԻՔ ՇԱԲԱԹ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԿԱՊԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ

Վերլուծություն

Այս­պի­սով, շա­րու­նա­կվում է ոչ միայն Հա­րա­վա­յին Կով­կա­սի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=303696&l=am), այլ՝ աշ­խար­հի մասշ­տա­բի հարց մնալ, թե ե՞րբ կհան­դի­պեն Պու­տինն ու Թ­րամ­փը եւ կկա­րո­ղա­նա՞ն ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի գալ: Բայց դա էլ, խո­շոր հաշ­վով, կապ­ված է մեկ այլ հար­ցից՝ իսկ ի­րա­կա­նում ի՞նչ է ա­նում կամ ու­զում ա­նել Թ­րամ­փը:

­Ռուս հայտ­նի փի­լի­սո­փա Ա­լեք­սանդր Դու­գի­նի կար­ծի­քով, ԱՄՆ-ում ի­րոք այս պա­հին ըն­թա­նում են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք, ըստ էութ­յան, հե­ղա­փո­խա­կան ի­մաստ ու­նեն. «Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում ԱՄՆ-ում, ցույց է տա­լիս, որ մենք գործ ու­նենք ԱՄՆ-ում պահ­պա­նո­ղա­կան հե­ղա­փո­խութ­յան սրըն­թաց գոր­ծըն­թա­ցի հետ։ Ար­ժեք­նե­րի հա­մա­կար­գը փոխ­վում է բա­ռա­ցիո­րեն ճիշտ հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ, ինչ մինչ այս կար: Այն, ինչ Թ­րամփն ու նրա թի­մը հայ­տա­րա­րում են, եւ­ ա­ռա­ջին քայ­լե­րը, ո­րոնք ա­նում են, շարժ­վում են լիա­կա­տար հա­կադր­վե­լով ձախ-լի­բե­րալ գա­ղա­փա­րա­խո­սութ­յա­նը, որն ըն­կած է գլո­բա­լիստ­նե­րի կողմ­նո­րո­շում­նե­րի, ռազ­մա­վա­րութ­յուն­նե­րի եւ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հիմ­քում: Ըստ էութ­յան, այն, ինչ տե­ղի է ու­նե­նում այ­սօր, շատ խո­րը փո­խա­կեր­պում է եւ նույ­նիսկ Արեւ­մուտ­քի պա­ռակ­տում եր­կու բեւեռ­նե­րի…»:

Այ­սինքն, խոսքն ար­դեն ոչ թե նե­րա­մե­րիկ­յան հայտ­նի ստան­դարտ պատ­կե­րի մա­սին է, երբ է­լի­տա­յի մի թե­ւը իշ­խա­նութ­յու­նը փո­խան­ցում էր մյու­սին եւ հե­տո հետ ստա­նում, այլ՝ գա­ղա­փա­րա­խո­սա­կան պա­տե­րազ­մի: «Երկ­րորդ բեւե­ռը, ըստ էութ­յան, հենց ին­քը՝ Թ­րամփն է եւ թ­րամ­փիզ­մը։ Սա պահ­պա­նո­ղա­կան Ա­մե­րի­կա է, ո­րը, ըստ էութ­յան, ամ­բող­ջութ­յամբ մեր­ժում է ձախ-լի­բե­րալ գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը՝ հաս­տա­տե­լով աջ-պահ­պա­նո­ղա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը։ Ընդգ­ծեմ՝ ոչ թե աջ-լի­բե­րալ, այլ աջ-պահ­պա­նո­ղա­կան, քա­նի որ Թ­րամ­փի ճամ­բա­րի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ խո­սում են հետ­լի­բե­րալ ար­ժեք­նե­րի եւ, ընդ­հան­րա­պես, լի­բե­րա­լիզ­մի մերժ­ման մա­սին։ Հենց «լի­բե­րալ» բառն Ա­մե­րի­կա­յում դառ­նում է կեղ­տոտ տեր­մին… Գ­լո­բա­լիստ­նե­րի ձախ-ա­զա­տա­կան ​​ար­ժեք­նե­րը փո­խա­րին­վում են ա­վան­դա­կան­նե­րով: Լի­բե­րալ պրոգ­րե­սի­վիզ­մից շրջա­դարձ կա դե­պի պահ­պա­նո­ղա­կա­նութ­յուն եւ նույ­նիսկ` ա­վան­դա­պաշ­տութ­յուն: Ի­րա­կա­նում Թ­րամփն ու թրամ­փիստ­նե­րը ա­ռաջ են քա­շում ար­ժե­հա­մա­կարգ, որն իր հիմ­նա­կան վեկ­տոր­նե­րով եւ դ­րույթ­նե­րով շատ մոտ է Ռու­սաս­տա­նի հռչա­կա­ծին»,- նշում է փի­լի­սո­փան:

Այս­պի­սով, ե­թե լուրջ փի­լի­սո­փա­յի հա­մա­րում ու­նե­ցող Դու­գի­նը չի սխալ­վում, ստաց­վում է գո­նե վեր­ջին 100 տար­վա պատ­մութ­յան մեջ բա­ցա­ռիկ ե­րե­ւույթ՝ Ռու­սաս­տանն ու ԱՄՆ-ն գտն­վում են նույն գա­ղա­փա­րա­կան դաշ­տում, իսկ ԱՄՆ-ի թիվ մեկ դաշ­նա­կից Եվ­րո­պան՝ լիո­վին հա­կա­ռա՞կ: Բայց ե­թե ան­գամ այդ­պես է, մեկ է, այս պա­հին նույն Ռու­սաս­տանն ու ԱՄՆ-ն մ­նում են ե­թե ոչ թշնա­մա­կան, ա­պա առն­վազն հա­կա­դիր դաշ­տե­րում: Ու ամ­բողջ հարցն այն է, թե Թ­րամ­փը կա­րո՞ղ է այդ ի­րո­ղութ­յու­նը փո­խել:

­Նա­խօ­րեին Թ­րամ­փը հան­դես ե­կավ Ռու­սաս­տա­նին ուղղ­ված կո­չով, ո­րում աս­ված է. «Ես մտա­դիր չեմ վնա­սել Ռու­սաս­տա­նին. Ես սի­րում եմ ռուս ժո­ղովր­դին եւ միշտ շատ լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ եմ ու­նե­ցել նա­խա­գահ Պու­տի­նի հետ՝ չնա­յած ար­մա­տա­կան ​​ձա­խե­րի՝ «Ռու­սաս­տան, Ռու­սաս­տան, Ռու­սաս­տա­նի» մա­սին ստե­րին։ Մենք եր­բեք չպետք է մո­ռա­նանք, որ Ռու­սաս­տա­նը մեզ օգ­նեց հաղ­թել Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում՝ կորց­նե­լով գրե­թե 60 մի­լիոն կյանք։ Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով՝ ես պատ­րաստ­վում եմ շատ մեծ լա­վութ­յուն ա­նել Ռու­սաս­տա­նին, ո­րի տնտե­սութ­յու­նը փլուզ­վում է, եւ նա­խա­գահ Պու­տի­նին։ Ե­կեք հի­մա պայ­մա­նա­վոր­վենք եւ դա­դա­րեց­նենք այս հի­մար պա­տե­րազ­մը: Հե­տո միայն վատ կլի­նի։ Ե­թե ​​շու­տով «գոր­ծար­քի» չհաս­նենք, ինձ այլ բան չի մնա, քան բարձր հար­կեր, մաք­սա­տուր­քեր ու պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել այն ա­մե­նի վրա, ինչ Ռու­սաս­տա­նը վա­ճա­ռում է ԱՄՆ-ին եւ­ այլ մաս­նա­կից երկր­նե­րին։ Ե­կեք ա­վար­տենք այս պա­տե­րազ­մը, ո­րը եր­բեք չէր սկսվի, ե­թե ես լի­նեի նա­խա­գահ: Մենք կա­րող ենք դա ա­նել հեշտ կամ դժվար ճա­նա­պար­հով, իսկ հեշտ ճա­նա­պար­հը միշտ ա­վե­լի լավն է: Ժա­մա­նակն է գոր­ծարք կնքե­լու: Այլեւս կյան­քե­րի կո­րուստ պետք չէ»:

­Թե­րեւս, նման կո­չով Թ­րամ­փը միան­գա­մից ե­րեք սխալ է թույլ տա­լիս: Նախ, թե Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում ով ում է օգ­նել հաղ­թել, գեր­մա­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յամբ Թ­րամ­փը պետք է որ լավ ի­մա­նար: Մինչ­դեռ այդ հար­ցում նրա այս հռե­տո­րա­բա­նութ­յու­նը նման է պատ­մութ­յուն կեղ­ծե­լուն, այն դեպ­քում, երբ այդ հար­ցում Ռու­սաս­տանը շատ զգա­յուն է: Այ­սինքն, նման տո­նը հաս­տատ «լավ գոր­ծար­քին» չի օգ­նի:

«­Գոր­ծար­քին» չի օգ­նի նաեւ Թ­րամ­փի սպառ­նա­լից տո­նը՝ պատ­ժա­մի­ջոց­ներ եւ այլն: Բայ­դենն ար­դեն կի­րա­ռել է բո­լոր պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք հնա­րա­վոր էին: Արդ­յուն­քում, հենց Թ­րամփն է ա­սում, որ հա­սել են Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի շե­մին: Այ­սինքն, ու­զում է Բայդ­դե­նի կո՞ւր­սը շա­րու­նա­կել, ո­րից Մոսկ­վան չի վա­խե­նում՝ հա­մա­րե­լով, որ ի­րենք կռվում են հա­նուն սե­փա­կան գո­յութ­յան: Ա­մեն դեպ­քում, խոս­քը Գ­րելան­դիա­յի մա­սին չէ. 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող երկ­րի հետ սպառ­նա­լիք­նե­րի լեզ­վով խո­սե­լը կո­պիտ սխալ է:

­Վեր­ջա­պես, Մոսկ­վան ինչ­պես 2022թ.-ին, այն­պես էլ հի­մա հստակ պայ­ման­ներ է ա­ռա­ջադ­րել` դրանց շուրջ բա­նակ­ցե­լու պար­տա­վո­րութ­յուն հայտ­նե­լով: Հի­մա էլ Մոսկ­վա­յի ազ­դակ­նե­րը նույնն են` կան այս-այս հար­ցե­րը լու­ծե­լու, ո­րի շուրջ պատ­րաստ են բա­նակ­ցել, ու այդ­տեղ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­մե­նե­ւին էլ ա­մե­նա­հիմ­նա­կա­նը չէ: Երբ պար­զա­պես բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ նստե­լու փո­խա­րեն, Թ­րամ­փը անց­նում է հրա­պա­րա­կա­յին սպառ­նա­լիք­նե­րի, դա Մոսկ­վա­յին միան­գա­մից ստի­պում է ի սկզբա­նե կոշ­տաց­նել դիր­քո­րո­շու­մը: Ա­ռա­վել եւս, երբ, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց Պու­տի­նի եւ նա­խա­գահ Սիի տե­սազ­րույ­ցը, ԱՄՆ-ն շա­րու­նա­կե­լու է նաեւ Թ­րամ­փի օ­րոք գործ ու­նե­նալ ոչ թե պար­զա­պես ՌԴ-ի կամ Չի­նաս­տա­նի հետ, այլ` եր­կու­սի հետ միա­ժա­մա­նակ: Կամ, հաշ­վի ա­ռե՞լ է Թ­րամ­փը, որ բացի Մոսկ­վա­յից եւ Պե­կի­նից, կռվում է նաեւ լի­բե­րալ­նե­րի հետ, Եվ­րո­պա­յի, Ի­րա­նի եւ այդ­պես շա­րու­նակ: Գու­մա­րած` այն ա­վեր­վա­ծութ­յու­նը, որն ի­րե­նից հե­տո թո­ղել է Բայ­դենն ա­մե­րիկ­յան տնտե­սութ­յու­նում: Այ­սինքն, այն­քան էլ փայ­լուն դիր­քե­րում չէ, ինչ­պի­սին ու­զում է ներ­կա­յաց­նել:

Ու հարց է ծա­գում` նման սպառ­նա­լիք­նե­րի անց­նե­լով, Թ­րամփն ի­րո՞ք ու­զում է բա­նակ­ցել: Բայց մյուս կող­մից էլ, վե­րա­դառ­նա­լով Ս­պի­տակ տուն, Թ­րամփն ար­դեն ա­պա­ցու­ցել է, որ ի­րոք բա­ցա­ռիկ գոր­ծիչ է եւ հա­զիվ թե նման պարզ սխալ­ներ թույլ տա: Չ­նա­յած, Մոսկ­վան կա­րող է ան­գամ ու­շադ­րութ­յուն չդարձ­նել այս տո­նին, հա­մա­րե­լով այն սո­վո­րա­կան թրամփ­յան հռե­տո­րա­բա­նութ­յուն, եւ անց­նել նրա հետ բա­նակ­ցե­լու: Բայց փո­խա­րե­նը, Թրամ­փը կա­րող է այլ պատ­կեր հրամց­նել, թե, տե­սեք, սպառ­նա­ցի, եւ Մոսկ­վան են­թարկ­վեց, ռուս­նե­րին կա­րո­ղա­ցա պար­տադ­րել բա­նակ­ցութ­յուն­ներ, իմ կամ­քը թե­լադ­րե­ցի, ին­չը չկա­րո­ղա­ցավ ա­նել Բայ­դե­նը: Իսկ դա լուրջ հար­ված կդառ­նա այն ու­ժե­րին, ո­րոնք ջա­նա­սի­րա­բար փոր­ձում են ձա­խող­ման տա­նել Թ­րամփ-­Պու­տին ա­մեն մի գոր­ծըն­թաց, թե՝ դա Պու­տի­նի հաղ­թա­նա­կը կլի­նի: Իսկ այս­պես, քա­րոզ­չա­կան դաշ­տում կներ­կա­յաց­վի Թ­րամ­փի հաղ­թա­նակ, թեեւ դրա­նից բա­նակ­ցա­յին օ­րա­կարգն ու ի­մաս­տը չեն փոխ­վի:

Արդ­յոք հենց այս ի­մաս­տով չէ՞ր Թ­րամ­փի այդ սպառ­նո­ղա­կան տո­նայ­նութ­յու­նը, ո­րը նաեւ էա­պես կամ­րաց­նի նրա դիր­քե­րը լի­բե­րալ­նե­րի դեմ պայ­քա­րում…

­Մի խոս­քով, ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք է ստա­նում այն տպա­վո­րութ­յու­նը, որ ա­մե­նաու­շը հա­ջորդ շա­բաթ Պու­տինն ու Թ­րամ­փը կու­նե­նան ա­ռա­ջին հե­ռա­խո­սազ­րույ­ցը:






Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHSՆոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ ՄխիթարյանիցԱստղագուշակ մայիսի 19-ից 25-ը կենդանակերպի բոլոր նշանների համարԵս միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը, դու՝ որպես կին, որը խորհրդանշեց Արցախի կորուստը. Վիրաբյանն արձագանքել է ԱննայինPKK-ն լուծարվելով էթնիկ քուրդ Հաքան Ֆիդանի համա՞ր է ճանապարհ բացում (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top