Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Ֆոտոլուրը» դատարանում հաղթեց 1in.am-ին

Իրավական

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հունվարի 17-ին որոշել է, որ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ն՝ 1in.am կայքը խախտել է «Ֆոտոլուր լրատվական գործակալության» իրավունքները, հաղորդում է a1plus–ը։

1in.am կայքն իր նյութերում օգտագործել է «Ֆոտոլուրի» լուսանկարները՝ առանց համապատասխան իրավունքի կամ վճարումների։

«Ֆոտոլուրը» դեռևս անցած տարվա հուլիսին դատի էր տվել «Սկիզբ մեդիա կենտրոնին»՝ պահանջելով դադարեցնել հեղինակային իրավունքի օբյեկտների օգտագործումը։ Նաև պահանջել էր փոխհատուցել կատարած խախտումների համար։

Դատարանը քննել է դիմումը և վճռել՝ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ «Ֆոտոլուրի» բռնագանձել 2.400.000 ՀՀ դրամ՝ որպես հոնորար։

Հօգուտ «Ֆոտոլուրի» պետք է բռնագանձվի նաև 20.000 դրամ՝ որպես ոչ դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 72.000 դրամ՝ որպես դրամական պահանջի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 200.000 դրամ՝ փաստաբանի վարձատրության համար:

«Հայաստանում լուսանկարների օգտագործման մշակույթը շատ ցածր է, ով ինչ ուզում, որտեղից ուզում՝ օգտագործում է։ Մենք հետևեցինք և բազմաթիվ լրատվամիջոցներ տեսանք, որոնք ոչ միայն մեր, այլև ումից ասես, լուսանկար են վերցնում՝ խախտելով հեղինակային իրավունքը։ Մեր փաստաբանը մի քանի անգամ զգուշացրել էր դադարեցնել այդ պրակտիկան, բայց բանի տեղ չդրեցին, և մինչև հիմա էլ օգտագործում են մեր լուսանկարները՝ չունենալով դրա իրավունքը։ Սա պետք է նախադեպ լինի, որ մյուս լրատվամիջոցներն առանց իրավունքի չօգտագործեն»,- ասում է «Ֆոտոլուրի» տնօրեն Մելիք Բաղդասարյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ