OpenAI-ը եւ Oracle հայտնել են, որ արհեստական բանականությունը թույլ կտա արագ բուժել հիվանդությունները, ներառյալ քաղցկեղը
Հասարակություն
Արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտաարագացված թերապիայի, ինչպես նաեւքաղցկեղի հայտնաբերման եւ բուժման նորմեթոդներ մշակել։ Այս մասին երեքշաբթիՍպիտակ տանն ունեցած ելույթում հայտնել ենOpenAI եւ Oracle ընկերությունների ղեկավարներ Սեմ Ալթմանը եւ Լարի Էլիսոնը։
«Այս տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ՝մենք կտեսնենք, որ հիվանդություններըբուժվում են աննախադեպ արագությամբ: Մենքկզարմանանք, թե ինչ արագությամբ կբուժվեն քաղցկեղն ու սրտի հիվանդությունները»,- հավաստիացրել է Ալթմանը։ Նրա խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները նաեւ հնարավորությունկտան ապահովել «բարձրորակբուժսպասարկում» իջեցված արժեքով։
«Ամենահուզիչ մոտեցումներից մեկը, որի վրամենք աշխատում ենք, քաղցկեղի դեմպատվաստանյութն է»,- նշել է Էլիսոնը: Ըստ նրա՝ խոսքը «քաղցկեղի վաղ հայտնաբերման» մեթոդների մասին է՝ արյան անալիզի միջոցով եւ արհեստական բանականության օգնությամբ՝արյան մեջ «ուռուցքների փոքր բեկորները» հայտնաբերելու համար։
«Մենք օգտագործում ենք ԱԲ-ն արյանստուգման համար: Այդ կերպ կարելի էբացահայտել մարդու համար վտանգավորքաղցկեղի տեսակները»,- պարզաբանել է նա։Էլիսոնի խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է նաեւ հնարավորդարձնել 48 ժամվա ընթացքում«պատվաստանյութի ստեղծումը յուրաքանչյուրկոնկրետ անձի համար»:
Ալթմանը եւ Էլիսոնը ելույթ են ունեցել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ԱՄՆ նախագահը հայտարարել է երկրում Stargate ընկերության ստեղծման մասին, որը 500 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության զարգացման համար։ Նախագծին մասնակցում են OpenAI, SoftBank Group եւ Oracle ընկերությունները: