ՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ Ռյուտե Ասֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը: Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունը Փաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշ Ակնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ Մկրտչյան Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք» Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC News ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. Բաբայան Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ապօրինի մեղադրանքները. «Լազարյան ակումբ»

Հասարակություն

Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, դատապարտել է Բաքվի ռազմական դատարանում օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու դատավարությունը, որը մեկնարկել է հունվարի 17-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ակումբը վճռական բողոք  է հայտնում Բաքվում տեղի ունեցող անօրինական դատավարության առնչությամբ, որն Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են՝ Արցախի նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պետական ​​այլ պաշտոնյաների, ինչպես նաև 2023 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց դեմ՝ խախտելով մարդու իրավունքները և միջազգային իրավական դատավարության նորմերը:

«Ծայրահեղ վրդովմունք է առաջացնում Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների՝ Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներին որպես ամենախիստ պատժի արժանի «ռազմական հանցագործների» վերբերվելը։ Կասկած չկա, որ ապօրինաբար գերեվարվածների և ապօրինաբար պահվող հայ քաղաքացիների դեմ մեղադրանքները նախապես պատրաստված են,  դատավարությունն ակնհայտորեն քաղաքականացված է, իսկ լսումները անցկացվում են անկախ լրատվամիջոցների համար փակ դռների հետևում, որպեսզի ճշմարտությունը թաքցվի համաշխարհային հանրությունից», - նշվում է տեքստում:

Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ անօրինական կալանավորումից առաջ էլ Ադրբեջանի իշխանությունները «հանցագործ» էին անվանում Արցախի բոլոր ղեկավարներին՝ հասարակության մեջ ատելություն առաջացնելով հայ ժողովրդի և հատկապես ըմբոստ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների նկատմամբ։ 

«Մեզ համար ակնհայտ է, որ Բաքվի շինծու դատավարության ընթացքում նկատվում են Ադրբեջանի իշխանությունների անձնական դրդապատճառները և մեղադրյալների նկատմամբ հաշվեհարդարի բացահայտ ծարավը հանրապետության բարձրագույն ղեկավարության կողմից, որն Արցախի նկատմամբ տարած «հաղթանակից» անթաքույց գոհունակությամբ հետևում է «պարտված» թշնամիների նկատմամբ հաշվեհարդարին։

Ադրբեջանի իշխանությունների նման քաղաքականությունը քաղաքակիրթ պետությանն անարժան ենք համարում։ Միջազգային «Լազարևյան ակումբ»-ը պահանջում է անհապաղ դադարեցնել շինծու դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և հանել նրանց դեմ ներկայացված բոլոր ապօրինի մեղադրանքները», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը: Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ է կանգնել 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Մինչդեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը տեղի կունենա հունվարի 27-ին:






ՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել Մնացել եք ԱԺ-ում ի՞նչ անեք, ավելի լավ է մանդատներդ դնեք. Վահան ԲաբայանԶելենսկին պետք է խելոք նստի Ստամբուլում եւ սպասի, թե երբ Պուտինը կգա կամ, առհասարակ, կգա՞. Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կմերժվի«Ժողովուրդ». ԱԳՆ Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել«Փաստ». ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում«Ժողովուրդ». Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր«Փաստ». Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետՌուսները Կոնստանտինովկայի ճակատում հերթական լուրջ հաջողությունն են գրանցել (Քարտեզ) Պոիտինն ու Թրամփը Ստամբուլ չեն մեկնիԱկտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top